Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Երևանում թանկ մեքենաներով շրջող, թանկ կուրորտներում քեֆ քաշող «ռազմագետները» պետք է հեռանան իշխանությունից. Չալաբյան

Երեկ դեռևս գործող իշխանության «կարկառուն» գործիչներից մեկը որոշեց ռազմական խիզախության դասեր տալ նոյեմբերի 16-ին Սիսիանի դիրքերում գերի հանձնված զինծառայողներին, դրանով հերթական բաժանարար գծերը տանելով մեր հասարակության մեջ, և փոխադարձ ատելության և վիրավորանքների մի նոր անտակ անոթ բաց անելով։

Անկեղծ ասած, գերիների հարցը չափազանց զգայուն ու բարդ է, որպեսզի այսպիսի վուլգար քննարկման առարկա դառնա։ Պատմության մեջ համարյա ցանկացած պատերազմ ուղեկցվում է գերեվարումներով, և գերի հանձնման դեպքերն էլ խիստ տարբեր են։ Որոշ դեպքերում դիմադրությունը պարզապես անհնար է (գերի հանձնվածը ծանր վիրավոր է, կամ սպառվել է զինամթերքը), որոշ դեպքերում՝ անիմաստ (դիմադրությունը բերում է մարդկային կորուստների, բայց մարտական խնդիր չի լուծում), որոշ դեպքերում էլ գերի հանձնվողը, ընդհակառակը, դրանով տապալում է մարտական խնդրի կատարումը, և վտանգի տակ դնում իր մարտական ընկերներին։ Ուստի ամեն առանձին դեպք հատուկ ուսումնասիրության կարիք ունի, և դա պետք է արվի արդեն նրանից հետո, երբ գերին վերադարձված է հայրենիք, նրա կյանքին և առողջությանը ոչ մի բան չի սպառնում, նա ընդունակ է կանգնել սեփական պետության ատյանների առաջ, և բացատրություններ տալ իր գործողությունների մասին։ Մինչ այդ, գերին մեր հայրենակիցն է, և մեր բոլորի ջանքերը պետք է կենտրոնացած լինեն՝ պաշտպանելու նրա կյանքը, արժանապատվությունը և ազատության իրավունքը։

Ի հավելումն դրա, կարևոր է, որ այս զգայուն թեման չշահարկեն այն մարդիկ, ովքեր իրենք անմիջականորեն մեղավոր են մեր հայրենակիցների գերեվարման մեջ։ Այսօրվա գործող իշխանությունը ոչ միայն առանց մի կրակոցի, ափալ-թափալ հանձնել է Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները, և թշնամուն բերել է Սյունիքի անպաշտպան սահմանների մոտ, այլև նոյեմբերի 9-ի հայտարարությանը հաջորդած ժամանակաշրջանում, տառացիորեն ձախողել է նոր պաշտպանական բնագծերի կառուցումը ևզինծառայողների համար նվազագույն անվտանգ ծառայության պայմանների ստեղծումը։ Ես իրավունք չունեմ ռազմական գաղտնիքներ բացահայտել, բայց խնդրո առարկա հատվածում, որտեղ թշնամին առաջ է եկել նոյեմբերի 14-16 ժամանակահատվածում, դիրքերում պարզապես ողբալի վիճակ էր՝ չկային ոչ նորմալ ամրաշինություններ, ոչ նորմալ դիտարկման սարքավորումներ, ոչ ականադաշտեր, ոչ փշալար, ոչ կեցության նվազագույն պայմաններ, և այս ամբողջը մի պարզ պատճառով՝ գործող իշխանությունը չի համարում, որ դրանք անհրաժեշտ են, քանի որ իր «հանճարեղ« պատկերացմամբ, այս հատվածում սահմանազատումից հետո բանակը միևնույն է հետ է քաշվելու, այստեղ լինելու է «անվտանգ« պետական սահման, որը մեր բանակի փոխարեն երևի պահպանելու են հարահաս ռուս սահմանապահները։ Թշնամին, ի տարբերություն Երևանում նստած «հանճարեղ» ռազմագետների, բոլորովին այլ պատկերացումներ ունի, և տեսնելով մեր անճարակությունը, այդ հատվածում գարնանից ի վեր առանց դիմադրության առաջ է եկել, որտեղ կարողացել է, իսկ նոյեմբերի 14-16-ին էլ լկտիաբար վերցրել է մեր դերքերը, և գերեվարել նրանք պահպանող, բայց իրականում անտեր թողնված զինծառայողներին, մինչև հաջորդ քայլում նոյեմբերի 16-ին ընկել է արդեն մեր հրետանու կրակի տակ, և ծանր կորուստներով հետ է քաշվել։

Եթե մենք ամառային ամիսները օգտագործեինք դիրքերը եղած նվազագույն ստանդարտով կահավորելու համար, իսկ թշնամու առաջխաղացումներն էլ մեր տարածքում դիմավորեինք կրակով, այսօր այսպիսի վիճակ չէր ստեղծվի, մենք գերիներ չէինք ունենա, թշնամին չէր հոխորտա «Զանգեզուրի միջանցքի» մասին, մենք էլ սահմանները թողած, Երևանի կենտրոնում այսօր իրար հետ հաշիվներ չէինք պարզի։ Հիմա էլ դեռ ուշ չի ձմռան և գարնանային ամիսները օգտագործելու՝ մեր երկրի ամենախոցելի հատվածի պաշտպանությունը էապես ամրացնելու, թշնամու հետագա գործողությունները կանխատեսելու և կանխելու, և մեր հասարակության բաժանարար գծերը մեղմելու համար։ Դրա համար սակայն, պետք է, որ Երևանում թանկարժեք մեքենաներով շրջող, Հունաստանի թանկարժեք կուրորտներում քեֆ քաշող, իրենց պարապ մտքերով պարբերաբար փայլող «ռազմագետները» խոնարհաբար հեռանան իշխանությունից, և թույլ տան մեր երկրի արժանապատիվ և գիտակից հատվածին՝ պաշտպանելու սեփական հայրենիքը։ Մենք դա անելու ենք ցանկացած դեպքում, սակայն առանց ձեզ հաստատ շատ ավելի լավ կստացվի։ Մինչ այդ, համբերություն եմ ցանկանում մեր բոլոր գերիների հարազատներին, որդիներին անփորձանք վերադարձ, և այլևս ոչ մի գերի՝ այս դժնի թշնամուն»։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan