Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
24
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը

Ռոբերտ Քոչարյանին էլ մեկ ու կես տարի բանտում պահեցիք. շարունակում եք, չէ՞, անունը լսելիս դողէրոցքի մեջ ընկնել. Աղվան Վարդանյան

Աղվան Վարդանյանի հայտարարությունը, որը պիտի հնչեր 2021թ. դեկտեմբերի 7-ի Ազգային ժողովի նիստում Երեք ու կես տարի իշխանություն եք։

Դուք՝ ձերոնցով։ Նաեւ ամենանախկիններով։ Բացարձակ իշխանություն։ Արդյունքը՝ մահաբեր ու չարագուշակ։ Չեմ թվարկելու՝ ինչ եք արել։ Իմաստ չկա։ Դժվար է խոսել մարդկանց հետ, ում ուղեղը կառավարվում է մի կետից։ Այդ կետն էլ ազգային-պետական մտածողությունից, բարոյական-հոգեւոր արժեքներից, տղամարդկային արժանապատվությունից կիլոմետր/ժամերով հեռու է։ Մի նպատակ ունեք՝ իշխանություն։ Խոսել բարձր բաներից, բայց հետեւողական ոչնչացնել դրանք։

Բայց մի բան չեք հաջողել ու չեք հաջողելու։ Ասել եք՝ մարդը բարձրագույն արժեք է ու ամեն բան արել եք, որ ոչնչացնեք մարդուն։ Պատիվ ունեցող սպային, մտածող, ինքնուրույն անհատին, հեղինակությանը, տղամարդուն։ Այստեղ ձեր վերջի սկիզբն է։ Այդ անել ոչ ոք չի կարողացել։ Արմեն Չարչյան, Առուշ Առուշանյան, Մխիթար Զաքարյան, Արթուր Սարգսյան, Մանվել Փարամազյան, Մենուա Հովսեփյան, Աշոտ Մինասյան։ Այս մարդիկ կալանավայրում են, քանի որ ձեզ նման չեն մտածում։ Արմեն Չարչյանը հազարավոր մարդկանց առողջություն է պարգեւել, հարյուրավոր զինվորների վիրահատել, ձեզ նման այս Ազգային ժողովի պատգամավոր է։ Վերջին ստահակը պիտի լինես, որ քաղաքական դրդապատճառով, բացարձակ անհիմն այդ մարդուն բանտում պահես ամիսներ շարունակ։ Առուշ Առուշանյանին Գորիսը երկու անգամ քաղաքապետ է ընտրել։

Բանտում էլ է հաղթել ձեզ։ Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը նույնպես ձեզ նման պատգամավոր են, նույնպես Սյունիքի քաղաքապետեր։ Մանվել Փարամազյան՝ Սյունիքից, Քաջարանի քաղաքապետ, Մենուա Հովսեփյան Գորիսի փոխքաղաքապետ, Աշոտ Մինասյան՝ երեք պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար։ Պարզ հարց եմ տալիս. Սյունիքը ավելի պաշտպանված կլինե՞ր, եթե այս մարդիկ Սյունիքում, իրենց տեղում լինեին, թե՞ բանտում։ Մի վայրկյան անջատվեք կառավարման ուղղահայացից։ Որպես բանական մարդ անկեղծ պատասխանեք այդ հարցին։ Ոչ բարձրաձայն, ձեր մտքում պատասխանեք։ Մի վախեցեք, ոչ ոք չի լսի։ Ես հույս ունեմ, որ ձեզանից շատերը դեռ կարող են մտքում ինքնուրույն մտածել։ Իմացեք՝ փորձելով ոչնչացնել մարդուն, դուք ոչնչանում եք իբրեւ մարդ։ Այս ուժեղ մարդիկ բանտերից դուրս են գալու։

Դուք ի՞նչ եք անելու։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին էլ մեկ ու կես տարի բանտում պահեցիք։ Ե՞վ… Շարունակում եք, չէ՞, անունը լսելիս դողէրոցքի մեջ ընկնել։ Փաստերը կան։ Զգուշացնում եմ՝ վախը ծանր հետեւանքներ է ունենում

Այնպես որ, գոնե մտքում փորձեք ինքնուրույն մտածել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan