Նոյեմբերյանում նույնպես ընդդիմադիր ուժերը կմիավորվեն

Դիտել նաև
Կոչ ենք անում ՔՊ–ին չվտանգել ՀՀ ժողովրդավարական ձեռքբերումները և ձեռնպահ մնալ քայլերից, որոնք բխում են նեղ կուսակցական շահերից. «Ականատես»
Հունիսի 20-ից հետո Վանաձորում «Քաղաքացիական պայմանագրի» ձայները նվազել են 18 000-ով, Աբովյանում ու Վեդիում՝ գրեթե կրկնակի․ խոշոր քաղաքների ամփոփ տվյալները
Ստեփանավանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Ո՞րն է ելքը Նիկոլի համար
Ընտրությունները ցույց տվեցին, որ հերոսների ժառանգներն արժանի են իրենց պապերին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Ախուրյան» եւ «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները հանդես են եկել համագործակցության մասին հայտարարությամբ, ըստ որի Ախուրյան համայնքում միասնաբար կձեւավորեն տեղական իշխանություն, հաղորդում է «Հրապարակ»-ը։
Մեր տեղեկություններով, համագործակցության հայտարարությամբ հանդես կգան նաև Նոյեմբերյանի երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուները՝ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը եւ «Ապրելու Երկիր» կուսակցությունը։ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը հավաքել է 2465 ձայն, իսկ «Ապրելու Երկիր» կուսակցությունը՝ 3 060։
ՔՊ-ն առաջատար է 3 656 ձայնով, սակայն մեծամասնություն չի ձեւավորել, չի ապահովվել 50 + ձայն։