«Ժպիտներ Շուշիից» լուսանկարի Էս պստոներին բոլորդ լավ ճանաչում եք. Օրեր առաջ էրեխեքը նամակ էին գրել Ձմեռ պապիկին
Դիտել նաև
Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիս
Ադրբեջանը կհրաժարվի՞ Շուշիի հռչակագրից (տեսանյութ)
Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch (լուսանկարներ)
Ալիևը, կինը և որդին այցելել են Քարվաճառ և Շուշի
Թշնամին վանդալիզմի է ենթարկել և ապամոնտաժել Ստեփանակերտից, Շուշիից տեսանելի հայկական խաչը
«Ժպիտներ Շուշիից» լուսանկարի Էս պստոներին բոլորդ լավ ճանաչում եք։ Ձախից աջ զույգեր են՝ Արմենն ու Արսենը, երրորդ փոքրիկը նրանց մորաքրոջ տղան է, էլի Արսեն անունով։
Փառք Աստծո, նրանք այս պատերազմում հայրերին չեն կորցրել։
Օրեր առաջ էրեխեքը նամակ էին գրել Ձմեռ պապիկին։ Չնայած նախաձեռնությունը զոհված տղերքի երեխաների համար է, բայց չուզեցինք երեխաների սիրտը կոտրել։ Իմ կողմից շատ հարգված ֆեյսբուքյան ընկերներիցս երկուսը, անանուն մնալու պայմանով, հանձն առան փոքրիկներին նվերներ գնելու սուրբ պարտականությունը։ Զույգներն էլ քույրիկ ունեն, Արսենն էլ։ Էրեխեքը Ղազանչեցոցում են եղել եկեղեցու ռմբակոծության ժամանակ...
Մի խոսքով, մեր հնարավորությունների սահմաններում ամեն բան անում ենք, որ էս էրեխեքի ժպիտները հանկարծ չխամրեն, որ հնարավորինս մեղմենք մեր՝ մեծերիս պատճառով իրենց խաթարված մանկության հետևանքները։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից