Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Պուշկինի մեդալ է հանձնել Էդվարդ Թադեւոսյանին
Դիտել նաև
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ
Վերջնագիր կլինի այն ժամանակ, երբ Պուտինն ասի այն, ինչ հիմա Լավրովն է ասում․ Հայկ Խալաթյան (տեսանյութ)
Պուտինի մամուլի քարտուղարն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը
Միջազգային հանրությունը այլ կերպ է գնահատում ռուսների հաջողությունն Ավդեևկայում, Փաշինյանը՝ այլ կերպ, բայց դա ունի իր պատճառները
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Պուշկինի մեդալ է հանձնել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի առաջին ջութակահար եւ գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թադեւոսյանին։
Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Էդվարդ Թադեւոսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի 2021 թվականի մայիսի 11-ի հրամանագրով պարգեւատրվել է Ռուսաստանի Դաշնության պետական պարգեւով՝ Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների մշակույթների մերձեցման եւ փոխադարձ հարստացման գործում մեծ ավանդի համար: