Սարդարապատն այդ համախմբման խորհրադնիշ է. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ Հենց սա հայտնվում է Սյունիքում մի բան սահմանին լինում է «Ապագա կա» տիեզերքում. Հայկական արբանյակն այնքան էլ հայկական չէ ու գուցե արբանյակ չէ. Տեսանյութ
28
Աննա Հակոբյանը հաշիվ է բացել շվեյցարական Julius Baer բանկում Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս «Դիմադրություն» շարժումը ավտոերթ է իրականացրել Գյումրիում. ուղիղ Շուրջ 3 միլիարդ դրամ՝ ԱԱԾ-ին. մեկ ամսում արդեն երկրորդ հատկացումն է Կառավարության պահուստային ֆոնդից Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել Միջազգային իրավունքը չի գործում. այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոն. Ալիևը՝ Արցախից Հայաստանի իրական օրակարգը Թուրքիայի խորհրդարանի նախագահն աջակցություն է հայտնել Փաշինյանին. Չի կարելի թույլ տալ, որ «հայկական սփյուռքի արմատական խմբերը» գերության մեջ պահեն Հայաստանը Մայիսի 28-ին` հայոց պետականության վերկերտման օրը վերահաստատենք անվտանգ ապրելու և արարելու մեր կամքը. Տեսանյութ Վաղը Երևանից բացի անհնազանդության ակցիաներ կլինեն նաև մարզերում. Սաղաթելյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
ՈՒՂԻՂ․ «Դիմադրություն» շարժման ծաղիկների խոնարհումն ու ավտոերթը Սարդարապատից Փաշինյանը Սարդարապատից հեռացավ «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո. Տեսանյութ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել շվեյցարական Julius Baer բանկում Ժամանակավորապես դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը Նախնիներին նզովողը ներկա ու ապագա սերունդներին դավաճանողն է Կիպրոս մուտք գործող զբոսաշրջիկներն այլևս կարիք չեն ունենա ցույց տալ պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ Ոնց եմ կարոտել. Էրիկ Կարապետյանը արխիվային լուսանկար է հրապարակել Հայկոյի հետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս Այս մեծ տոնի խորհրդով և պատմական դասերով կերտելու ենք նոր Արշալույս «Դիմադրություն» շարժումը ավտոերթ է իրականացրել Գյումրիում. ուղիղ Սարդարապատն այդ համախմբման խորհրադնիշ է. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ Շուրջ 3 միլիարդ դրամ՝ ԱԱԾ-ին. մեկ ամսում արդեն երկրորդ հատկացումն է Կառավարության պահուստային ֆոնդից Համոզված չեմ, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ․ Վարդան Օսկանյան Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում և զինվորական պանթեոնում Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ.՝ Գուրզադյանի ղեկավարությամբ Կոչ ենք անում Ադրբեջանին ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել քննարկումները. ՀՀ ԱԳՆ Արթուր Վանեցյանը մեկնել է Եվրոպա Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաները Սարդարապատի մուտքի մոտ երգեցին «Զարթնիր լաո»-ն. Տեսանյութ Սյունիքի նորանշանակ փոխմարզպետը նախկինում քննադատել է իշխանություններին Հայկական օրակարգ. Ռազմավարություն՝ առանց բարդույթների» Արմեն Գեւորգյան Հայաստանի Առաջին Հանրապետության պետական շինարարության առանցքային արդյունքների շուրջ «Դիմադրությունը արդեն Արցախում է». իրազեկման երթ Ստեփանակերտում. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռազմական համալսարանի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել Քաղաքացուն բերման են ենթարկում «Նիկոլ, դավաճան» գոռալու համար Այսօր էլ մեր ուժերի համախմբումը անհետաձգելի հրամայական է. Առուշ Առուշանյան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անկասելի է ու ենթակա չէ սակարկման. Արթուր Թովմասյանի ելույթը կիպրահայերի առջև Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը բերման է ենթարկվել Ինչու մե՛նք չենք կարող Արցախի հանձնումից, կապիտուլյացիայից երկու տարի անց նորից միավորվել․ Օհանյան Հայաստանի հետ դելիմիտացիան ու դեմարկացիան չպետք է ազդեն Արցախի ներկա ու ապագա կարգավիճակի վրա 15:00-ին լինելու ենք Բաշ Ապարանում ու ավտոերթով շարժվելու Երևան․ Գեղամ Մանուկյան Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել են Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից Այս տոնը միասնության և արդար պայքարի խորհուրդն ունի, որով մեր ժողովուրդը պիտի հաղթահարի բարդ մարտահրավերները. Գարեգին Բ Երբ ՔՊ-ական դեպուտատկան առաջին հարցազրույցը տալիս է այն մասին, որ ինքը բարձրագույն կրթություն չունի Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը. Արայիկ Հարությունյան Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին Կյանքի գնով պաշտպանել հող հայրենի՞ն, թե ծնկի գալ թշնամու առջև. Սերժ Սարգսյանի ուղերձը Ինքնորոշումն է արցախահայերի անվտանգության ու իրավունքների հիմքում, որոնց իրական երաշխիքն էլ Արցախի` Ադրբեջանի հետ որևէ կապ չունեցող կարգավիճակն է Ադրբեջանը և Նիկոլը, զինվորական երգչախմբին հարիր սինխրոնությամբ, ստում են Հենց սա հայտնվում է Սյունիքում մի բան սահմանին լինում է ՔՊ-ն չի մասնակցելու Արցախի հարցով ԱԺ արտահերթ նիստին Ընդդիմադիր երկու պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Ապագա կա» տիեզերքում. Հայկական արբանյակն այնքան էլ հայկական չէ ու գուցե արբանյակ չէ. Տեսանյութ Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը Դեսպանները մրցում են միմյանց հետ Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. որն է պատճառը Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել

Գրեթե երեք տարվա իմ դիվանագիտական առաքելությունն Իսպանիայում մոտեցավ իր ավարտին. Դեսպանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Գրեթե երեք տարվա իմ դիվանագիտական առաքելությունն Իսպանիայում մոտեցավ իր ավարտին։

Վերջին օրերին հրաժեշտ տվեցի Իսպանիայի արտաքին գործերի նախարարության, այլ գերատեսչությունների, խորհրդարանի իմ գործընկերներին:

Հակիրճ ամփոփելով անցած տարիների հայ-իսպանական հարաբերությունները` կցանկանայի ընդգծել դրանց բավականին դինամիկ զարգացումը թե' երկկողմ միջկառավարական, թե միջխորհրդարանական դիվանագիտության մակարդակներում:

Այս 3 տարիների ընթացքում կարևոր քաղաքական իրադարձություններից կցանկանայի առանձնացնել Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունները, իսպանացի խորհրդարանականների այցը Հայաստան և Արցախ, Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսում ընդունված հայամետ բանաձևերը, տարբեր քաղաքների կողմից Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչումը և այլն։

Ընդամենը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 26-30-ին, կայացավ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Մադրիդ, որտեղ մեր օրենսդիրները մասնակցեցին Միջխորհրդարանական Միության 143-րդ վեհաժողովի աշխատանքներին։

Գրեթե նույն օրերին՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը, Հայաստանի պատվիրակությունը Մադրիդում մասնակցեց ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 24-րդ նստաշրջանին։ 

Քաղաքական, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, տնտեսական հարաբերությունների ընդլայնումը, Իսպանիայի տարբեր ինքնավար համայնքների և քաղաքների ու հայաստանյան մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատումը իմ պաշտոնավարության ընթացքում ՀՀ դեսպանության գործունեության առաջնահերթություններից են եղել:

Դեսպանության ուշադրության կենտրոնում մշտապես եղել է նաև մշակութային կապերի ակտիվացումը: Նման միջոցառումներից հիշատակման են արժանի Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական համերգները։ Ցավոք, մի շարք մշակութային նախաձեռնություններն էլ չեղարկվել են համավարակի հետևանքով ի հայտ եկած սահմանափակումների պատճառով, սակայն հուսով եմ, որ հետագայում դրանք կյանքի կկոչվեն։

Կրթության ոլորտում էական ձեռքբերումներից է Հայաստանի և Իսպանիայի համալսարանների միջև ERASMUS+ ծրագրի շրջանակներում համագործակցության ամրապնդումը։ 

Իհարկե, COVID-19 համավարակը մեծապես խանգարեց ՀՀ դեսպանության և համայնքային կառույցների համատեղ գործունեությանը, սակայն մենք ապացուցեցինք, որ անգամ նման ծայրահեղ իրավիճակներում կարող ենք հասնել մեր առջև դրված խնդիրների լուծմանը։ Դրա վառ օրինակներն են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված մեր համատեղ միջոցառումները և, իհարկե, Արցախի դեմ սանձազերծված 44- օրյա պատերազմի ընթացքում մեր քույրերին ու եղբայրներին Իսպանիայի տարբեր քաղաքներից հումանիտար օգնության կազմակերպումը։

Սիրելի՛ բարեկամներ,

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Իսպանիայի բոլոր համայնքային կառույցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են բերել ՀՀ դեսպանության աշխատանքներին։ Այդ հաջողությունները ծառայել են ընդհանուր նպատակի՝ հայ-իսպանական հարաբերությունների առավել խորացմանն ու Հայաստան-Սփյուռք համագործակցության հետագա ամրապնդմանը։

Նորանշանակ դեսպան Սոս Ավետիսյանին մաղթում եմ ամենայն բարիք և հաջողություններ իր առաքելության ընթացքում։ Ակնկալում եմ, որ իր դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպան Ավետիսյանը կկարողանա ապավինել ձեր լիակատար աջակցությանը։

Մնաք բարով և մինչ նոր հանդիպումներ,

Վլադիմիր Կարմիրշալյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan