Սուրեն Պապիկյանի ճոխ հարսանյաց խնջույքը «Փարավոն» ռեստորանում. Տեսանյութ «Եթե ՔՊ խմբակցությունում նստած են Փաշինյանի ուսապարկերը, ապա կառավարությունում էլ նստած են նրա ստրուկները. ունենք ուսապարկերի ու ստրուկների իշխանություն». Արեգնազ Մանուկյան Փաստորեն, ՊՆ լրատվականը էլ բան ու գործ չունի, Պապիկյանի անձնական էժանագին փիարն է անում
23
Պապիկյանի հարսանիքն իր ճոխությամբ չէր զիջում կամ գուցե նույնիսկ գերազանցում էր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող համանման միջոցառումներին. Տեսանյութ Էրդողանը, Ալիևը, Փաշինյանը ծաղրում են հայ ժողովրդին Ուկրաինական ճգնաժամը ստիպեց Բայդենին «քցել» Հունաստանին և մերձեցում սկսել Թուրքիայի հետ. Ի՞նչ հետևանքների դա կարող է բերել Հայաստանի համար «Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց, սակայն Երևանը փաստացի դուրս է բերվում այս իրավիճակից»․ Տարասով Գորիսում ուսուցիչները չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով․ Արման Թաթոյան. Տեսանյութ Իշխանությունների մոտ քոչարյանական ընթերցումների երեկո է. Բագրատ Միկոյան. Տեսանյութ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն կոռուպցիոն ռիսկ չի՞ տեսնում միկոնոսյան զվարճանքների ու ասֆալտի տենդերների հարցում. Տեսանյութ Նույնիսկ Հայաստանի հիվանդանոցներում անկանխիկ վճարումները չեն ընդունվում, ո՞նց եք ողջ տնտեսությունը անկանխիկ դարձնելու Նիկոլ Փաշինյանը վթարի ենթարկեց Արցախի նավը, հիմա նույնն անում է Հայաստանի հետ․ իշխանափոխությունն այլընտրանք չունի․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ահա, սրանք են «նոր»Հայաստանի արժեհամակարգի գլխավոր «հերոսները». Տեսանյութ Պատերազմ Արցախում
Երևանյան բնակարաններից մեկում հայրը հայտնաբերել է ինքնասպան եղած որդու դին Պապիկյանի հարսանիքն իր ճոխությամբ չէր զիջում կամ գուցե նույնիսկ գերազանցում էր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող համանման միջոցառումներին. Տեսանյութ Սուրեն Պապիկյանի ճոխ հարսանյաց խնջույքը «Փարավոն» ռեստորանում. Տեսանյութ Էրդողանը, Ալիևը, Փաշինյանը ծաղրում են հայ ժողովրդին «Եթե ՔՊ խմբակցությունում նստած են Փաշինյանի ուսապարկերը, ապա կառավարությունում էլ նստած են նրա ստրուկները. ունենք ուսապարկերի ու ստրուկների իշխանություն». Արեգնազ Մանուկյան Անհնար է հասկանալ, թե իրենց ստեղծած այս բարդակում ինչպես են աշխատում պետական կառույցները «Եռաբլուր» այցելելու նպատակով հունվարի 28-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնեն Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինական ճգնաժամը ստիպեց Բայդենին «քցել» Հունաստանին և մերձեցում սկսել Թուրքիայի հետ. Ի՞նչ հետևանքների դա կարող է բերել Հայաստանի համար Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել․ ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր Փաստորեն, ՊՆ լրատվականը էլ բան ու գործ չունի, Պապիկյանի անձնական էժանագին փիարն է անում «Ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել»․ ՄԻՊ-ի արձագանքը՝ «վերբալ մարմնավաճառ» արտահայտությանը. Տեսանյութ «Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց, սակայն Երևանը փաստացի դուրս է բերվում այս իրավիճակից»․ Տարասով Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը հարվածել է արգելապատնեշին, մյուսը սահել է ձորը Ամսի 21-ին գնաս Եռաբլուր, ձևական 2 ծաղիկ դնես, որովհետև 22-ին չես կարա, հարսանիքդ ա, «Փարավոնում» պիտի տժժաս Եռաբլուրի մեծացման պատասխանատուների հետ ԱՀԿ-ն հաստատել է Pfizer պատվաստանյութի կիրառումը 5 տարեկանից բարձր երեխաների համար «Թուրքիայի ախորժակը Հարավային Կովկասով չի սահմանափակվում». Տիգրան Աբրահամյան Վերջ եմ դնում հրապարակային լռությանս․ Ալեք Ենիգոմշյան Բզկտված Արցախ. Սղնախ, վերադառնալու ենք Գորիսում ուսուցիչները չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով․ Արման Թաթոյան. Տեսանյութ Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարից չորս երեխա է վնասվածք ստացել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940 նոր դեպք. Մահ չի գրանցվել Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու՝ քաղաքի հրապարակու՞մ. Քարտեզ Այսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները Իրավիճակը ՀՀ ճանապահներին և Լարսում Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները Վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը կարող է բարձրանալ ապրիլից Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց Հիմնական դիսկուրսները աստիճանաբար տեղափոխվում են «ստամոքս-ապրուստ-ֆինանսներ-ֆինանսավորում» հարթություն Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կապված է «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու ու այն վավերացնելու հետ Թալինը մնում է չնվաճված ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը Արմեն Բիլյանին հայտարարում եմ քաղաքական բանտարկյալ Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել Իշխանությունների գրեթե բոլոր քայլերը տանելու են Հայաստանի և Արցախի փուլային ապամոնտաժմանը Ռուսաստան-Արևմուտք նոր դիմակայության պայմաններում հայտարարվեց Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների մասին Սյունիքում ամեն օր, ամեն րոպե խախտված են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրավունքները. ՄԻՊ-ն ահազանգում է Ադրբեջանը ռազմական բյուջեն է ավելացնում,Հայաստանը՝ 100 միլիոն դոլարի պարգևավճար. Վահան Համբարձումյան. Տեսանյութ SOCAR-ը փորձում է մտնել Հայաստան Իշխանությունների մոտ քոչարյանական ընթերցումների երեկո է. Բագրատ Միկոյան. Տեսանյութ Գորիս-Սիսիան ճանապարհին բուք է. Ապարանում, Արագածում, Տիգրնաշենի ոլորաններում մերկասառույց է Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ Թանկ սերմացուն և դառն իրականությունը Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար Ռոմանոսը պատժել է Պալաչին. Նրան երթուղայինի գծից զրկել է Հետաքրքիր զարգացումներ ԱԺ-ում Ինչպե՞ս է Սեյրան Օհանյանը մխրճվում սառցե լողավազանի մեջ. Լուսանկար, տեսանյութ Վահագն Ալեքսանյանն ասում է՝ Ալենին մարմնավաճառ եմ ասել 18-19 տարեկանում. Արմեն Գրիգորյան Հայաստանում 2021 կատարված խաղադրույքները՝ $6,6մլդ

Հավաբունը կարող ես զիջել, բայց ո՛չ հայրենիքը

Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի մեկնարկն արդեն տրվել է, եւ պետք է հասկանալ, թե դա ինչ սկզբունքով է կատարվելու: Մի տարրական հարց է հետաքրքրում մեզ․ եթե հայ-ադրբեջանական սահման է փոխվելու, այսինքն՝ տարածքային ամբողջականություն է խախտվելու, ի՞նչ ընթացակարգերով, մեխանիզմներով, իրավունքի ո՞ր նորմերով է դա ընթանալու։ Ո՞վ կամ ովքե՞ր են այդ փաստաթղթի տակ դնելու իրենց ստորագրությունը։ Նիկոլ Փաշինյա՞նը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյա՞նը, որը համակարգելու է ողջ գործընթացը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյա՞նը, որն աշխատանքային խմբի անդամ է, եւ այդ փաստաթուղթն ի՞նչ իրավական ուժ է ունենալու։ Այս հարցերն է hraparak-ն ուղղել ՍԴ նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր Վլադիմիր Հովհաննիսյանին։

-Պարոն Հովհաննիսյան, եթե հանկարծ սահմաններ փոխվեն եւ այլն․․․

-Պառլամենտը պետք է վավերացնի, մի թիզ տարածք էլ պետական սահմանից փոխվի, խորհրդարանը պետք է վավերացնի էդ պայմանագիրը։ Դելիմիտացիա-դեմարկացիա սկզբից կատարվում է այդ հանձնաժողովների միջոցով, ստեղծվում է պարիտետային՝ հավասարության հիման վրա հանձնաժողով, որի մեջ պետք է ներգրավվեն իրավաբաններ, աշխարհագրության մասնագետներ, պատմաբաններ, երկար քննարկեն․․․ 5, 10, 20 տարի են տեւում այդ բանակցությունները։ Նույնիսկ եթե վեճ առաջացավ, դիմում են ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Կան նման բազմաթիվ օրինակներ։ Երբ այդ պայմանագրի վերջնական տեքստը պատրաստ է, այն պետք է վավերացնի պառլամենտը։ Առանց պառլամենտի եւ, բնականաբար, Սահմանադրական դատարանի, մի թիզ հող զիջելու իրավունք չունեն։ Իսկ տեքստի դեպքում, ասեմ. վերցրեք Կարսի պայմանագիրը, նայեք՝ սահմաններն ինչպես են անցնում․ «Արփաչայ գետով, էսինչ սարի փեշով, Արաքս գետով» եւ այլն։ Սա գրվում է, նկարագրվում է թղթի վրա՝ սահմանները ոնց են անցնում, հետո կազմվում է պայմանագիրը, պառլամենտն ընդունում է, այսինքն՝ թուղթն իրավական ուժ է ձեռք բերում, նոր դրանից հետո սկսում են անցկացնել տեղանքի վրա։ Պայմանագրի նախագիծը դարձավ արդեն պայմանագիր` վավերացվում է եւ ուժի մեջ է մտնում։ Դրանից հետո նոր իրավունք ունեն մի թիզ ծավալն էս կողմ ու էն կողմ տանեն։

-Իսկ եթե ստորագրություններ դնեն այլ անձինք, օրինակ՝ Սուրեն Պապիկյանն ինչ-որ բանի տակ ստորագրի։

-Ոչ, կարող են ընդամենը ստորագրել հանձնաժողով ստեղծելու եւ այդ աշխատանքը սկսելու մասին։ Ինչ հանձնել, զիջել՝ այդ բոլորը չի կարող տեղի ունենալ առանց վերջնական փաստաթուղթը կազմելու։ Կներեք, հո իրենց հոր սեփականությունը չէ՞, որ էս 100 մետրը կամ էս 100 կիլոմետրը վերցրեք ձեզ։

-Իսկ եթե հիմա ոչ թափանցիկ գործընթացում այդ մետրերը տան․․․

-Քրեական հանցագործություն է։

-Որեւիցե պաշտոնյա, ներառյալ վարչապետը, չի կարող ստորագրել․․․

-Ոչ ոք իրավունք չունի հողը զիջելու թղթի տակ։ Մի քայլ կարող են անել՝ ստեղծել հանձնաժողով։ Ընթացքում արդեն կարող են գնալ զիջումների։ Համարժեք։ Ասենք՝ մի 10 քառակուսի կմ մեր կողմից զիջեն, դրա փոխարեն նրանք մի բան զիջեն։

-Դա է՞լ է իրենց հայեցողությամբ, թե՞ կրկին՝ ԱԺ, ՍԴ։

-Այդ զիջումները կատարվում են համաձայնության հանգելու համար։ Այսինքն՝ տեղի է ունենում սահմանների ճշգրտում, ընթացքում կարող են տեղի ունենալ հավասարարժեք զիջումներ։ Բայց վերջում, միեւնույն է, պառլամենտը պետք է հաստատի։

-Իսկ սկզբում, միջանկյալ փուլում կամ վերջում կողմերը կարո՞ղ են դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան։

-Եթե վեճ է առաջանում, կարող են դիմել միջազգային դատարան։

-Պուտինն ասաց՝ մեր քարտեզներով պետք է լինի։ Ստացվում է, որ ՌԴ նախագահի մոտ կամ իրենց ԳՇ քարտեզներով դա պետք է լինի։

-Դրանով չէ միայն։ Գուցե դա առավել հավաստի լինի։ Գուցե մերոնք կարողացան ճիշտ հակառակն ապացուցող քարտեզներ ներկայացնել։ Դա վեճ է։ Տարածքային վեճ, որի համար պետք է երկար-բարակ բանակցություններից հետո գտնվի լուծում։ Նենց չէ, որ մի բան տանք։

-Պուտինը հայտարարեց, որ էն ժամանակ սահմաններ չեն եղել, այսինքն ստացվում է՝ ոնց Պուտինը որոշի՞։

-Պուտինն ուրիշ բան է ասել։ Նա խելոք մարդ է։ Էն ժամանակ իսկապես մեկ միասնական պետություն էր՝ Սովետմիություն, եւ այդ սահմանները հստակ սահմանազատված չէին։ Իրար զիջում էին, մի գյուղ, մի արոտավայր, անտառի մի կտոր․․․ Այսինքն՝ այնքան էր դա չկարգավորված, որ ինչ-որ տեղ խառնվել էր, եւ էսօր կարող են ասել՝ մեր պապերը 30-40 տարի իրենց անասուններին արածացրել են։ Բայց էդ տարածքը եղել է հայկական տարածք, զիջել են ադրբեջանցիներին։ Կարող է լինել նաեւ հակառակը։ Պետք է փորձել ինչ-որ իրավաբանական ուժ ունեցող հիմքերի վրա ճշգրտել։

-Իրավաբանական ուժ ունեցող հիմքերը որո՞նք են, ՌԴ քարտեզնե՞րը։

-Ռուսաստանի քարտեզները, նախ՝ ՍՍՀՄ քարտեզներն են, ոչ ռուսական։ Մենք էլ կարող ենք մեր քարտեզները բերել, ադրբեջանցիները՝ իրենցը։ Պետք է նստեն եւ լուծում գտնեն։

-Հիմա Սյունիք-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ դրվեց, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա ադրբեջանական տարածք է` Էյվազլի եւ այլն։ Մինչդեռ նախկինում այդտեղ ոչ մի բնակավայր էլ չի եղել, եղել է կահույքագործական արտադրամաս, որտեղ ադրբեջանցիներ են ապրել` փոքրիկ արտադրամասի մոտ։

-Նիկոլ Փաշինյանի տեղը լինեի, նման բան չէի ասի։ Եթե վեճ է, վեճ է: Եթե վեճ է, ո՞նց ես սկզբից ասում՝ ես ճիշտ չեմ, դու ճիշտ ես կամ հակառակը։ Պետք է քննարկեն, քննեն։

-Իբրեւ թե օբյեկտիվ է, որ սա իրենցն էր, իսկ մյուս հատվածը, որտեղ ներխուժեցին նոյեմբերի 16-ին` մերը։

-Կարաս զիջես, եթե քո հավաբունն է։ Կարաս օբյեկտիվ լինես։ Բայց դու չգիտես էլ՝ քո հավաբո՞ւնն է, թե՞ ոչ։

-Հայրենիքը։

-Ես դա եմ ասում՝ հավաբունը կարող ես զիջել, բայց ո՛չ հայրենիքը։

-Երբ Հրայր Թովմասյանն ասում էր՝ Արցախի սահմանների պաշտպանությունն անցնում է Սահմանադրական դատարանով, այս հեռանկարնե՞րը նկատի ուներ։

- Ես չգիտեմ՝ ինչ է ասել Հրայրը։ Բայց կարող եմ ասել՝ սխալ բաներ են տեղի ունենում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan