Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ին ու դրա վերարտադրմանը նպաստող ուժերին

Դիտել նաև
ՔՊ-ն չի մասնակցելու Արցախի հարցով ԱԺ արտահերթ նիստին
Մեր պայքարը մեկ ամիս էլ չի ձգվելու, իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց չափը անցնում են, ամեն ասածի համար պատասխան են տալու․ Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. Տեսանյութ
«ԱԺ-ում մեզ հետ հանդիպելու այդ հրաշալի հնարավորությունը մենք իրենց կտանք». Սաղաթելյան
Անկախ եղանակային պայմաններից, ճնշումներից, մեր պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտին․ Սաղաթելյան. Տեսանյութ
Ինչպե՞ս են պատգամավորները ճեղքում ոստիկանական պատնեշը. Տեսանյութ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի' հայրենակիցներ
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի խոշորացված 36 համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Այդ ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցում է 19 համայնքում:
ՀՅԴ-ն հանդիսանում է ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հայտ ներկայացրած ընդդիմադիր կուսակցությունը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանուն իր իշխանության պահպանման, վերարտադրման ու ընդլայնման, օգտագործելով պետական և վարչական ողջ լծակներն ու ռեսուրսները, ամեն գնով ձգտում է նվաճել ՏԻՄ-երը:
Ակնհայտ է՝ օրվա իշխանություններն իրենց ազգադավ և աղետալի հետևանքներով լի քաղաքականությունը փորձում են տեղայնացնել կամակատար պաշտոնյաների և ավագանիների միջոցով:
Ելքը հետևյալն է՝ որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններում մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու դրա վերարտադրմանը նպաստող կուսակցություններին ու դաշինքներին:
Սիրելի հայրենակիցներ, համակիրներ, ընկերներ, կոչ եմ անում առաջիկա ընտրություններին ձեր քվեն տալ այն քաղաքական ուժերին և դաշինքներին, ովքեր ունեն կամք և վճռականություն այս չարիքի կառավարության դեմ պայքարելու, երկրի անկումը կասեցնելու և հետագա վտանգներն ու ապօրինությունները կանխելու համար:
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններն այս իշխանություններին ԴԻՄԱԴՐԵԼՈՒ և ձեր կամքը ցուցադրելու հերթական հնարավորություն է՝ հանուն ձեր համայնքի և Հայաստանի բարօրության»։