Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում․ Գարեգին Երկրորդ 2-3 հարց կա, ընդհանուր տեքստը պատրաստ է. Օվերչուկը՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ. Արամ Ա
10
ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. մանրամասներ՝ Պուտին - Փաշինյան հանդիպումից. Տեսանյութ Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային մեղադրանք է առաջադրվել, իսկ Ջո Բայդենը կարող է մեղադրվել ուկրաինական ընկերությունից 5 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ «Նիկոլի տասովկեքով ա ինքն ըտենց անում». պատմում է ՔՊ–ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդը. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում բանակցությունները հետաձգվում են. պատճառը հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո Պատերազմ Արցախում
ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում․ Գարեգին Երկրորդ Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. մանրամասներ՝ Պուտին - Փաշինյան հանդիպումից. Տեսանյութ Նոր իշխանություն հանուն Հայաստանի և Արցախի. «Միասին» շարժման հանրահավաքը. Տեսանյութ Հայաստանը նախկինում թելադրող էր, հիմա թելադրվող է, ընդ որում՝ թշնամու կողմից․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Հովհաննես Հարությունյան. Տեսանյութ Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը. Լուսանկարներ, տեսանյութ Փաշինյանը տանից իր մեքենայով փախել է, թիկնապահները տաքսիով շտապել են հետևից Լուսինե Թովմասյանի և ամուսնու հանգիստը Հունգարիայում. Լուսանկարներ «Ակնհայտ է, որ «մեղքն» ընդունել է ճնշման տակ». Կարեն Վրթանեսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՄԵԾԱՆՈՒՆ ՏՈՀՄԻ ՆՎԻՐՅԱԼ ԶՈՐԱԿԱՆԸ, ՀԵՏԱԽՈՒՅԶԸ Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են շուրջ 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն Գոհ եմ, որ Գայանեի հանդեպ խիստ պատիժ չկիրառվեց, բայց նաև գոհ եմ, որ իրավական գնահատական ստացավ․ Աշոտ Փաշինյան․ Տեսանյութ Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց. պատիժը պայմանականորեն չկիրառվեց․ Տեսանյութ Արցախի նախագահը ազատամարտիկների հետ հանդիպմանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը Թուրքիան գազային հաբ, իսկ Հայաստանը՝ էլեկտրաէներգիայի հաբ. Ի՞նչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Եվրասիական կոնգրեսում. Տեսանյութ 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին «Կարմիր խաչի» միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա․ Արմեն Աշոտյանը սոցհարցման արդյունքների մասին Արցախում մեկնարկել են միասնական քննությունները Երիտասարդին ծեծի ենթարկած ՔՊ-ական պաշտոնյան ազատ է արձակվել. ՔԿ Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև ՀՀ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ․ մանրամասներ ՌԴ ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ քննարկումները Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը Երևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվեց․ Իշխան Սաղաթելյանի դեմ ներկայացված հայցը մերժվել է Եթե հայերը որոշել են ինձ խփել, ուրեմն կխփեն. Թուրք դեսպանի ոչնչացման 46-րդ տարին Հաքան Ֆիդանը Թուրքիայի ամենաուժեղ մարդկանցից մեկն է․ գերմանական մամուլ Որևէ մեկը կասկածի տակ չի դնում ՀՀ ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին․ Sputnik Արմենիա

Բավականին տարակուսած եմ, կասկածներ ունեմ, Անկարայից շարունակական պահանջներ են գալիս, հույս ունեմ՝ մեր գործընկերները լավ հաշվարկում են այս մարտահրավերները. Արա Այվազյան

Չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն լինի։ Միշտ լավ է երկխոսություն ունենալը, բայց տեսել ենք, որ երկխոսությունից հետո չեն պահպանվել ձեռքբերված պայմանավորվածությունները, շատ հաճախ ականատես ենք եղել, որ իրավիճակը լարվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այսօր Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ասաց Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։

«Հույս ունեմ, որ սա ևս հերթական մի հանդիպում է, որը կարող է որոշ առաջընթաց առաջադրել, հատկապես հումանիտար հարցերի լուծման մեջ։ Քանի որ պաշտոնի չեմ, չեմ կարող ավել տեղեկություն փոխանցել ձեզ»,-ասաց Այվազյանը։

Հարցին` ի՞նչ կարծիք ունի «3+3» ձևաչափի, հայ-թուրքական հարաբերություններ կարգավորման մասին, և ինչպե՞ս է գնահատում ԱԳՆ-ի ներկայիս աշխատանքը, Այվազյանը նշեց.

«Երեկ հայտարարվել, որ և՛ Հայաստանը և՛ Թուրքիան պայմանավորվել են հատուկ ներկայացուցիչ նշանակել երկխոսության ծավալման համար և հայտնի դասական կինոֆիլմը հիշելով` ասում են` բարեկամների հետ մոտիկ եղիր, բայց թշնամիների հետ ավելի սերտ։ Բնականաբար, բոլոր ժամանակներում Հայաստանի կողմից եղել են ձգտումներ առանց նախապայմանների երկխոսություն ծավալել, որը որոշ ընթացք ունեցել է, բայց բավական երկար ժամանակ որևէ երկխոսություն չկար Թուրքիայի հետ։ Անշուշտ պետք է տարբերակել նորմալ պայմանները և այսօրվա իրավիճակը, հատկապես Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը վերջին պատերազմի մեջ և հնչեցվող նոր նախապայմանները։ Շատ կարևոր է, որպեսզի ԱԳՆ-ում մեր գործընկերները շատ լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները։ ԱԳՆ խոսնակը ասել, որ առանց որևէ նախապայմանների են բանակցությունները, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ մեկնարկ տրվեց «3+2» գործընթացին, հույսով եմ, որ մեր դիվանագետները շատ լավ հաշվարկում են այս մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ այս ֆորմատի հետագա աշխատանքի հետ կապված»,-ասաց Այվազյանը:

Այվազյանը մտահոգություն հայտնեց, որ «3+3» ֆորմատը կարող է չեզոքացնել և ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը, և հույս հայտնեց, որ իր գործընկերները դա ևս շատ լավ հասկանում են։

Հարցին` հնարավո՞ր է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքայի հետ, Այվազյանը նշեց. «Եթե հիշում եք, երբ ես պաշտոնի էի, ասում էր, որ ժամանակը անցել է խոսքեր լսելու, մենք պաշտոնական Անկարայից սպասում էինք կոնկրետ քայլերի, ցավոք սրտի, մենք ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ շարունական պահանջներ և ոչ բարիդրացիական հարաբերություններին բնորոշ քայլեր, դրա համար ես բավական տարակուսած եմ և կասկած ունեմ, թե ինչ նպատակ է է հետապնդում «3+3» ֆորմատը»։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի հետագա աշխատանքներին, Այվազյանը ընդգծեց. «Եթե հետևել եք Մինսկի խմբի հայտարարություններին, որ պարբերաբար ի հայտ են գալիս, տեսնում ենք, որ համանախագահները ասում են, որ Ղարաբաղյան հիմնահարցը փակված չէ, ի տարբերություն պաշտոնական Բաքվի և Անկարայի կողմից հնչեցվող հարցերին։ Բնականաբար, ես գտնում եմ, որ այսօր Մինսկի խմբի համանախագահները շեշտը դնում են հումանիտար հարցերի լուծման վրա, այս վերջին հայտարարության մեջ նոր էլեմենտ ի հայտ եկավ դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ կապված, և վերջին մասում է հիշատակվում Ղարաբաղի հիմնահարցի լուծման վերաբերյալ հայտնի սկզբունքների և տարրերի մասին։ Վստահ եմ, որ մեր դիվանագիտությունը կշարունակի իր կոնստրուկտիվ ներգրավվածությունը, և ինչ-որ պահի համանախագահները կկարողանան այցելել տարածաշրջան, որովհետև այսօր իրենք խնդիր ունեն ապացուցելու իրենց կենսունակությունը»։

Հարցին՝ ՌԴ-ն ո՞ր ձևաչափով է հակված լուծել Ղարաբաղյան հարցը, Այվազյանը նշեց, որ պաշտոնական Ռուսաստանը մշտապես հայտարարել է, որ Մինսկի խմբի ֆորմատն է, որ զբաղվում է հակամարտության վերջնական կարգավորման հարցով և նշում, որ զուգահեռ պետք է ստեղծել տարածաշրջանային մթնոլորտ, որը կնվազեցնի ապակայունացնող գործոնները:

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan