ՀՀ ԱԳՆ պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանությունների զոհերի հիշատակին
Դիտել նաև
Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»
Դպրոցներում բունտ կսկսվի Հայոց պատմության դասագրքերի պղծման մասով
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դիրքորոշումը «Հայոց պատմությունը» վերանվանելու փաշինյանական մտասևեռման վերաբերյալ
Ձեր իսկ խառնած թոհուբոհի մեջ դուք ուրիշ գործ չունե՞ք, ինչ է․ «Փաստ»
«Հայոց պատմությունը» վերածել «Հայաստանի պատմության» կարող է անել միայն հայատյացը. Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)
Դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը և այլ պաշտոնատար անձինք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, ասորի և եզդի ժողովուրդների ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին:
Տեղեկանք․ 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված 69/323 բանաձևը, որով հռչակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: