Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի գույքի բռնագանձման պահանջով
Դիտել նաև
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան
Վովա–Տիկո–Դոգ սիրային եռանկյունին․ ինչպես հաչան ու հակավովայական Դոգը մտավ գործարքի մեջ
Պուտինը ծննդյան օրվա առթիվ Փաշինյանից շնորհավորանք է ստացել
Մեկ տարվա ընթացքում Կարապետյանը վաստակել է 8 մլն 301 հազար դրամ
Ողջ հակաիշխանական դաշտը այս ընտրությունները պետք է վերածի գերքաղաքականացված գործընթացի
Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը, ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։
Դատախազությունը պահանջում է, որպեսզի դատարանը բռնագանձի Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Սուսաննա Համլետի Գասպարյանի, Հեղուշ Բագրատի Գալստյանի, Անգելինա Վլադիմիրի Գասպարյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Անժելա Մնացականի Գասպարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը:
Հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը։