Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում. Սուրեն Սարգսյան
Դիտել նաև
Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան
Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
«Նիկոլ Փաշինյանն անոնս է արել, որ Հայաստանը տանելու է դժոխքի մեջով». Ոսկան Սարգսյան
«Ինչո՞ւ ընտրողներին չէիք ասում, որ տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է». Ոսկան Սարգսյան
Ապագան հասել է Իջևան. խանութներում բանանի կիլոգրամը 1200 դրամ է. Ոսկան Սարգսյան
«Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում: Մասնվորապես, հանդիպելով ընդունող երկրի իշխանություններին, խնդրում են օգնել «խաղաղության դարաշրջանի» բացման համար: Այսինքն՝ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս լուծված է և Հայաստանի առաջնահերթությունն այլևս Արցախը չէ (ինչպես նկատում եք, սա Բաքվի թեզն է): Ընդունող երկրներում սա ընկալվում է Արցախից ամբողջությամբ հրաժարվելու դիրքորոշում, որին ի պատաախան սովորաբար հնչում է «դե, եթե Արցախն այլևս ձեզ պետք չէ, կենտրոնանանք այլ հարցերի վրա» պատասխանը: Այսինքն, գոնե արտաքին աշխարհի համար իշխանությունները պարզ են դարձնում, որ Արցախի մնացած հատվածը որևէ կերպ պահելու կարիք չունեն»
Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից