Իրանն ու Ադրբեջանը քննարկել են նավթի եւ գազի ոլորտում համագործակցությունը

Դիտել նաև
Փաշինյանն ասում է՝ 2023 թիվն ավելի լավ ենք փակելու, ավելի շա՞տ ենք հող հանձնելու․ հարցում՝ Կապանում. Տեսանյութ
Եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում. Գևորգ Փարսյան
Ադրբեջանցի ոստիկանները ևս հայտնվել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին
Ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու իր տարբերակն է ներկայացրել
Վիճաբանություն և կրակոցներ՝ Գորիսում. կա ձերբակալված անձ
Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին եւ SOCAR-ի գործադիր տնօրեն Ռովնագ Աբդուլլաեւը քննարկել են Կասպից ծովի տարածաշրջանում էներգետիկ հարաբերությունների զարգացումը եւ համագործակցության ամրապնդումը, փոխանցում է Mehr-ը։
Հանդիպման ընթացքում Օվջին ընդգծել է նավթի եւ գազի ոլորտում Թեհրանի եւ Բաքվի միջեւ երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության զարգացման կարեւորությունը։
Կողմերը քննարկել են նաեւ գազային համագործակցության զարգացումը, Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ սվոպային գազի շուրջ եռակողմ համաձայնագրի իրականացումն ու գործարքի փուլերի նախապատրաստումը։
Աղբյուր՝ NEWS.am