Գերիների ցուցմունքներից ինչ-որ ընտրյալ, կոնտեքստից կտրված հատվածներ հրապարակելու վերաբերյալ

Դիտել նաև
Փաստորեն չորս տարվա ընթացքում, միակ բանը, որ այս իշխանություններն անում են անթերի( ես կասեի ֆենոմենալ)՝ ԺԵԽԻ ականջներին լապշա կախելն է
Նոր հասկացա, որ ես էլ կերա նիկոլաթուրքական քարոզչամեքենայի կուտը...
Քանի որ արբանյակահիստերիա է սկսվել արդեն և իշխանությունները փորձելու են սա ներկայացնել որպես ինչ-որ աննախադեպ ձեռքբերում, կոնտեքստը բացատրեմ
Դիրքի խորությունը՝ կես մարդաբոյ. ավելին՝ էդ կես մարդաբոյի կեսն էլ՝ դատարկ անվադողեր են
Այդ ամենը հեչ, մի հատ տուֆտա արձանը մեջ. Վարի տված բանակը, սահմանները, պետությունը հեչ, կլուբնիկը մեջ
Գերիների ցուցմունքներից ինչ-որ ընտրյալ, կոնտեքստից կտրված հատվածներ հրապարակելու վերաբերյալ...
* * *
Նախ՝ դրա օրինականության հարցը։ Ո՞վ է հրապարակողը, ի՞նչ իրավունքով է հրապարակում։ Եթե անօրինական չէ այդ հրապարակումը, ապա ամբողջությամբ հրապարակեք, առանց խմբագրելու։
Եթե գերեվարվածները հանցագործ են, ապա ինչո՞ւ, ըստ նույն հրապարակման, գործով անցնում են որպես տուժածներ, և ոչ թե կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով են։
Ինչպե՞ս է որոշվել, որ իրենք դասալիք են, եթե դատարանի որոշում չկա։
Այնուամենայնիվ, եթե գերեվարածները հանցագործ են, ապա ինչո՞ւ են իրենց ընտանիքներին պետբյուջեից գումար վճարում։ Ինչի՞ հիման վրա։
Հիշո՞ւմ եք, որ նույն Խծաբերդի դեպքերի ժամանակ նաև զոհեր եղան։ Ո՞ւր էր այն զորքը, բանակը, պետությունը, որը պիտի հասներ այդ տղերքին օգնության։ Ո՞վ էր դրա պատասխանատուն։
Ո՞ւր էին սպաները։ Գերության մեջ հայտնվածներին հրաման տվել են և նրանք այդ հրամանը չե՞ն կատարել։ Թե՞ օրերով մնացել են առանց հրամանների ու ղեկավարման։
Կրակելու հրաման ունեցե՞լ են։ Իսկ կարո՞ղ է չկրակելու հրաման են ունեցել։
Այդ դիրքերը հայկական վերահսկողության տակ էին ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ձևակերպումների։ Ինչո՞ւ դեկտեմբերի երկրորդ կեսին անցան ադրբեջանցիներին։ Ինչո՞ւ այն մարդիկ, որոնք հիմա մեղադրում են գերիներին, պատասխան չեն տվել դիրքերի հանձնման հետ լուռ համակերպվելու համար։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից