1998-2007 թվականներին Շիրակի մարզում գործարկվել է 458000 ք/մ բնակելի շենք. Քոչարյանի գործը՝ ավագանու պատասխանը. Տեսանյութ
Վերաքննիչ քրեական դատարանը հինգ օր տևած դատական նիստերից հետո դեկտեմբերի 7-ին որոշում կայացրեց կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ընտրությունների նախօրեին այս քայլը շատերը դիտարկեցին որպես պարզունակ քարոզչական քայլ:
Կալանքի օրվա հետ կապված հնչեցին նաև այլ մեկնաբանություններ: Այսպես` մինչ դեկտեմբեի 7-ին` Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, երկրի ղեկավարությունը Գյումրիում կառավարության նիստ էր անում և հանձնարարում ստեղծել աշխատանքային խումբ` Գյումրու խնդիրները հասկանալու համար, կալանավորվում էր մի մարդ, ում օրոք ահռելի աշխատանք է արվել Սպիտակը վերակառուցելու և աղետի գոտին վերացնելու համար:
Ասում են, թե ժողովրդի հիշողությունը կարճ է, շատ հաճախ սեփական լավն ու վատը չի կարողանում տարբերակել, ընկնում է ամբոխահաճո տոնայնության հետևից։ Սակայն ոչ միշտ է այդպես։ Սպիտակում, որտեղ աղետի գոտի հասկացությունը դեռ կա, այնուամենայնիվ, շատերն են հիշում, թե որ նախագահի օրոք ինչ է կատարվել։ Սպիտակում մեր նկարահանող խումբը հանդիպեց աղետը տեսած ու վերապրածներից շատերին։ Պարզվեց, որ պատմության նենգափոխությունն ու կատարված գործի սևացման փորձերը մեղմ ասած այդքան էլ արդյունավետ չեն: