Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել «Եթե Նիկոլ Փաշինյանին սկսի հետաքրքրել Ալեն Սիմոնյանի անձնականը, այնտեղ շատ ավելի հետաքրքիր բացահայտումներ կլինեն». Բորիս Մուրազի (տեսանյութ) Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև. Վահան Կոստանյան
9
Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. ՏԱՍՍ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութ) Ասադը լքել է Սիրիան․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Ոչ ադեկվատի վտանգավոր թեզերը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դամասկոսը գրավված է, Ասադը լքել է երկիրը. Թուրքիան զավթեց Սիրիան, հաջորդը... Փաշինյանը Փարիզում բոլ-բոլ նկարվել է. Մակրոն, Թրամփ, Մասկ... Տնետուն աշխատանք․ Նիկոլին տոտալ մերժում են Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին 13 անգամ թանկացումն ապօրինի է․ կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությանը Հայկական երկրորդ հեռուստաալիքի անդրադարձը Ռուսաստանը հուսով է, որ Արևմուտքին հղած ազդանշանը լուրջ է ընդունվել. Լավրով Պատերազմ Արցախում
Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. ՏԱՍՍ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութ) Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել Բաշար ալ-Ասադը «մեծ հավանականությամբ» զոհվել է Սա Թուրքիայի դերի, հեղինակության աճն է և դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցության թուլացումը. Ռուբեն Մելքոնյան Ասադը լքել է Սիրիան․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Գեղամ Մանուկյան Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Աբրահամյան Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ «Եթե Նիկոլ Փաշինյանին սկսի հետաքրքրել Ալեն Սիմոնյանի անձնականը, այնտեղ շատ ավելի հետաքրքիր բացահայտումներ կլինեն». Բորիս Մուրազի (տեսանյութ) Հերթական ահազանգը․ անգամ բարեկարգումը չեն կարողանում անվնաս իրականացնել (տեսանյութ) Ոչ ադեկվատի վտանգավոր թեզերը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փարիզում կայացել է Ուկրաինայի և Վրաստանի նախագահների հանդիպումը Նիկոլն էլ Ալիևի «Աղազարյանն» է. Արմեն Աշոտյան Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև. Վահան Կոստանյան Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սևակ Հակոբյան Չարենցավանում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. Փաստաբան Փաստացի էլ չկա նախկին Սիրիան. Վարուժան Գեղամյան Գաբրիել Ջեմբերջանի նկատմամբ քրեական վարույթ են հարուցել` փողերի լվացման մեղադրանքով. «Հրապարակ» Դամասկոսը գրավված է, Ասադը լքել է երկիրը. Թուրքիան զավթեց Սիրիան, հաջորդը... Փաշինյանը Փարիզում բոլ-բոլ նկարվել է. Մակրոն, Թրամփ, Մասկ... Տնետուն աշխատանք․ Նիկոլին տոտալ մերժում են Ողբի ու որբի նահատակ Հայրենիք Հենրիխ Մխիթարյանը՝ Ինտեր- Պարմա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Մենք մեկ նպատակ, թիրախ, ճանապարհ ունենք՝ վերացնել, հեռացնել չարիքի իշխանությունը․ Բագրատ Սրբազան Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՌԴ դեսպանություն Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Երկու աթոռի վրա նստելը ոչ մեկին չի օգնել. Չիժովը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին (տեսանյութ) 13 անգամ թանկացումն ապօրինի է․ կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությանը Հայկական երկրորդ հեռուստաալիքի անդրադարձը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագիծը

Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ նախագծով սկզբունքային փոփոխություններ են առաջարկվում մի քանի ուղղությամբ, որոնցից առաջինը հանրակրթության բովանդակությանն է վերաբերում: ‹‹Նպատակ է դրված խթանելու քննական մտածողությունը, նորարարությունը, վերլուծական ու ստեղծագործական հմտությունները` առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Նախատեսվում է վերանայել գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա առարկաների և օտար լեզուների բովանդակությունն ու դասավանդման մոտեցումները:

Խնդիր է դրված դպրոցում ուսուցանվող գիտելիքը համադրելու հմտություններով, արժեքներով և դիրքորոշումներով՝ նոր բովանդակություն հաղորդելով 12-ամյա կրթությանը››,- նշել է Ժ․ Անդրեասյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով արդեն ընդունվել է հանրակրթության նոր չափորոշիչը, վերանայվել են առարկայական չափորոշիչները, ուսումնական պլաններն ու ծրագրերը: Ըստ զեկուցողի` փոփոխությունները թույլ կտան բարձրացնել մանկավարժական ինքնավարությունը, խրախուսել ուսուցիչների՝ անհատական ուսումնական պլաններով աշխատելու նախաձեռնությունները: Նորարություններ են նախատեսվում համընդհանուր ներառական կրթության ներդրման առումով․ փոխվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի սահմանումը, դպրոցների ֆինանսավորման մոդելը։ Անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման առաջարկվող փոփոխություններին՝ փոխնախարարը նշել է, որ նախատեսվում է տնօրենի գործառույթներից տարանջատել վարչատնտեսական հատվածը՝ նրան վերապահելով կրթության որակի և բովանդակության պատասխանատվությունը։ Վարչատնտեսական ղեկավարումը կիրականացվի կենտրոնացված կարգով, իսկ տնօրենին կվերապահվի միայն կրթության որակի ապահովման խնդիրը:

Նախագծով առաջարկվում է նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի փոփոխությունատեստավորման միջոցով: «Այս տարի փորձարկվել է կամավոր ատեստավորման գործընթացը, և առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան ընդլայնելու ատեստավորման գործիքները»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել ԱԺ հաջորդ հերթական նիստերի ընթացքում, քանի որ Կառավարությունը մտադիր է վերանայել ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերը՝ նախագծում կատարելով համապատասխան լրամշակում:

Առաջարկն ընդունվել է: Նախագծի վերաբերյալ կկազմակերպվեն նաև խորհրդարանական լսումներ՝ հաշվի առնելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկը։ Ընդդիմադիր պատգամավորների գնահատմամբ` օրենքն իսկապես կենսունակ կլինի այնբոլոր շահառուների հետ քննարկելու պարագայում:ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատրաստակամություն են հայտնել շահագրգիռ անձանց հետ շարունակելուքննարկումը և, ըստ անհրաժեշտության, լրամշակելու նախագիծը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan