Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա իսկ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու փորձերն անհանգստացնում են. ՌԴ դեսպան Գերիները ո՛չ քեզ կներեն, ո՛չ մեզ, ո՛չ էլ իրենց հարազատներին. «Կարճ ասած»․ Տեսանյութ
10
Ինչպես լուծել օրվա իշխանության ոչ լեգիտիմության խնդիրը Անկարայի մերձակայքում գտնվող զենքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել. փլատակների տակ մնացած մարդիկ կան. Տեսանյութ ՆԱՏՕ-ն կստանա Ստամբուլից մինչև Բաքու տարածք. այդ ԾՐԱԳՐՈՎ Հայաստան պետություն չպետք է լինի. Արթուր Խաչիկյան. Տեսանյութ «ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. Hetq.am ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. մանրամասներ՝ Պուտին - Փաշինյան հանդիպումից. Տեսանյութ Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային մեղադրանք է առաջադրվել, իսկ Ջո Բայդենը կարող է մեղադրվել ուկրաինական ընկերությունից 5 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ Պատերազմ Արցախում
Ինչպես լուծել օրվա իշխանության ոչ լեգիտիմության խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն Իրանում հեղեղումների հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 59-ը ԱՄՆ նախագահական ընտրությունները կորոշեն Ուկրաինայում պատերազմի ելքը. Օլանդ Կարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերը «ՀԱՅԱՔՎԵ»՝ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ՝ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև Աննա Վարդապետյանն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս Անկարայի մերձակայքում գտնվող զենքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել. փլատակների տակ մնացած մարդիկ կան. Տեսանյութ Սիրուշոն հանդիպել է Սուպեր Սաքոյի դստերն ու նրան իր զարդերից նվիրել. Տեսանյութ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր ՊԲ-ն կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ, կեղծիք է․ ԱՀ ՊՆ Կոլումբիական ջունգլիներում հայտնաբերված երեխաներին կտեղափոխեն Բոգոտա Կարևոր կառույցը ղեկավար չունի Այսօր Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքը Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂԸ ՑԵՂԱՍՊԱՆ ԿԴԱՌՆԱ ՆԱՏՕ-ն կստանա Ստամբուլից մինչև Բաքու տարածք. այդ ԾՐԱԳՐՈՎ Հայաստան պետություն չպետք է լինի. Արթուր Խաչիկյան. Տեսանյութ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա իսկ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու փորձերն անհանգստացնում են. ՌԴ դեսպան Գերիները ո՛չ քեզ կներեն, ո՛չ մեզ, ո՛չ էլ իրենց հարազատներին. «Կարճ ասած»․ Տեսանյութ «ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. Hetq.am Առողջապահության նախարարությունը թաքցրել է Քովիդի պատվաստումների վերաբերյալ տվյալները․ «Փաստինֆո» Բոլոր երգերը երգեցին, մնաց ոչխարներ խուզելու փառատոնը Գայանե Հակոբյանը գրառում է կատարել Տեսչական մարմինը պարապուրդի է մատնված Ազերիներով բնակեցված Թավրիզից Իրանի նախագահի զգուշացումը Ադրբեջանին.«Մեր համբերությունն անսահման չէ». Տեսանյութ «Իրականում տեղի է ունեցել շանտաժ: Գայանեին անընդհատ պահելու են վերահսկողության տակ և նրա միջոցով փորձելու են ճնշել նաև մյուս ծնողներին». Նաիրա Մելիքյան. Տեսանյութ Ադրբեջանի ԶՈՒ-ն հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ Կհաջողվի՞ սկսել Արցախն այլ պետության մաս ճանաչող քայլերը քրեականացնելու ստորագրահավաքը Պարտված իշխանությունը միշտ օգտագործվում է թշնամու կողմից. Թևան Պողոսյան. Տեսանյութ Ղեկավարությունն է որոշելու

Պարտքն անշեղորեն աճում է

168․am-ը գրում է․ Մեր երկրի պետական պարտքն անշեղորեն ավելանում է։ Այն արդեն անցել է 9 մլրդ դոլարից։

Պարտքի էական աճը նկատելի է ոչ միայն տարվա, այլև ամսվա կտրվածքով։

Եթե սեպտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը 9 մլրդ 38 մլն դոլար էր, ապա հոկտեմբերի վերջին հասել է ընդհուպ 9 մլրդ 209 մլն դոլարի։

Մեկ ամսում պարտքը ավելացել է ևս 171 մլն դոլարով։ Գրեթե ամբողջությամբ կառավարության պարտավորություններն են։ Դրանք արդեն անցել են 8,7 մլրդ դոլարից։

Կենտրոնական բանկի բաժին աճը 1 ամսում ընդամենը 700 հազար դոլար է։

Այս տարվա ընթացքում մեր երկիրը ևս 1 մլրդ 240 միլիոնով ավելացրել է պետական պարտքը։

Պարտքը ռեկորդային բարձր աճ է արձանագրել՝ 10 ամսում ավելի քան 15 տոկոս։ Տնտեսական ոլորտի որևէ ցուցանիշ այնպիսի արագ աճ չի ունեցել, ինչպիսին պետական պարտքն է։ Էլ չասենք տնտեսական ակտիվության աճը, որի տեմպը մի քանի անգամ ավելի ցածր է, քան պարտքի աճը։

Պարտքերը, որոնք այս տարի Հայաստանը վերցրել է, գերազանցապես կառավարության պարտավորությունների դաշտում են՝ 1 մլրդ 240 միլիոնից՝ 1 մլրդ 226 միլիոն դոլարը։ Կառավարության բաժին պարտքի աճն անցնում 16 տոկոսից։ Դրանք բյուջեի վրա նստած պարտքերն են։ Որքան ավելանում են այդ պարտքերը, այնքան բյուջեն ստիպված է ավելի շատ գումարներ հատկացնել դրանք փակելու համար։ Այսօր էլ բյուջեի միջոցների գրեթե 10 տոկոսը գնում է պարտքի սպասարկման համար։

Այս տարի պարտքի սպասարկումը բյուջեի վրա կարժենա 185 մլրդ դրամ։ Հաջորդ տարի կհասնի 214 միլիարդի։ Կավելանա ևս 29 միլիարդով՝ աճելով շուրջ 16 տոկոսով։

Տարին տարվա վրա երկիրը խրվում է նոր պարտքերի մեջ՝ ստիպված լինելով ավելի շատ գումարներ հատկացնել դրանց սպասարկման համար։

Դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է Հայաստանը պարտքի այսպիսի ակտիվ ավելացում ունեցել։ Վատն այն է, որ այդպես էլ չի երևում այդ հսկայական պարտքերի արդյունքը։ Մեր տնտեսությունը շարունակում է խիստ դանդաղ տեմպերով առաջ գնալ՝ նույնիսկ այդպիսի մեծածավալ պարտքեր ներգրավելու պարագայում։ Պարտքի արդյունավետությունը շատ ցածր է։

Պարտք չեն վերցնում՝ պարտք վերցնելու համար։ Պարտք վերցնում են տնտեսությունը զարգացնելու կամ զարգացմանը նպաստող խթաններ ստեղծելու համար։

Թե ինչքանով են դրանք նպաստել տնտեսության զարգացմանն ու խթանների ստեղծմանը, տեսնում ենք տնտեսության աճի միտումներում։ Դրանք այսօր հեռու են բավարար լինելուց։ Անգամ այսպիսի հսկայական միջոցներ ներգրավելուց հետո մեր տնտեսության աճի պոտենցիալը չի ավելանում։

Պատճառներից մեկն էլ պարտքի թանկացումն է։ Ներգրավող գումարները գնալով թանկանում են, նվազում է նաև դրանց տնտեսական արդյունավետությունը։

Այս տարի կառավարությունը գրեթե էժան փողեր չի կարողացել ներգրավել։ Խոսքը միջազգային ֆինանսական կազմակերպություններից տրվող գումարների մասին է, որոնց տոկոսադրույքները, ի տարբերություն այլ վարկային ու պարտքային միջոցների, շատ ցածր են՝ գրեթե զրոյին մոտ։

Էժան վարկերը մեր պատքերի կառուցվածքում նույնիսկ նվազել են։ Եթե տարվա սկզբին դրանք հասնում էին 4 մլրդ 665 մլն դոլարի, ապա հիմա կազմում են 4 մլրդ 528 միլիոն։ Տասն ամսում նվազել են 137 մլն դոլարով։ Էժան վարկերը փոխարինվում են թանկերով։ Դա է պատճառը, որ թանկանում է նաև պետական պարտքը։ Արդեն հաջորդ տարի մեր պարտքի միջին տոկոսադրույքը կհասնի 5 տոկոսի։

Այս տարի 4,6 տոկոս է։ Պարտքի ծանրությունը 0,4 տոկոսային կետով կավելանա, իսկ դա հսկայական բեռ է բյուջեի վրա։

Թանկանում է՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքը։ Արտաքին պարտքը թանկանում է դրսից ներգրավվող արտարժութային պարտատոմսերի, ներքին պարտքը՝ պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման հետևանքով։ Կառավարության պարտքային պարտավորությունները համալրվում են գերազանցապես այս 2 ուղղություններով։

Տարվա ընթացքում արտաքին պարտքն ավելացել է 633 մլն դոլարով։ Դա եղել է հիմնականում եվրոպարտատոմսերի, նաև պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման արդյունքում։ Եվրոպարտատոմսերի պարտքն ավելացել է՝ 695 միլիոն, գանձապետական պարտատոմսերինը՝ 75 մլն դոլարով։

Կառավարության արտաքին պարտավորությունների մեջ գանձապետական պարտատոմսերի գծով պարտքի ձևավորումը նոր երևույթ է մեր պարտքի կառուցվածքում։ Այդպիսի պարտքերը հիմա հասնում են գրեթե 82 մլն դոլարի։ Դրանից 75 միլիոնը ձևավորվել է այս տարվա ընթացքում։

Ներքին պարտքը նստած է գանձապետական պարտատոմսերի թողարկման վրա։ Դրանք ինչպես դրամային են, այնպես էլ՝ տարադրամային։ Բայց հիմնական մասը դրամային պարտքն է։

Կառավարության ներքին պարտքը, վերջին տվյալներով, արդեն անցնում է 2,5 մլրդ դոլարից։ Միայն այս տարվա ընթացքում այն ավելացել է 593 միլիոնով։ Աճը 10 ամսում անցնում է 31 տոկոսից։ Տեմպն անհամեմատ բարձր է, քան արտաքին պարտքի դեպքում։ Արտաքին պարտքն այս տարվա 10 ամիսներին ավելացել է 11 տոկոսով։

Արտաքին պարտքի փոխարեն՝ կառավարությունը որոշել է նախապատվությունը տալ ներքին պարտքին։ Այդ միտումը կշարունակվի նաև հաջորդ տարի։

2022թ. ներքին պարտքի բաժինը կառավարության պարտավորությունների մեջ կհասնի 31 տոկոսի։ Այս տարի 28 տոկոս է։ 2020թ. էլ կազմել էր 25,4 տոկոս։

Ներքին պարտքի ավելացման միջոցով՝ կառավարությունը մտադիր է թուլացնել տարադրամի ճնշումը պարտքի սպասարկման վրա։ Ներքին պարտքը հիմնականում դրամային է, գրեթե 94 տոկոսով։ Դրամային վարկերի սպասարկումը կախված չէ տարադրամի փոխարժեքից։ Այդքանով այն նվազեցնում է պարտքի սպասարկման ռիսկը։ Բայց դրա փոխարեն՝ թանկացնում է պարտքը։

Պետական գանձապետական և հատկապես դրամային պարտատոմսերի գինն անհամեմատ ավելի բարձր է։ Դա թանկ փող է, և որքան պարտքի կառուցվածքում ավելանում է այդպիսի փողերի կշիռը, այնքան թանկանում է պարտքը։ Նաև դրա հետևանք է, որ պարտքի միջին տոկոսադրույքը գնալով բարձրանում է՝ մեծացնելով բյուջեի ֆինանսական բեռը։ Չնայած այն արդեն պակաս ծանր չէ։

Մինչև տարեվերջ դեռ 2 ամիս ժամանակ կա, ու հավանաբար այդ ընթացքում պարտքը կշարունակի աճել։ Տասն ամսում այն ավելացել է 1 մլրդ 240 մլն դոլարով։ Ինչքա՞ն կավելանա վերջին 2 ամսում, կերևա հետագայում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan