3 պատերազմի մասնակից 70-ամյա Ժորա պապիկին ձերբակալեցին Տիկին վարչապետուհին կոպտել է դասախոսին և թունոտ ծաղրել գավառցիներին․․․ «Աշխարհի վերաբաշխման» ժամանակաշրջանում Հայաստանի նախագահությամբ անցկացվում է ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողով. Ուղիղ
16
Լևոն Տեր-Պետրոսյան. «տարածքներ խաղաղության դիմաց», Քոչարյան. «տարածքներ կարգավիճակի դիմաց», Փաշինյան. «տարածքներ իշխանության դիմաց» Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած «բումերանգի էֆեկտի» տակ Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է անում Երևանում․ ՈւՂԻՂ Ինչ է լինելու շարժման հաղթանակից հետո. Բացօթյա քննարկում Ֆրանսիայի հրապարակում փորձագետների մասնակցությամբ. Տեսանյութ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրության» շարժման երթը. Տեսանյութ, լուսանկար Բանակ, որը նաև կհարձակվի. 3 քայլ, որոնք կիրականացնի ազգային համաձայնության Կառավարությունը. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ 6-կետանոց Նիկոլ Փաշինյանը․ նա Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում Մոսկովյան բորսան ծրագրում է առեւտուր սկսել դրամով, դիրհամով եւ սումով. ԶԼՄ-ներ Փաշինյանի պայմանավորվածությունները հայտարարելու ենք առ ոչինչ, սա թող իմանան միջազգային գործընկերները. Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը. Տեսանյութ Պատերազմ Արցախում
3 պատերազմի մասնակից 70-ամյա Ժորա պապիկին ձերբակալեցին Սոնա Մնացականյանի սպանությունը․ ի՞նչ են անում իշխանականները. Տեսանյութ Իմ կյանքն ու ազատությունը մեր հայրենիքին է պատկանում և այն աճուրդներով գնելու հանար չէ․ Գերասիմ Վարդանյան Ամբողջ մայրաքաղաքը պետք է առավոտյան պարալիզացվի, ժամը 08։00-ին սկսում ենք անհնազանդության բողոքի զանգվածային խաղաղ ակցիաներ․ Իշխան Սաղաթելյան Տիկին վարչապետուհին կոպտել է դասախոսին և թունոտ ծաղրել գավառցիներին․․․ Վահե Ղազարյան, շարունակիր լռել, ձև տուր, թե իբր տեղում չես, կույր ես, խուլ ես, համր ես Մայիսի 17-21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Եթե իշխանությունը չփոխվեց, անկախ Ազատության ջանքերից, հանձնելու են սաղ Մսխել են պետության փողերը. ահա թե ինչպես են Նիկոլ Փաշինյանը և Արսեն Թորոսյանը պայքարել Քովիդի դեմ. Տեսանյութ ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում տուրք չտալ օրվա մանր դիկտատորների ապօրինի հրահանգներին․ Կոչուբաև Բռնությամբ մեքենաներից դուրս բերվող վարորդները պետք է ներկայացնեն հանցագործության մասին հաղորդումներ. Ռոբերտ Հայրապետյան Կդադարեցվի Սյունիքի և Լոռու մարզերի որոշ համայնքների գազամատակարարումը Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 15 դեպք ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները 15 տարուց ավելի փորձում եմ բացատրել, թե ինչ կարգի վնասակար է «Ազատություն» ռադիոկայանը Հայաստանում Փաշինյանը Մոսկվայում բողոքեց ՀԱՊԿ-ից. Տեսանյութ Հայտնի են ավարտական և կենտրոնացված քննությունների օրերը Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ, բացի Փաշինյանից Բազմահազարանոց հանրահավաք Լոս Անջելեսում` հաջակցություն ՀՀ-ում սկսված «Դիմադրություն» շարժման Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 միլիոն 188 հազար 62 մարդ Այս շարժումը ազգային իդեայի վրա մոտիվացված պրոցես է, այն չի կարող մարել. Վահե Հովհաննիսյան «Աշխարհի վերաբաշխման» ժամանակաշրջանում Հայաստանի նախագահությամբ անցկացվում է ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողով. Ուղիղ Համածառայակիցները կալանավորվել են՝ ժամկետային զինծառայող շարքային Արգիշտի Եղյանի մահվան գործով Նիկոլն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի դրոշների. Տեսանյութ Խաղաղ ակցիաների շրջանակում ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է Պապիկների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններն ինչո՞ւ նույն կերպ չեն քննադատվում․ Վարդեւանյան. Տեսանյութ Քաղաքացիներին մշտապես հայհոյող ոստիկանը՝ կրկին կիզակետում․ կարմիր կովը կաշին չի փոխի. Տեսանյութ Գեորգի Արիստակեսյանը, ում ոստիկանը «յ*բաննի բիձա» անվանեց, կամավոր մասնակցել է բոլոր պատերազմներին. Տեսանյութ Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն իրավունքի ուժով ենթակա է դադարեցման․ պաշտպաններ ​​​​​​​ Կապիտալ ծախսերի ծրագրերի ձախողումը կխորացնի տնտեսական ճգնաժամը. Սուրեն Պարսյան Լևոն Տեր-Պետրոսյան. «տարածքներ խաղաղության դիմաց», Քոչարյան. «տարածքներ կարգավիճակի դիմաց», Փաշինյան. «տարածքներ իշխանության դիմաց» Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու․ Իշխան Սաղաթելյան «Ինձ համար շատ կարևոր է, որ իմ երեխաները իմ որևէ արարքի համար չամաչեն»․ Փաշինյանը՝ 2013 թվականին. Տեսանյութ Իշխանամետ լրատվամիջոցը քողարկված սպառնալիքով նյութ է տեղադրել․ Գոհար Մելոյան «Մի´ գոռա, հանգիստ արի». բերետավորները մեքենայից իջեցրին ու բերման ենթարկեցին ակտիվիստներին. Տեսանյութ Վանաձորցի Ակայի և Փաշինյանի կրիմինալ հեղափոխությունը․ դավաճանություն ամեն տեղ. Տեսանյութ Լենինգրադյան փողոցով անցնող ավտոերթը լուսաբանող Azatutyun ռադիոկայանի օպերատորը շշուկով լրագրողին ասում է. «Երթը սենց լավն ա փաստորեն». Տեսանյութ Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած «բումերանգի էֆեկտի» տակ ՌԴ-ի հետ Հայաստանի առևտուրը ամենայն հավանականությամբ կկրճատվի. ԿԲ փոխնախագահ Բերետները բերման են ենթարկում վարորդներին՝ բիրտ ուժ կիրառելով հատկապես տարեցների նկատմամբ. Տեսանյութ Կարմիրբերետավորը վարորդին գրկած բերման է ենթարկում. Տեսանյութ ՆՈՐ ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ Ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողութուն իրականացրեց ավտոերթի մասնակիցների նկատմամբ․ Թադևոս Ավետիսյան. Տեսանյութ Ադրբեջանը միշտ է հավակնություններ ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ. Արման Թաթոյան ԱՆԼԱՅՔ ՉԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ. Ֆեյսբուքյան օգտատերերը «մերժում» են «Ազատություն» ռադիոկայանը Վարչապետի կնոջ արկածները՝ Գավառում․ Աննա Հակոբյանը «փայլել է» պահվածքով Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա Ավտոերթի մասնակիցներին բերման են ենթարկում. Տեսանյութ

Փողոցի կեղտից դեռ լրիվ չմաքրված, բայց տաքուկ կաբինետներին արդեն սովորած ՔՊ ականները, նորից փողոց են դուրս շպրտվելու «мавр сделал своё дело, мавр должен уйти» սկզբունքին համաձայն

Քաղաքական ֆուտորոլոգիան 2022թ. համար հուշում է հետևյալը.
Փողոցի կեղտից դեռ լրիվ չմաքրված, բայց տաքուկ կաբինետներին արդեն սովորած ՔՊ ականները, նորից փողոց են դուրս շպրտվելու «мавр сделал своё дело, мавр должен уйти» սկզբունքին համաձայն։
 
Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգները և պատվիրատուները կանգնել են երկընտրանքի առաջ։ Գլխավոր հարցն այն է, թե ինչպե՞ս շարունակել կիրառել հեղափոխական տեխնոլոգիաները, երբ մարդկային զանգվածները դադարում են հավատալ «հեղափոխություններին»։
 
2003թ-ից աշխարհի տարբեր երկրներում, գունավոր հեղափոխությունների նոր ալիքի սկիզբ է դրվել։ Հիմնական նպատակն այդ երկրներում հաստատված իշխանություններին փոխելու միջոցով, երկրները ներսից թուլացնելն ու դրսից կառավարելի դարձնելն է։ Այդ դառնությունը ճաշակել են արաբական աշխարհի մի շարք երկրներ (Թունիս, Եմեն, Եգիպտոս, Լիբիա, Սիրիա, Բահրեյն և այլն), ինչպես նաև Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ղըրղզստանը, Հայաստանը և այլն։
 
Գրեթե բոլոր երկրներում, օտարերկրյա պատվերով և աջակցությամբ իշխանափոխություն իրականացրած խմբերը՝ որոշ ժամանակ հետո հեռացվել են իշխանությունից իրենց տերերի նախաձեռնությամբ։
 
Որովհետև նրանց վրա հարյուրավոր միլիոններ են ծախսվել և իշխանության են բերվել ոչ թե «սիրուն աչքերի» կամ «ազնիվ մտքերի» համար, այլ տվյալ երկրի քաղաքական վեկտորը փոխելու, աշխարհաքաղաքական բալանսը շեղելու, ազդեցության գոտիներն ընդլայնելու համար։ Ամեն բան այս դաժան աշխարհում ունի իր գինը։
Օրինակ, եթե ուկրաինական նարնջագույններն ազնիվ ասեին, որ Յուշչենկոյին կամ Պորոշենկոյին ընտրելով հետագայում կորցնելու եք Լուգանսկը, Ղրիմը, Դոնբասը՝ ուկրաինացիները կգնայի՞ն մայդան։ Իհարկե ո՛չ։
 
Եթե վրացիներն իմանային, որ Սահակաշվիլուն ընտրելով կորցնելու են Հարավային Օսիան և Աբխազիան՝ վրացիները կգնայի՞ն վարդերի հեղափոխության։ Իհարկե ո՛չ։
Եթե նիկոլականները 2018թ-ին հրապարակում ազնիվ հայտարարեին, որ իրենց թավշյա իշխանափոխության նպատակն Արցախի կորուստն է՝ հայերը կգնայի՞ն փողոցներ փակելու։ Իհարկե ո՛չ։ Այնինչ դա ակնհայտ էր, քաղաքական գործիչները, փորձագետները, մտավորականները մեկ անգամ չէ, որ դրա մասին խոսել են։ 2018թ դեկտեմբերի 9-ին, խաբված հայ ժողովուրդը, իր երեխաների արյան գնով և իր «պաշտելի» նիկոլի ձեռքերով, հանձնեց Արցախը՝ 75%-ը Թուրքիային, իսկ 25%-ը՝ փրկվեց բացառապես ՌԴ շնորհիվ։
 
Արցախի հանձնման, Հայաստանը Ռուսաստանից պոկելու և Թուրքիային կցագրելու օպերացիանները շարունակվում են։ Նիկոլը և իր խունտան առայժմ դա անում են բարձր պատրաստակամությամբ։ Բայց սեղանին, արդեն շուրջ ութ ամիս, դրված է նաև տրամագծորեն հակառակ՝ Հայաստանը նոր ձևավորվելիք միության կազմ մտցնելու պահանջը։
 
Միայն միամիտներն են կարծում, որ 2021թ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում, Նիկոլն առանց ՌԴ և արևմուտքի աջակցության, կարող էր վերընտրվել։ Հետևաբար նիկոլը երկու կողմին էլ պարտական է։ Այլապես՝ մնացյալ ողջ կյանքում նիկոլիստներին սպասվում էին սյունյաց ջերմ ողջույններ։
Ակնհայտ է, որ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի՝ տրամագծորեն հակառակ պահանջները, նիկոլիզմը միաժամանակ բավարարել չի կարող։ Իսկ սրանք, փաստորեն, գնացել են դրան, հանուն իշխանության մնալու։
 
Նիկոլապատկան խունտան, առայժմ անդարդ տեղավորվել է իր տաքուկ բազկաթոռներին, հույսով, որ մինչև 2026թ. իրենց քշող չի լինելու։ Սակայն, խոշոր քաղաքականությունն իր պլաններն ունի, որը նոր քաղաքական զոհեր է պահանջելու։ 2022թ-ին, տերերը՝ Նիկոլենց պետք է զոհաբերեն հայ հասարակության հավատը վերականգնելու և նոր արևմտամետ գործիչներով իշխանությունը համալրելու կարևոր նպատակին։ Իսկ դա հնարավոր է երկու տարբերակով.
 
ա) խորհրդարանով՝ ՔՊ խմբակցության հանգած հրաբուխն արթնացնելու միջոցով (որոնք առայժմ դրված են «режим ожидания» տարբերակի վրա)
բ) նույն փողոցի սորոսական և աղանդավորական «գվարդիաներով», որոնք 2018թ. նիկոլիզմը բերեցին իշխանության։
 
Եթե նիկոլիզմը բավարարի միայն արևմտյան պահանջը, բնականաբար, Ռուսաստանը հանգիստ չի նստի ու հետևի նիկոլի հերթական արկածախնդրությունը։ Կլինի կոշտ և կոնկրետ արձագանք։
 
Միակ ռիսկն այն է, որ երկու դեպքերում, նիկոլենց կարող են փոխարինել ավելի վատերը (չնայած սատանայից ավելի վատը ո՞րն է, գուցե մեկ ա՞յլ սատանան)։
 
2022թ. Հայաստանի համար լինելու է բեկումնային տարի։ Գերակտիվ ներքաղաքական և արտաքին քաղաքական տարի է մեզ սպասվում (նաև աշխարհում)։ Եթե հայ ժողովուրդն, անհրաժեշտ պահին ճիշտ կողմնորոշվի և թույլ չտա, որպեսզի իրեն կրկին խաբեն, ապա ազգային ուժերի և անհատների միավորման շնորհիվ, հնարավոր կլինի վերականգնել իրական անվտանգ և ապահով Հայաստանը։
 
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan