Մետրոյում կրկին պայթուցիկ սարքի մասին ահազանգ է եղել Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի․ԱԻՆ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին
17
Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Բարդակիզմ և դիլետանտիզմ Մահվան ու կործանման խորհրդանիշը Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան Փրկարարները դեռ աշխատում են․ ՈւՂԻՂ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից Ի՞նչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պատերազմ Արցախում
Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ. ԱԻՆ «Սուրմալու»-ի պայթյունից հետո լրացուցիչ նմուշառում է իրականացվել Մոտ 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել շենքի պահեստում․Արմեն Փամբուխչյան Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Սուրմալուի պայթյունը մի մեսիջ ունի. դուք միշտ պետք է վախենաք. Աղասի Ենոքյան «Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 6 քաղաքացի Ադրբեջանը Արցախի օկուպացրած տարածքներում 110 մարտական հենակետ է հիմնել «Անհետ կորած համարվող Լյուբա Գրիբովան ողջ-առողջ է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում ԱԻՆ-ը հրապարակել է զոհվածների անունները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել «Սուրմալուի» դեպքերը ծաղրած Իմքայլական ավագանու անդամը վայր է դնում մանդատը Բարդակիզմ և դիլետանտիզմ Մետրոյում կրկին պայթուցիկ սարքի մասին ահազանգ է եղել «Սուրմալու»-ում ողբերգական դեպքի ժամանակ Փաշինյանը գտնվել է Սևանի առանձնատանը, նշել է Խաղողօրհնեքը Երկրում խառնաշփոթ է, իսկ ՔՊ-ն զբաղված է համագումարի աշխատանքներով Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի․ԱԻՆ Սգո օր է հայտարարվելու Ձայներ են լսվել, հիմա տվյալ հատվածում իրականացնում ենք որոնողակա-փրկարարական աշխատանք․ նախարար Փլատակների տակից դուրս է բերվել ողջ քաղաքացի Իրանի դեսպանությունը ցավակցություն է Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ԱԻՆ Գնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարար Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Սա ա ամբողջ իր արածը հայ ժողովրդի հետ՝ մեկ ֆոտոյով Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է. փաստաբան Կինոլոգիական շները որոշակի հետք են գտել․ ԱԻՆ խոսնակը՝ 7-րդ զոհի հայտնաբերման մասին (տեսանյութ) Մահվան ու կործանման խորհրդանիշը Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին Հրդեհը մարելու համար ուղղաթիռ, վարժեցրած շներ, այլ միջոցներ հնարավո՞ր չի գործածել. Ռոբերտ Հայրապետյան

Ժողովրդավարությունը և պոպուլիզմը․ ինչո՞ւ են իշխանության գալիս պոպուլիստները. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ

Ժողովրդավարակա՞ն են արդյոք այն տրանզիտային երկրները (օրինակ՝ Հայաստանը), որտեղ իշխանության են եկել պոպուլիստներն ամբոխի միջոցով։ Պատասխան՝ ո՛չ, դրանք ժողովրդավարական չեն։

Իրական ժողովրդավարական արժեքները խեղաթյուրվել են։ Ամբոխավարությունը ժողովրդավարության տեղ անցկացնելը գռեհիկություն է։

Երբ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին համարում է ժողովրդավար, երբ ԱՄՆ–ը նրան հրավիրում է մասնակցելու ժողովրդավարական երկրների գագաթնաժողովին, հասկանում ես, որ արևմտյան «պոլիտբյուրոն» արժեքները ստորադասում է աշխարհաքաղաքական շահերին՝ առաջնորդվելով «Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» տխրահռչակ կարգախոսով։ 

Ժողովրդավարությունն աշխարհում ճգնաժամի մեջ է։ Ձևախեղվել են արժեքները։ Առաջացել է նոր «երկաթյա վարագույր» այսպես կոչված ժողովրդավարական ու ոչ ժողովրդավարական երկրների միջև։ Այդ վարագույրն այս անգամ կախվել է Արևմուտքի կողմից։ 

Եթե ԽՍՀՄ գոյության տարիներին «երկաթյա վարագույրը» կոմունիստական ու ոչ կոմունիստական պետությունների բաժանումն էր, ապա հիմա ազդեցության գոտիների որոշման այլ չափորոշիչներ կան։ Եթե հակառուսական գծի մեջ ես (կամ գոնե հակաչինական, հակաիրանական), ապա արևմտյան «պոլիտբյուրոն» քեզ կտա ժողովրդավարական երկրի «լիցենզիա»։ 

Ահա այդպես են ժողովրդավարական գնահատվել մարդատյաց Սահակաշվիլու, Ուկրաինան կոռուպցիայի մեջ թաղած ու հետընթաց ապահոված Պորոշոնկոյի, Հայաստանի ու Արցախի գլխին մեծագույն ողբերգություն բերած Փաշինյանի գլխավորած ռեժիմները։ Դրանք իրականում օխլոկրատիայի տարատեսակներ են (ամբոխի իշխանություն), որոնք ավելի վատ կառավարման ռեժիմ են, քան ավտորիտարիզմը։ Քանզի օխլոկրատիան շատ կարճ ժամանակահատվածում հակված է վերածվելու տիրանիայի՝ անձնիշխանության։ 

Փարիզի «1717» ինստիտուտն իր ռուսաստանյան գործընկերների հետ «Համաշխարհային ժողովրդավարության հիմնահարցերը և հեռանկարները․ ինքնիշխանության ու վասալության արանքում» թեմայով միջազգային կոնֆերանս էր կազմակերպել։ Կոնֆերանսին իրենց զեկույցները ներկայացրեցին քաղաքական գործիչներ և փորձագետներ աշխարհի բազմաթիվ երկրներից։ 

Ուշագրավ էր Գերմանիայի Բունդեստագի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներկայացուցիչ Վալդեմար Հերտի ներկայացրած տեղեկությունն այն մասին, որ իրենց մոտ մշակույթի, էկոնոմիկայի նախարարներ են դարձել մարդիկ, ովքեր մինչև պաշտոնի անցնելը հրապարակավ հանդես են եկել Գերմանիայի ու գերմանացիների դեմ՝ հայտարարելով, որ Գերմանիան հանուն գլոբալ շահերի պետք է վերանա։ Ինչպես ասում են՝ մի տնից չենք, մի հալի ենք։

Ինքս որպես զեկուցող հեռավար տարբերակով մասնակցել եմ այդ կոնֆերանսին։ Խոսել եմ «Ժողովրդավարությունը և պոպուլիզմը․ ինչո՞ւ են իշխանության գալիս պոպուլիստները» թեմայով։

 

Կից տեսանյութն՝ այստեղ 

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan