«Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել». ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը

Դիտել նաև
ԼՂ-ում պատերազմից 2 տարի անց Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց․ Միրզոյան. Տեսանյութ
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Չեխիայի մայրաքաղաք Պրահայում
Մի քանի հարց ՀՀ ԱԳՆ-ին
ԼՂ հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով. Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը կայցելի Լեհաստան
Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
- Ստոկհոլմում կայացա՞վ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։
-ԵԱՀԿ 28֊րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից։