Օլիգարխն ի՞նչ գործ ունի խորհրդարանում, որ հավայ դուրս տա

Օլիգարխ, Նիկոլ Փաշինյանի կամոք օրենսդիր դարձած, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որը ժողովրդի մեջ առավել հայտնի է Գռզո անունով, այսօր հավայ-հավայ խոսել է խորհրդարանում, ասելով․« Ինձ համար ցավալի է, որ մեր պատգամավորներն այդքան ցածր աշխատավարձ են ստանում»։ Խորհրդարանական կառավարում ունեցող Հայաստանում խորհրդարանը պետք է երկրի քաղաքական մտքի կենտրոնը լիներ, սակայն ԱԺ-ում որեւէ կարեւոր հարց չի լուծվում, այնտեղ հլու մեծամասնությունը կազմում են Նիկոլ Փաշինյանի քայլած ուսապարկերը։
Խաչատուր Սուքիասյան, աշխատավարձ վճարում են կատարած աշխատանքի դիմաց, Նիկոլի ուսապարկերը միայն կոճակ են սեղմում, որի դիմաց բարձր` 850 հազար դրամ աշխատավարձեր եւ մեծ պարգեւավճարներ են ստանում։ Ավելի քան 30 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանում օրեցօր ավելի է սրվում սոցիալական իրավիճակը, եւ շատ հավանական է, որ մի օր ծայրահեղ աղքատության ու հուսահատության հասած մարդկային զանգվածները բունտ կանեն եւ իրենց լղարած,ոսկրոտ ձեռքերով կբռնեն քո կոկորդը եւ կասեն՝ այն դո՞ւ էիր հավայ-հավայ դուրս տալիս պատգամավորների ցածր աշխատավարձի, Ալեն Սիմոնյանի համար նոր, 200 հազար դոլարանոց ավտո գնելու անհրաժեշտության մասին։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից