Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Անկեղծ հեղափոխականները պետք է իմանան, որ հեղափոխությունը պլանավորում են ռոմանտիկները, իսկ դրա պտուղներն օգտագործում են սրիկաները

Ամբողջ քաղաքագիտական ​​պատմական միտքը վկայում է այն մասին, որ ցանկացած հեղափոխության վերջը կարող է արտահայտվել հետևյալ բանաձևով. հեղափոխությունը պլանավորում են ռոմանտիկները, իրականացնում են մոլեռանդները, իսկ դրա պտուղներն օգտագործում են սրիկաները։ Դա վերաբերում է ոչ միայն Փաշինյանի կատարած հեղափոխությանը, այլ բոլոր մյուս հեղափոխություններին՝ սկսած Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից։

Հիշենք, թե ով է իրականում իրականացրել 1917 թվականի հեղափոխությունը Ռուսաստանում և ով ի վերջո օգտվեց այս հեղափոխության պտուղներից։ Նույնը տեղի ունեցավ 1991 թվականին Ռուսաստանում, այսպես կոչված, դեմոկրատական հեղափոխության ժամանակ։ Հեռու չգնանք, այս թեզի իրականացման վառ օրինակ է նաև 1988 թվականի Ղարաբաղյան շարժումը։ Այս տեսանկյունից փաշինյանական հեղափոխությունը շատ չի տարբերվում բոլոր հեղափոխություններից։

Սկզբում ժողովրդին խոստացել էին կառուցել «արդար Հայաստան», հետո պարզվում է, որ յուրայինները պետք է ունենան 200 հազար դոլար արժողությամբ իրենց սպասարկող մեքենաներ, և այս ամենն ի վերջո ավարտվում է «ԱԱԾ-ական դեմոկրատիայով», որտեղ մեկ այլ մարդ ընտրվում է համայնքապետ, իսկ իշխանություններն ուժային կառույցների օգնությամբ կամ «ներքին հեղաշրջման» օգնությամբ համայքապետ են նշանակում իրենց հովանավորյալներին, որը, որպես կանոն, կապ չունի ժողովրդի հետ։

Այնուամենայնիվ, ցանկացած հեղափոխություն ունի իր առանձնահատկությունները, որոնք տարբերում են նրան մնացածներից։ Փաշինյանի հեղափոխությունն այս իմաստով տարբերվում է մյուս հեղափոխություններից նրանով, որ այն շատ անսպասելի էր և անպատրաստ էր։ Այս հեղափոխությունը չուներ ոչ լուրջ գաղափարախոս, ոչ էլ լուրջ ծրագիր, և գործնականում միակ կարգախոսն էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին», որը Հայաստանի ապագայի տեսակետից շատ մշուշոտ էր։ Իսկ երբ հեղափոխությունը դառնում է անսկզբունք, գաղափարազուրկ՝ հիմնված բացառապես հույզերի վրա, ապա շատ կարճ ժամանակ անց հեղափոխության միակ տեսանելի արժեքը դառնում է նրա առաջնորդը, որին բոլորը պետք է անշեղորեն հավատան ու ենթարկվեն։ Եվ քանի որ Փաշինյանի հեղափոխությունը չուներ համակարգված դոկտրին, արդյունքում այն վերածվեց հենց Նիկոլի ցանկությունների, գաղափարների, երազանքների իրականացման գործիքի։

Փաստորեն, Հայաստանում հեղափոխությունը վերածվեց մեկ անձի պատկերացումների սպասարկման համակարգի։ Այլ նման աննախադեպ սնանկ հեղափոխություն անհայտ է մարդկության պատմության մեջ գտնել։ Անգամ գավառամիտ գնդապետների պետական հեղաշրջումներն ասիական և աֆրիկյան երկրներում միշտ «փաթաթված» են եղել բարձր արժեքների ու նպատակների փաթեթում, բայց Հայաստանում նույնպես դա տեղի չունեցավ։

Հենց այս պատճառով էլ փաշինյանական հեղափոխությունից կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանի «ուսապարկերը» սկսեցին խնդրել Հայկ Մարությանին «իրենց հող տրամադրել ծաղկի բուդկա դնելու համար», ինչի դիմաց սկսեցին պաշտպանել գաղափարը՝ պաշտոնյաների համար 200 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ գնելու վերաբերյալ: Այս տեսանկյունից Նիկոլի հեղափոխությունն ի սկզբանե ձախողված էր, որը մենք տեսանք բոլոր հարցերում՝ բժշկության, անվտանգության, սոցիալական ապահովության, տնտեսական, ֆինանսական հարցերում եւ այլն։ Հենց այս պատճառով էլ հիմա կանգնած է հայկական պետականության գոյության հարցը։

 

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan