«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Պատերազմ Արցախում
Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ

«Կարճ ասած»․ Փաշինյանը ստիպված պատրաստվում է հեռանալուն. Տեսանյութ

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցան ընտրություններ Հայաստանի 9 մարզերում։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ողջ երկրում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքացիները, պարզվում է, ադեկվատ են գնահատում իրավիճակը, և այս իշխանությունը մերժվում է։ Այդ մերժումն ամենուր է։ 36 համայնքներից 21-ում իշխանությունը չի հաղթել սա շատ կարևոր ցուցիչ է։ Որտեղ էլ որ, այսպես ասած՝ հաղթել է, միայն ինքն է առաջադրված եղել ու մասնակցել են քսան տոկոսի չափով ընտրողներ այ այդքանի մեջ իբր հաղթել է։ Այսինքն, ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանին մերժեցին ոչ միայն Սյունիքում, այլև մնացած բոլոր մարզերում։ Հասկանալով, որ այլևս իրավիճակի տերը չէ, նա առավոտ կանուխ գրառում արեց․ խոսեց ընտությունների կեղծման արատավոր մեխանիզմների մասին։

Ընտրությունների կեղծումը խայտառակություն է, դատապարտելի է բայց հարցնեմ՝ էդ ո՞ր արատավոր մեխանիզմը չի կիրառել Նիկոլի իշխանությունը։ Դուք նախ ընտրությունները ձգձգեցիք, անընդհատ հետ շպրտեցիք, մինչև խոշորացնեք համայնքները և պատրաստեք ձեր թեկնածուներին։ Ընդդիմադիր բոլոր գործող համայնքապետերին փոխարինեցիք ժամանակավոր պաշտոնակատարներով, նրանք դարձան ՔՊ թեկնածուներ, որ ապահովեն իրենց հաղթանակը։ Տեղի ունեցավ վարչական ռեսուրսի անխնա չարաշահում, ահաբեկումներ, աշխատանքից ազատումներ, առանց կանոնների քարոզարշավ, խոսվեց ընտրակաշառքի մասին՝ ասֆալտի, փողի և այլնի տեսքով, օգտագործվեց իշխանության վերարտադրման համար հսկայական ռեսուրս։ Ոստիկանության կենտրոնացվածություն խոշոր քաղաքներում, ընդդիմադիրների բերման ենթարկումներ, ավագանու թեկնածուները ընտրության օրը անգամ քարոզարշավ էին անում, ՔՊ-ական համայնքապետերը կանգնում էին գյուղամեջում և քարոզարշավ անում, էդ ցեխոտ փողոցներում ընտրության օրը ասֆալտ էին անում․ դպրոցի տնօրենների ակտիվ ներգրավվածություն։ Իշխանական պատգամավորն էր զանգում-սպառնում, մարզպետն էր սպառնում։ Համայնքներում մարդիկ էին գալիս քվեարկելու, որ գյուղի բնակիչներից ոչ ոք չէր ճանաչում։ Այս ամենն արվել է բացահայտ ու դրանով հանդերձ՝ իշխանությունը համայնքների կեսից շատում պարտվել է։ Ի՞նչ եք կարծում, արդար ընտրությունների մասին խոսացող Փաշինյանը էս ռեսուրսները ինչի՞ էր կիրառում։ Նիկոլ Փաշինյանի թիմի արձանագրված ձայները, միմիայն վարչական ռեսուրսի արդյունք են։ Մարդիկ հայհոյելով, գալիս-ձայնը տալիս են, որ աշխատանքից չհեռացվեն, գլխներին ղալմաղալ չգա, թե չէ որ թողնես՝ հում-հում կուտեն։

Փաշինյանը խոսում է պետականության քայքայման մասին․ ուզում եմ հարցնել՝ այդ ո՞վ է քայքայել Հայաստանի պետականությունը, պետական ինստիտուտները, կայացած կառույցները։ Նա անուն ու ազգանուն ունի։ Նիկոլ Փաշինյանը չէ՞, որ կասկածի տակ է դրել Հայաստանի ապագան։ Ինքն էր, չէ՞, համոզում, որ ապագա կա, որովհետև ինքն էլ գիտեր, որ իր ղեկավարած պայմաններում այդ ապագան խիստ կասկածելի է ու անորոշ։ Հիմա, որ էդքան խոսում է դրա մասին, այդ ընտրակեղծի՞քն է, որ քայքայել է մեր պետությունը, թե՞ հենց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն ասում է՝ «Գիտեմ և հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք»․ սա շատ կարևոր խոստովանություն եմ համարում։ Շատերը, այդ թվում՝ ես ասում ենք՝ շատ ավելի լավ էր այսպիսի չակերոտավոր «արդար ընտրություններ» չլինեին, բայց Փաշինյանը ոչ մի պարագայում չգար իշխանության ու Հայաստանի անվտանգության հերը չանիծեր։ Նա էլ է դա հասկանում։ Որովհետև Հայաստանում առնվազն 2018 թվականի ընտրությունները, 2021 թվականի ընտրությունները մի կարևոր բան ապացուցեցին՝ ժողովուրդը լավ էլ սխալվում է, ավելին՝ սխալվում, գիտակցում է, բայց շարունակում է, ու ժողովրդի սխալը դառնում է ճակատագրական։

Այս անգամ ժողովուրդը կարծես արթնանում է ու մերժելով գալիս է։

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք իրավունք ուներ հաղթելու մի կուսակցություն, մի իշխանություն, որի գործունեության արդյունքում մեր երկրում թշնամին մաքսակետ է դրել։ Արդյո՞ք մի իշխանություն իրավունք ուներ ձայն տանելու, որի գործունեության արդյունքում մարդն ուրախ առիթի մասնակցելուց առաջ գնում է իր համայնքի զոհված տղերքի շիրիմներին ու ներողություն խնդրում․ Նիկոլ Փաշինյանի իշխանության արդյունքը սա է՝ ամեն գյուղ ունի իր զոհված հերոսների պանթեոնը, բոլոր գյուղերն են վնաս կրել։

Իրավունք չուներ ու չհաղթեց․ Նիկոլ Փաշինյանը չհաղթեց անգամ էնտեղ, որտեղ միայնակ էր առաջադրված։ Արմավիրում միայն ՔՊ թեկնածուն էր, մասնակցել է ընտրողների 20 տոկոսը ընդամենը, ու նրանց ոչ բոլորն են ձայն տվել ՔՊ-ին։ ՔՊ թեկնածուները, էն էլ, ասենք, մարզպետը, ինքը իր համայնքում, իր թաղամասում պարտվել է, ընդ որում՝ շատ մեծ տարբերությամբ։ Այս ընտրությունները վկայեցին, որ շատ պաշտոնյաներ հասել են իրենց այս պաշտոններին չունենալով դրա համար ոչ մի նախապայման, իրենք իմացան, որ ընդամենը իրենց կարիերան քաղաքացու մանիպուլացված էյֆորիայի ծնունդ է։ Ու հիմա հարց է՝ արդյո՞ք պետք է շարունակեն պաշտոնավարել։ Ընդ որում, ֆիքսենք, որ այս ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հնարավորինս քիչ օգտագործեց Նիկոլ Փաշինյանի անձը, անունն ու լուսանկարը, որ գոնե ձայն հավաքի․ նախորդ անգամները ՔՊ թեկնածուները Փաշինյանի հետ լուսանկարներ էին պատրաստում, ֆոտոշոփ անում, այս անգամ գերադասեցին, որ նա չխառնվի։ Ինձ թվում է՝ երեկ Փաշինյանն հավաքել է իր թիմին ու ասել՝ եկեք պայմանավորվենք մի բան, ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք համարի։

Կարճ ասած՝ ընտրություների արդյունքները ցույց են տալիս՝ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվել են, ցույց չեն տալիս իրական պատկերը։ Եթե անգամ ամբողջությամբ չեն կեղծվել, ուրեմն այս ընթացքում խորացել է հիասթափություննը․ Փաշինյանի իշխանությանը մերժել է ողջ երկիրը։ Որովհետև քաղաքացին տեսնում է՝ խոստումները չի կատարում, համ էլ խոստացված խաղաղութունը իրականում հակառակն է՝ պատերազմ ու մահեր։

Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող պաշտոնավարել, չունի այդ աջակցությունը, այդ ռեսուրսը։ Փաշինյանը կորցրել է ժողովրդի աջակցությունը, կորցրել է փողոցը, կորցրել է քաղաքն ու գյուղը։ Փաշինյանը կորցնում է իշխանությունը, ու նրա հեռացումը ամիսների հարց է։ Փաշինյանը իմ կարծիքով, որքանով ես եմ իրեն ճանաչում, կոնկրետ ու արագ պատրաստվում է հեռանալուն։ Այս հարցում, իհարկե, նրան պետք է օգնի ընդդիմությունը՝ համախմբվելով, փողոց հանելով բոլորին, այդ թվում՝ մեր երկրում անտարբեր շուրջ 60 տոկոս հանրությանը։

Սևակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan