Ալեն Սիմոնյանի խոսքերից հետո արդեն զարմանալի չէ, որ Հաագայի միջազգային դատարանը հրաժարվում է լուծել հայ ռազմագերիների հարցը

Դիտել նաև
Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա․ Արմեն Աշոտյանը սոցհարցման արդյունքների մասին
Ազգային խայտառակությունն հենց այս տեսքն ունի․ Արմեն Աշոտյան
Ստեփանակերտի իշխանությունների կողմից որևէ նոր զիջում Ադրբեջանին, Արցախի մահվան դատավճիռն է լինելու. Արմեն Այվազյան
Սասուն Խաչատրյանի, Ռուստամ Բադասյանի, Արայիկ Հարությունյանի, Արմեն Գրիգորյանի ավտոմեքենաներին կապույտ փարոսիկներ կտեղադրեն, որ բոլորը զիջեն
Դավաճանն իր պատգամավորներին օգտագործում է նույն նպատակով, ինչ հռոմեացիք՝ քսիլոսպոնգիումը․ Աշոտյան
Ինչպես գիտեք, Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ հայցեր էին ներկայացրել Հաագայի միջազգային դատարանում և դեկտեմբերի 7-ին պարզ դարձավ, որ դատարանը «պարիտետային որոշում» է կայացրել՝ փաստացի հավասարության նշան դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Բոլորին է հայտնի, որ նման դատարաններն իրենց որոշումներով չեն տարբերվում քաղաքական կառույցների որոշումներից։ Ասենք, դրա վառ օրինակն են դատարանի այս որոշումները Բալկաններում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ։ Բայց նույնիսկ այստեղ կան մի շարք նրբերանգներ: Օրինակ՝ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չկան, իսկ Ադրբեջանում «ինչքան ուզես» հայ ռազմագերիներ կան։ Իսկ գերիների հարցը քաղաքական ցանկացած օրակարգից դուրս է, դա համարվում է մարդասիրական խնդիր:
Բայց Հաագայի դատարանի երեկվա որոշման մեջ այս հարցը փաստացի բացակայում էր։ Ոչ թե հայ իրավաբաններն ու իրավապաշտպանները այս հարցը ներկայացրել են անբավարար մակարդակով, ընդհակառակը, այլ «արի ու տես», որ այս հեղինակավոր դատարանը ուղղակի չի լուծում այս խնդրին, ինչը նշանակում է միայն մեկ բան՝ որպես էական խնդիր ռազմագերիներ հարցը իրականում գոյություն չունեն, և դա կարող է պայմանավորված լինել Հայաստանի ներկայիս իշխանությունների պահվածքով, որոնց համար այս հարցը «100000-դական նշանակություն» ունի։ Դրա վառ ապացույցը Ալեն Սիմոնյանի խոսքեն են, որոնք իրականում միայն Ալեն Սիմոնյանի կարծիքը չէ, քանի որ այդպես է մտածում Հայաստանի ողջ իշխանական վերնախավը։