Սոնա Շահգելդյանը կամավոր ներկայացել է ոստիկանություն

Դիտել նաև
Էդինբուրգի դքսուհուն ուղեկցող ոստիկանական մոտոցիկլետի կողմից վրաերթի ենթարկված կինը մահացել է
Երբ Շուշիում Կոմիտասի Անտունին էի երգում, չէի էլ պատկերացնի, որ 2 տարի անց կնայեմ տեսայութն ու կսարսափեմ. էլի եմ երգելու Շուշիում, բայց այդ անգամ՝ հաղթանակի երգը. Տեսանյութ
Սոնա Եսայանը վթարի է ենթարկվել. Լուսանկարներ
Քաղաքացիները մոմավառություն են անցկացրել Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի հիշատակին. Տեսանյութ
«Բոլոր վկաները վախեցած են». Փաշինյանի կորտեժի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքից 1 տարի է անցել
Երգչուհի Սոնա Շահգելդյանը կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (ՔՀԲ) ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն: Սոնա Շ-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: