Կրակոցներ Ծաղկաձորում. դեպքի վայրում հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի գնդակներ
Դիտել նաև
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար
Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն
Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն
Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:Ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ գիշերը Ծաղկաձոր քաղաքի Գ. Մագիստրոսի փողոցում գործող «Ֆրուդս» մթերային խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:10 -ի սահմաններում նշված խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչի արդյունքում վնասվել է դռան ապակին, ցուցափեղկը և սառնարանը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կրակված որսորդական փամփուշտի «Պիժ» և 10 հատ որսորդական փամփուշտի գնդակներ: