Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Արցախը տվեցիր, հիմա Սյունիքն ու սյունեցին է քո աքիլլեսյան գարշապարը

ՎԱԽԵՐ, ՎԱԽԵՐ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ․․․ Բայց դու ի՜նչ վախեցած ես, նիկոլ․․․և իրավունք ունես։ դու գիտես քո մեղքի ծանրությունը, դու գիտես տիեզերական հատուցման օրենքը։ Ու քեզ հանգիստ չեն տալիս Արցախյան ազատամարտի հերոսները, քեզ հանգիստ չի տալիս մեր հայրենապաշտ տեսակը, Տեր տեսակը, պարտության ու նվաստացման հետ անհաշտ տեսակը։ Արցախը տվեցիր, հիմա Սյունիքն ու սյունեցին է քո աքիլլեսյան գարշապարը։ Ու հերթով ճաղավանդակի հետևում ես պահում Սյունիքի տերերին՝ Առուշին, Մխիթարին, Արթուրին․․․ Հիմա հերթը Աշոտ Մինասյանինն է՝ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթինը։ Հասկանում եմ․ այս տեսակի հեղինակությունն ու գոյությունը նվաստացնում է քեզ, քեզ քո մասին հիշեցնում, թանձրացնում մեղքիդ աններելիությունն ու ծանրությունը։

Շրջապատիր քեզ պատերազմի տուրիստներով, անդիպլոմ մարզպետներով, քստմների քծնողներով, կործանարար տգետներով, չարած գործի, իսկ գուցեև հենց դրա համար պարգևատրված աներազանք, անսեր ու անհայրենիք չտեսներով, երկիրը դարձրու համատարած բանտ ու գաղտնալսման ցանց, լայքի համար տնօրեն հանել տուր, քո հրաժարականը պահանջող մտավորականներին հավատաքննության ենթարկիր, գլխատիր կրթական համակարգը, կեղեքիր մշակույթի ու հավատի սյուները, շուրջիններիդ մանկուրտ դարձրու,․․․միևնույն է, չես ազատվելու ո՜չ պատասխանատվությունից, ոչ էլ՝ պատմության դատաստանից։ Ու ամեն անգամ հայելու առջև կանգնելուց քո թողած ավերն ես տեսնելու, ամուլ ու դառը դատարկություն․․․ Դու արդեն այդտեղ ես՝ քո վախերով, ազգակործան հետագծով ու չարաբաստիկ առաքելությամբ։

Քո գնահատականը բոլորից լավ ինքդ գիտես․․․Եվ ԵՌԱԲԼՈՒՐԸ․․․ Մեր տեսակը չի նահանջելու, մենք երազել գիտենք, երկիր կառուցել գիտենք, մենք Հայրենիք ու պետություն պահող ենք և ոչ՝ տվող։ Ու, հիշիր, երբ մի օր թուլանան բունկերներիդ սողնակները, երբ սասանվեն ապարանքիդ դարպասները, երբ օղակը սեղմվի և, այնուամենայնիվ, բազմագույն բերետավորների մեջ հանկարծ պետական շահն արթնանա, առաջինը քեզ լքելու են քո անձնական դատավորներն ու անձնական թիմը։ Իսկ մինչ այդ՝ վախեր, վախեր ու պարտություն․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan