«Ձեր քվեարկության հետևանքով է Լուսինե Բադալյանը նորից հայտնվել Խորհրդարանում». Ոսկան Սարգսյան
«Այս երեսփոխանուհի Լուսինե Բադալյանին հիշո՞ւմ եք, տեսանյութում Լիլուն ասում է, որ խոնարհվում է թուրք ազգի առաջ։ 2020թ․ Արցախում պատերազմից հետո նա ցանկանում էր հեռանալ ՔՊ-ից, սակայն իշխանավորները, իրենց հայտնի մեթոդներով, իրեն պահեցին, նորից պատգամավոր դարձրին համամասնական ցուցակով։ Նա ԱԺ-ում հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանը նոր ավտոմեքենան իր տուն չի տանելու, եթե ընդդիմությունն իշխանություն դառնա, Ալեն Սիմոնյանի համար գնված ծառայողական թանկ ավտոմեքենան կլինի նաև նրանցը։ 2021թ․ հունիսի 20-ին ՔՊ-ին ձա՛յն տվածներ, ձեր կատարած քվեարկության հետևանքով է Լուսինե Բադալյանը նորից հայտնվել խորհրդարանում և նման «հանճարեղ» մտքեր է արտաբերում։
Աղքատ Հայաստանում, ուր պատերազմում վիրավոր, հաշմանդամ զինծառայողներին, սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին պետպատվերով բուժվելու փող չկա, միայն Ալեն Սիմոնյանի համար 90 միլիոն դրամանոց նոր ծառայողական ավտոմեքենան էր պակասում»։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից