Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ Ձեր 20. 000-ը ձեր գլխին տվեք, հեյվա՞ն եք, չե՞ք ամաչում. արցախցի տեղահանվածներն բողոքի ակցիա են անցկացնում. Ուղիղ «Ստի ու մահվան» հեղափոխությունն՝ ընդդեմ «պատմական կարծրատիպերի»
27
Եթե Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, ապա Թուրքիան կգործի որպես ՆԱՏՕ-ի անդամ. Էրդողանի հայտարարությունը Եթե ռուս-ուկրաինական բախումն իրականություն դառնա, ապա դրա հետևանքները կզգա նաև Հայաստանը Պապիկյանի հարսանիքի հետքերով. Փաշինյանը, Աղաջանյանը, Գլխավոր շտաբի ու ՊՆ բարձրաստիճան զինվորականները վարակվել են կորոնավիրուսով. Տեսանյութ, Լուսանկարներ Կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի հերթական նիստը. Փաշինյանը բացակայում է Հայկական բանակը 97-րդ տեղում է, ադրբեջանականը՝ 63-րդ. Global Firepower Index 2022 Սուրեն Պապիկյանի հարսանիքից հետո կորոնավիրուսի նոր ալիք է Ռուսաստանը ստացել է ԱՄՆ պատասխանը անվտանգության երաշխիքների առաջարկներին, զուգահեռ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանից պահանջել են լքել երկիրը Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց «Կրկնակի Զանգեզուրյան խաբկանք». Մոդեստ Կոլերովը նորից անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին» Եթե ​​ՌԴ-ն հարձակվի, դա կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ ներխուժումը. Բայդենը Պուտինին անձնական պատժամիջոցներով է սպառնացել Ուկրաինա ներխուժման դեպքում Պատերազմ Արցախում
Պատվիրակություն է մեկնում Իրան. Այն կգլխավորի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի նաև Հայաստանի թեման Արամ Օրբելյան. «Փաշինյանը վարում է Հայաստանը հայաթափելու, թուրքացնելու քաղաքականություն» Նիկոլը կորոնավիրուսով ա «վարակվում», բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումներին բնականաբար չի մասնակցի «Այս խայտառակ վիճակում նշելու ենք ՀՀ բանակի կազմավորման 30-ամյակը». Արթուր Ղազինյան Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու Էրդողանի հրավերը «Բանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան». Մհեր Մկրտչյան ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Հունվարի 28-ին արգելոցները կաշխատեն Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ Եթե Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, ապա Թուրքիան կգործի որպես ՆԱՏՕ-ի անդամ. Էրդողանի հայտարարությունը Սխալ է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը սկսել է 2007-ին. Կիրո Մանոյանը պարզաբանել է իր հայտարարությունը Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է ուկրաինացի զինվորը կրակ բացում ծառայակիցների ուղղությամբ Արտակ Դավթյանը և Սուրեն Պապիկյանն էլ են կորոնավիրուսով վարակվե՞լ Երևան-Սևան ճանապարհի մերկասառույցը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառ. Լուսանկար Ձեր 20. 000-ը ձեր գլխին տվեք, հեյվա՞ն եք, չե՞ք ամաչում. արցախցի տեղահանվածներն բողոքի ակցիա են անցկացնում. Ուղիղ Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը «Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ»». Էդուարդ Շարմազանով «Այս շաբաթ պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում». Անահիտ Ավանեսյան Եթե ռուս-ուկրաինական բախումն իրականություն դառնա, ապա դրա հետևանքները կզգա նաև Հայաստանը Պատկերացրեք, որ պատերազմում պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը բանակը վերականգնելու վրա օր ու գիշեր աշխատելու փոխարեն գնար պարի դասերի Պապիկյանի հարսանիքի հետքերով. Փաշինյանը, Աղաջանյանը, Գլխավոր շտաբի ու ՊՆ բարձրաստիճան զինվորականները վարակվել են կորոնավիրուսով. Տեսանյութ, Լուսանկարներ Մալենան վիրահատության է ենթարկվել. Լուսանկար «Ստի ու մահվան» հեղափոխությունն՝ ընդդեմ «պատմական կարծրատիպերի» 9 դատավորներ առաջարկ են արել ԲԴԽ-ին ՀՀ-ին կտրամադրվի 1 մլն 719 հազար դոլար․ ԵԱԶԲ-ի հետ համաձայնագիր է ստորագրվել. Տեսանյութ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Հայաստանում Սա հատված է Նարեկ Մանթաշյանի մեղադրանքից ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով Մեդվեդևը հայտնել է, թե ինչպես կարելի է խուսափել պատերազմից Մեկ է՝ մի բան լավ չեմ հասկանում. նոյեմբերի 12-ին, Նախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող է անհետանում (Վահե Մանուկյան) Կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի հերթական նիստը. Փաշինյանը բացակայում է Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2556 նոր դեպք Հոլոքոստի հիշողության շաբաթ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Օմբուդսմանի աշխատակազմում կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա․ ՄԻՊ առաջարկը «Զվարթնոցի» հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծման դեպքերով հարուցվել են քրեական գործեր․ ԱԱՏՄ ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել Բզկտված Արցախ. Շեխեր, վերադառնալու ենք. Լուսանկար Ղազախստանի խորհրդարանը զրկել է Նազարբաևին Անվտանգության խորհրդում ցմահ նախագահությունից Փաշինյանի «ասուլիսը» ոչ թե հանրության հետ խոսակցություն էր, այլ թուրք-ադրբեջանական օրակարգին ընդառաջ գնալու ու նրանց դրական ուղերձներ հղելու հերթական քայլ Փոխվարչապետն ու ՄԱԿ-ի համակարգողը քննարկել են ԼՂ հակամարտության առաջացրած հումանիտար խնդիրները Ադրբեջանցիները սահնակ են քշում Շուշիում և շուտով Ղազանչեցոց կգնան նամազի համար. Տեսանյութ Հայկական բանակը 97-րդ տեղում է, ադրբեջանականը՝ 63-րդ. Global Firepower Index 2022 Ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Շուշի այցելած ադրբեջանուհի տեսախցիկի առջև մեզ՝ հայերիս, կոչում է «նողկալի» Կոռուպցիան, այդ թվում նաև քաղաքական կոռուպցիան, բարգավաճում է Հայաստանում. Ավետիք Իշխանյան. Տեսանյութ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Կադրային դեֆիցիտն իշխանական շրջանակներում սպառնում է կադրային սովի վերածվել Պետական գաղտնիք պարունակե՞լ են, թե՞ ոչ. գաղտնիքի գործով խումբ են ստեղծել Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել

Ինչո՞ւ է գաղտնի պահվել ԲԴԽ անդամների այցը Ալբանիա

168.am-ը գրում է. «2018թ. իշխանափոխությունից հետո, երբ այս իշխանությունները իրենց՝ հատկապես սորոսական թևի ճնշման ներքո նախաձեռնեցին անցումային արդարադատության ու վեթինգ իրականացնելու գործընթաց, որն այդպես էլ իրականություն չդարձավ ու կրկին մտել է շրջանառության մեջ, հայտարարում էին, թե այն իրականացնելու են ալբանական փորձի հիման վրա:

2019թ. հունիսի 11-ին «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը նախաձեռնեց մասնագիտական քննարկում այս թեմայի առնչությամբ։

Քննարկմանը մասնակցող արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր խոսքում մանրամասն ներկայացրեց տխրահռչակ ալբանական փորձը, որը փաստացի մինչ այսօր այս իշխանությունների համար մնում է ուղենշային: Իսկ ինչո՞ւ՝ մինչ այսօր, քիչ անց. մինչ այդ հիշեցնենք անցումային արդարադատության և վեթինգի՝ «ալբանական փորձի հմայքները»:

«2010թ., կազմակերպված հանցավորության դեմ պայքար։ ԵԽԽՎ շվեյցարացի պատվիրակի կողմից ներկայացված «Անմարդկային վերաբերմունքը և մարդու օրգանների ապօրինի շրջանառությունը» վերտառությամբ զեկույցում մանրամասն ներկայացվում էր, մասնավորապես, Ալբանիայի տարածքում մարդու օրգանների վաճառքի, թրաֆիքինգի անթույլատրելիության վերաբերյալ բազմաթիվ փաստեր և կոչ էր արվում Ալբանիայի և Կոսովոյի իշխանություններին, որպեսզի վերջիններս քայլեր իրականացնեն իրավիճակը շտկելու վերաբերյալ։ Քանի որ այստեղ ստանդարտ գործիքակազմերն ըստ էության օգտակար լինել չէին կարող, այն բոլոր պաշտոնյաները, որոնք պետք է պայքարեին դրա դեմ, սերտաճած էին հանցավոր շրջանակների ու մաֆիայի հետ, այստեղ պետք էին արմատական քայլեր»,- ասել էր արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Ըստ էության սա միակ խնդիրը չէր, և Ալբանիան լուրջ խնդիրներ ուներ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված, շատ հրապարակումներում երկիրն անվանվում է Եվրոպայի Կոլումբիա, և թերևս պարզ էր, թե ինչու Եվրամիությունը պետք է հատուկ պատիժներ սահմաներ Ալբանիայի համար։

Ա. Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Ալբանիային պահանջվեց 3 տարի՝ 2014-2017թթ., որպեսզի վերջինս սահմանադրական, այսինքն՝ իրավական, քաղաքական և բարոյահոգեբանական աշխատանքներ տանի՝ հանրությանն այդ գործընթացին պատրաստելու համար, և միայն Եվրամիության անդամ-պետության թեկնածության կարգավիճակից զրկվելու հեռանկարն էր, որ ալբանական իշխանությանն ու ընդդիմությանը թույլ տվեց այս հարցում համաձայնության գալ։

Ալբանիայում վեթինգն իրականացվել է 3 չափանիշերի հիման վրա. առաջինը ստուգվում են մասնագիտական կարողությունները, ապա կատարվում է գույքի ու եկամուտների ուսումնասիրություն և ճշտվում է համապատասխանությունը հայտարարագրերի հետ, և երրորդ, ամենակարևորը, կազմակերպված հանցագործությունների շրջանակում ստուգվում է նրանց հանցավոր խմբավորումների հետ կապը։ Ավելին, նույնիսկ մեկ լուսանկարը բավարար է, որ վեթինգ իրականացնող մարմինները եզրակացություն անեն, որ տվյալ պաշտոնյան կապ ունի հանցավոր խմբավորման հետ։

Արդարադատության նախկին նախարարը նշել էր, որ ամենակարևոր մարտահրավերներից մեկը, որի մասին ոչ Վենետիկի հանձնաժողովը, ոչ Եվրամիության պաշտոնյաները չեն խոսում, և սա կարող ենք տեսնել Ալբանիայի Հելսինկյան կոմիտեի զեկույցում, 23 000 քաղաքացիների գործերի դե ֆակտո պարալիզացված վիճակն է։

«Չկա երկրում արդարադատություն, չի իրականացվում արդար դատաքննության իրավունքը, շուրջ 23.000 քաղաքացիներ դատարաններում սպասում են իրենց գործերի քննությանը։ Այս առումով անհրաժեշտ է հասկանալ՝ արդյո՞ք քաղաքացիներին հարցրել են, իրենք պատրա՞ստ են իրենց ալիմենտների բռնագանձման, սեփականության իրավունքի ճանաչման, կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու կամ երկարացնելու հարցերի հետ կապված՝ սպասել անորոշ ժամանակով։ Լինելո՞ւ է այդպիսի քննարկում կամ հարցադրում, թե՞ ոչ»,- տարակուսել էր նա։

Ըստ Ա. Հովհաննիսյանի՝ ամենազավեշտալի լուծումը, որ առաջարկեցին ալբանական իշխանությունները՝ տեսնելով, որ երկրում չի իրականացվում արդարադատություն, այն էր, որ 2018թ. հուլիսին բերեցին փաթեթ, որով, չնայած վեթինգի շարունակականությանը, առաջարկում էին հին ընթացակարգով դատավորներ նշանակել։ Այս առաջարկն ընդդիմության կողմից կոշտ հակահարվածի արժանացավ, նշվեց, որ դա արժեզրկում է վեթինգի գաղափարն ամբողջությամբ, և այդ փաթեթն այդպես էլ իրականություն չդարձավ։

Իր խոսքի ավարտին Արփինե Հովհաննիսյանը մի շարք հարցադրումներ էր առաջ քաշել՝ կապված ալբանական փորձը Հայաստանում ներդնելու հետ:

«Արդյո՞ք իշխանություններն ապահովելու են բոլոր երաշխիքները՝ սկսած սահմանադրական բարեփոխումներից՝ մինչև ընթացակարգային երաշխիքներ, թե՞ ամեն դեպքում առաջնորդվելու են «ինչպես հարմար է» սկզբունքով, պաշտոնավարման որ ժամանակահատվածից սկսած է ՀՀ-ում իրականացվելու դատավորների վեթինգ, դատավորների մասնագիտական ունակությունների փաստման առթիվ ի՞նչ է լինելու նրանց քննած գործերի ապագան, ո՞ր մարմիններն են Հայաստանում իրականացնելու վեթինգ, որևէ միջազգային կառույց մոնիտորինգ իրականացնելո՞ւ է, թե՞ դա լինելու է Հայաստանի ներքաղաքական խնդիրը, արդյո՞ք իշխանությունները կարողանալու են ապահովել այնպիսի վերջնարդյունք, որի համար արժե, որ երկրում լինեն տարիներով դատարաններում որոշմանը սպասող քաղաքացիներ և ներդրողներ, դատական համակարգը հայտնվի գրեթե պարալիզացման սպառնալիքի առջև։ Եվ վերջապես, եթե Ալբանիայում վեթինգն ուղեգիր է դեպի Եվրամիություն, ապա դեպի ո՞ւր ուղեգիր է Հայաստանում ակնկալվող վեթինգը»,- եզրափակել էր Ա. Հովհաննիսյանը։

Մինչ այս քննարկումը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ:

Ի դեպ, այդ լսումների ընթացքում ելույթով հանդես էր եկել նաև արդարադատության նախարարի տեղակալ, այժմ Նիկոլ Փաշիինյանի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանը, որն էլ հենց մշակել էր անցումային արդարադատության և վեթինգի և ըստ ամենայնի նաև ալբանական փորձը ընդօրինակելու ողջ փաթեթը:

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը լայն հասարակությանը հայտնի է՝ որպես քրեական գործերին միջամտող, նախաքննական մարմիններին ցուցում տվող, դատարանների աշխատանքներին խառնվող «գերպրոֆեսիոնալ», ով այդպես էլ դեռ չի պատժվել իր հակաօրինական գործունեության համար: Եվ թեպետ Ազգային անվտանգության ծառայությունը հանցակազմ չտեսավ այն բանում, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ու նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին առնչվող քրեական գործում Աննա Վարդապետյանն ուղիղ հրահանգներ է տալիս քննիչին, և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հաստատեց դա, հասկանալի է, որ վաղ թե ուշ վերջինս ամեն դեպքում սրա համար պատասխանատվություն կրելու է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan