Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի գույքի բռնագանձման պահանջով

Դիտել նաև
Բացարձակապես զուրկ ենք իմունային համակարգից։ Ու խայտառակության աստիճանի անդարդ։ Երևանի ծփացող սրճարանները վկա
«Վովայի Արշակը»` Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն ազատ կարձակվի
Թե՛ Օնիկ Գասպարյանը, թե՛ մյուս պատասխանատուները կանգնելու են օրենքի առաջ
«Եթե հարգալից արտահայտվեմ, դա ամենաքիչը մարտահրավեր է»․ Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ լուսանկարում Էրդողանի ներկայության մասին
Պուտինն ու Փաշինյանը կրկին քննարկել են նոյեմբերի 9-ի հայտարարության կատարում ընթացքը
Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը, ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։
Դատախազությունը պահանջում է, որպեսզի դատարանը բռնագանձի Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Սուսաննա Համլետի Գասպարյանի, Հեղուշ Բագրատի Գալստյանի, Անգելինա Վլադիմիրի Գասպարյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Անժելա Մնացականի Գասպարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը:
Հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը։