ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

««Սրտիկելուն» մատս է կպել՝ զանգել եմ պարոն Մարուքյանին և ասել եմ, որ այսպիսի հանգամանքներում է արվել». ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյան

168.am-ը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած  թեկնածուն՝ այս պահին դեռևս Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, հաստատում է, որ իր առաջնահերթություններից երրորդը խաղաղ հավաքների ազատության երաշխավորությունն է և ազատ խոսքի իրավունքի իրացման բավարար պայմանների ապահովումը։

«Սա մեր երկրում շարունակում է մնալ համակարգային խնդիր, սա են վկայում Մարդու իրավունքների գրեթե բոլոր պաշտպանների կողմից և ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հրապարակված մի շարք վճիռներ, որոնք հստակ ցույց են տալիս, որ այս խնդիրը շարունակում է մնալ համակարգային։ Սա է պատճառը, որ ես, որպես առաջնահերթություն՝ նաև կենտրոնանալու եմ այս հարցերի վրա։ Ասեմ նաև, որ համավարակի ընթացքը ցույց տվեց, որքան մենք սուր մարտահրավերներ ունենք՝ ոստիկանության կողմից խաղաղ հավաքը սպասարկելու մասով»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քրիստինե Գրիգորյանը։ 

ՄԻՊ թեկնածուի մեկնաբանությամբ՝ Հայաստանում անկախությունից ի վեր այդ խնդիրը շարունակում է  մնալ որպես համակարգային խնդիր։ Այս համատեքստում նա խնդիրը միայն ոստիկանության մեջ չի տեսնում, նրանց պատշաճ մասնագիտական կրթություն պետք է տրամադրվի։

Ինչ վերաբերում է վիրավորանքը քրեականացնելու օրենքին, Քրիստինե Գրիգորյանը ասաց, որ խոսքը ոչ թե վիրավորանքի, այլ հայհոյանքի ու ծանր վիրավորանքի այլ ձևերի մասին է։

«Ես հանդես եմ եկել այդ օրենքի հարակից զեկուցող և որպես Կառավարության ներկայացուցիչ՝ նշել եմ, որ ազատ խոսքը հայհոյանքը չէ և հայհոյանքը չի կարող պաշտպանվել ազատ խոսքի այն ստանդարտներով, որն ունենք սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով։ Որպես Կառավարության ներկայացուցիչ, ներկայացրել են նաև որոշակի վիճակագրություն, նաև կոլեգաների հետ պայմանավորվել ենք, որ ավելի մանրամասնությամբ պետք է ստանամ ոստիկաններից ու ներկայացնեմ։ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան և վիճարկում է  այս օրենքի սահմանադրականությունը։ Իհարկե, դիմումին ծանոթ չեմ ու չգիտեմ՝ ինչ հիմքերով է վիճարկում։ Որպես հարակից զեկուցող,  ասել եմ, որ շատ կարևոր կլինի սպասել ՍԴ-ի որոշմանը, հետո նոր դիրքավորվել, թե՛ որպես ՄԻՊ, թե՛ որպես քաղաքական գործիչներ։ Այսօր էլ այս սենյակում կար այդ համախոհությունը, որ ատելության խոսքը, հայհոյանքը որևէ ձևով չեն կարող համարվել ազատ խոսք, և դրանք դատապարտելի են։ Ընդամենը բոլորս ստանձնեցինք այդ պարտավորությունը, որ այս ուղղությամբ պետք է աշխատենք»,- ընդգծեց Քրիստինե Գրիգորյանը։

 

Նա նաև ասաց, թե երեկ մամուլում տեսել է հոդված, որ ինքն Էդմոն Մարուքյանի ուղիղ եթերի տակ «սրտիկել» է։

«Ես հետո եմ տեսել, որ այդ «սրտիկելուն» մատս է կպել, այդ աղմուկից հետո չուզեցի հեռացնել, բայց առաջին հերթին զանգել եմ պարոն Մարուքյանին և ասել եմ, որ սա այսպիսի հանգամանքներում է արվել»,- եզրափակեց նա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan