Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) «Մեր առաքելությունն է՝ լինել հայամետ». Հարություն Հարությունյան (տեսանյութ)
28
Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) Ավտոներկրողների ակցիան՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. ուղիղ Կտրուկ անկում․ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակությունները՝ 2018-2023թթ․․ ինֆոգրաֆիկա Ռումբի ահազանգը կեղծ էր Ռումբի ահազանգ՝ թիվ 76 հիմնական (արգենտինական) դպրոցում Նորից փող է պահանջել. այս անգամ՝ 8.5 միլիոն դրամ Իր ժողովրդին դավաճանած վարչապետի կարծիքը հետաքրքիր չէ. Հարավային Օսիայից արձագանքել են Փաշինյանին Ոստիկանները բերման են ենթարկել «Զանգ» շարժման 9 անդամի, որոնք փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պողոտայում Հայաստանը կարող է որբ մնալ. Վիկտոր Լիտովկինը՝ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների ճգնաժամի մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանը հասկացրել է՝ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի ՌԴ-ից. Ջեյմս Օ՛Բրայեն 44-օրյայի ընթացքում՝ մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը «Թող վերցներ, երևի չէր կարողանում»․ Վահագն Խաչատուրյանը՝ Արցախը Փաշինյանից առաջ Ադրբեջանի չգրավելու մասին Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» Աղբահանությունը չի կատարվում բնականոն ընթացքով․ կա նաև աղբամանների պակաս (լուսանկար) Վերին Լարսում ավելի քան 2660 մեքենա թույլտվության է սպասում Կայացել է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի. Տիգրան Աբրահամյան Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել «Մեր առաքելությունն է՝ լինել հայամետ». Հարություն Հարությունյան (տեսանյութ) Ո՞վ կհիշեցնի՝ ինչ է ասել Փաշինյանը ընդամենը երկու օր առաջ.«Կարճ ասած» (տեսանյութ) Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Որքան էլ Փաշինյանը հղում անի Պուտինի հետ իր լավ հարաբերություններին, ամեն դեպքում լարվածություն կա. Խաչատրյան (տեսանյութ) Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) «Այս տիկինը լավ կանի իր հանցագործության մասին խոսի»․ Բորիս Մուրազի Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղցի հայերին. Ասլան Բժանիա Ավտոներկրողների ակցիան՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. ուղիղ Կտրուկ անկում․ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակությունները՝ 2018-2023թթ․․ ինֆոգրաֆիկա Հրապարակվել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով վճիռը Վերին Լարսի անցակետում հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներն առաջ չեն շարժվում․ Գառնիկ Դանիելյան «Վաղվանից՝ կրկին արև»․ Գագիկ Սուրենյան Ի՞նչ արժե «պոռնիկը» (տեսանյութ) Նոյեմբերի 27-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 508 է «Երկիրը գլորվում է ցած, իսկ դրա ընթացքը նույնիսկ դանդաղեցնելն անչափ բարդ է թվում»․ Տ․ Աբրահամյան Հարավային Կորեայի շնաբույծները մտադիր են 2 միլիոն շուն բաց թողնել Սեուլի կառավարական շենքերի մոտ Ռումբի ահազանգը կեղծ էր

Հունիսի 20-ից հետո Վանաձորում «Քաղաքացիական պայմանագրի» ձայները նվազել են 18 000-ով, Աբովյանում ու Վեդիում՝ գրեթե կրկնակի․ խոշոր քաղաքների ամփոփ տվյալները

Երեկ Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Համայնքների մի մասում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել։

Այդ համայնքների մեծ մասում ՔՊԿ-ն հաղթել էր 2021-ի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Tert.am-ը համեմատել է մի շարք խոշոր համայնքերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայները հունիսին և դեկտեմբերին։

Քանի որ ՏԻՄ ընտրությունները խոշորացված համայնքներում էին, Tert.am-ը իշխող քաղաքական ուժի ստացած ձայները առանձնացրել է միայն քաղաքային համայնքներում՝ համեմատելով դրանք խորհրդարանական ընտրություններում նույն քաղաքներում ՔՊ-ի ստացած ձայների հետ։

Այսպիսով՝ Մասիս քաղաքում 2021-ի ԱԺ ընտրություններում քվեարկությանը մասնակցած 8941 ընտրողներից ՔՊ-ի օգտին քվեարկել էր 4648 ընտրող։ Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում Մասիս քաղաքում քվերակությանը մասնակցել է 7319 ընտրող, որոնցից ՔՊ-ի օգտին քվեարկել է 2557-ը։

Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում հունիսի 20-ին քվեարկությանը մասնակցել է 44 597 ընտրող, որոնցից Քաղպայմանագրի օգտին քվեարկել է 25 985 ընտրող։ Երեկվա ընտրությունների ընթացքում Վանաձոր քաղաքում քվեարկությանը մասնակցել է 30 482 ընտրող, ՔՊ օգտին քվեարկել է 7227 ընտրող։ Այսինքն՝ քվեարկության մասնակիցների թիվն ավելացել է շուրջ 5000-ով, ՔՊ օգտին քվեարկողների թիվը՝ նվազել ավելի քան 18 000-ով։

Արարատի Վեդի քաղաքում ԱԺ ընտրություններին մասնակցել է 5156 ընտրող, որոնցից ՔՊ-ի օգտին քվեարկել է 2690-ը։ Երեկվա ՏԻՄ ընտրություններին այդ քաղաքում քվեարկել է 5169 քաղաքացի, որոնցից 1346-ն իր քվեն տվել է «Քաղաքացիական պայմանագրին»։ Այսինքն՝ ՔՊ-ի ձայները մի քանի ամսվա ընթացքում գրեթե կրկնակի նվազել են։

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում ԱԺ ընտրություններին մասնակցել է 8692 ընտրող, որոնցից 5567-ն իր քվեն տվել է ՔՊ-ին։ ՏԻՄ ընտրությունների ընթացքում Գավառ քաղաքից մասնակցել է 8373 ընտրող, ՔՊ-ի օգտին քվեարկել է 1159 քաղաքացի։

Կոտայքի Աբովյան քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 21 618 ընտրող, նրանցից 9445-ն ընտրել է ՔՊ-ին։ Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին Աբովյանում մասնակցել է 15036 ընտրող, որոնցից 5293-ն իր ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագրին»:

Հիշեցնենք, որ սրանք ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներն են։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan