Կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գույքի վրա
Դիտել նաև
Այն կուռ, անվտանգային ամուր գոտին, որ օղակում էր Արցախն ու Հայաստանը, այսօր գոյություն չունի. Սեյրան Օհանյան
«ՔՊ-ի՝ «Ապագա կա» ծրագրում, Արցախի համար ապագա չկա». Սեյրան Օհանյան
Դուք նորից փորձում եք մանիպուլացնել. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Արցախյան հակամարտությունը չի ավարտվել. Սեյրան Օհանյան
Իշխանությունն իրականացնում է երկու քաղաքականություն, որոնք սպառնում են հայկական երկու պետությունների գոյությանը. Օհանյան. Տեսանյութ
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են դատախազությունից։
Ըստ քննվող նյութի՝ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը և միջնորդել՝ կալանք դնելու նրանց գույքերի վրա, որը բավարարվել է։