«Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մարտի 18-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 165 դեպք Հայաստանից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ում հաշվառված 7 825 քաղաքացի. Sputnik Արմենիա «Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև «Կրկնակի» նշագծումը Գայի պողոտայում երթևեկության խառնաշփոթ է ստեղծում. ահազանգում է Մանուկ Սուքիասյանը Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը. Armlur.am

Որոտանի, Շուռնուխի և Բարձրավանի բնակիչների իրավունքների խախտումներ Գորիս-Կապան ճանապարհը փակվելու հետևանքով. ուսումնասիրությունների տվյալներ

Երեկ փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում, տեղի են ունեցել քննարկումներ բնակիչների հետ: Աշխատանքները կատարվել են Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Աղաջանյանի և անձնակազմի աջակցությամբ:

Վեր են հանվել Գորիս-Կապան ճանապարհին առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողություն սահմանելու և ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը փակելու հետևանքով մարդկանց համար առաջ եկած խնդիրները, իրավունքների խախտումները:

Նախ, Գորիս-Կապան ճանապարհի փակվելու հետևանքով շահագործվում է այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Խոտ գյուղով և տանում դեպի Որոտան:

Ճանապարհն անանցանելի է թեթև մարդատար (ոչ ամենագնաց) ավտոմեքենաների համար: 

Սահմանվել է «ՈՒՐԱԼ» ամենագնաց տրանսպորտային 1 միջոցով երթուղի: Այն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին Գորիս քաղաքից առավոտյան ժամը 7:30 դպրոցի ուսուցիչներին Գորիս քաղաքից բերում է Որոտան, ապա ճանապարհը շարունակում դեպի Շուռնուխ ու Բարձրավան և հետո հետադարձով ժամը 10:00-11:00-ի սահմաններում բնակիչներին Որոտանից տանում է Գորիս: 

Այնուհետև, շաբաթվա նշված օրերին՝ ժամը 14:00-ի հատվածում Գորիսից վերադառնում է Որոտան և մյուս գյուղերը, իսկ երեկոյան ժամը 16:00-17:00-ի սահմաններում Որոտանից վերադառնում է Գորիս: Շաբաթվա երեքշաբթի և հինգշաբթի օրերին ուսուցիչներին առավոտյան ժամը 7:30 բերում է Գորիսից Որոտան և երեկոյան ժամը 16:00-17:00-ի հատվածում Որոտանից տանում Գորիս:

Այսինքն՝ գործում է ամենագնաց տրանսպորտային 1 միջոց, որը, թեև, պարտաճանաչ է, բայց ինքնին բավարար չէ, քանի որ երթուղու սեղմ գրաֆիկը, դժվարանցանելի ճանապարհը թույլ չեն տալիս մարդկանց հոգալ իրենց առօրյա կարիքները, հասցնել մեկ օրվա ընթացքում՝ մինչև մութն ընկնելը կազմակերպել նրանց տեղափոխումը՝ սպասարկելով 3 գյուղեր և մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների: 

Նախևառաջ, խնդիրներ են առաջանում՝ կապված առողջության պահպանման իրավունքի և բուժօգնության հասանելիության հետ: Որոտանում, օրինակ, բնակիչները տարբեր բժշկական հարցերի համար պայմանավորվածություններ ունեն բուժհաստատություններում, բայց ժամերի տարբերության կամ ճանապարհի դժվարանցանելիությամբ պայմանավորված՝ չեն կարողանում սահմանված ժամերին հասնել բժշկի:

Կան նաև հրատապ բուժօգնության հասանելիության խնդիրներ: Այս հարցն արդիական է նաև այն պատճառով, որ նշված բնակավայրերում ապրում են տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ու առողջության պահպանումը, հատկապես պահանջում է հրատապ ու արդյունավետ արձագանք, դեղորայքի արագ մատակարարում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արագ հոսպիտալացում: 

Կան դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում ներկայանալ պլանային բուժհետազոտությունների՝ ճանապարհի խոչընդոտների պատճառով. այդ ճանապարհն անանցանելի է ոչ ամենագնաց մեքենաների և անգամ դժավարանցանելի է ամենագնաց մեքենաների համար: Այս խնդիրներն առկա են Շուռնուխում, Բարձրավանում, Որոտանում: Հատկապես խնդրահարույց է շտապ բժշկական օգնության հասանելիությունը։

Սրվել են խնդիրները՝ կապված հաշմանդամության սահմանման գործընթացի և դրա համար անհրաժեշտ հետազոտություններ անցնելու հետ:

Մասնավորապես, մինչև ճանապարհի փակվելը այն մարդկանց համար, որոնք առանց այն էլ ունեն տեղաշարժման կամ առողջական այլ խնդիրներ, դժվարությամբ, բայց հնարավոր էր մեկ օրվա ընթացքում ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ բժշկական հետազոտություններ անցնելով: Ներկայիս դժվարամատչելի միակ ճանապարհով տրանսպորտային երթուղու սահմանափակ ժամերի պայմաններում դա իրականացնել մեկ օրում գրեթե անհնար է օբյեկտիվորեն: 

Այսինքն՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ հայտնվում են լրացուցիչ քաշքշուկների մեջ: Սրա պատճառով էլ արդեն կան դեպքեր, երբ մարդիկ պարզապես հրաժարվում են հաշմանդամության կարգավիճակի դիմելուց, միայն թե խուսափեն քաշքշուկների «գլխացավանքից»։

Հաշմանդամություն սահմանելու հարցում դժվարություն է ներկայացնում նաև Միասնական սոցիալական ծառայություն դիմելը՝ գործընթաց սկսելու և փորձաքննություն անցնելու համար, քանի որ ծառայությունը գտնվում է Գորիսում:

Դժվարացել է սննդի ձեռքբերման կազմակերպումը, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, երեխաների խնամքի պարագաների ձեռք բերումը: Հացը մատակարարվում է ԱԻՆ ՈՒԱԶ ամենագաց մեքենայով: Առկա են անհատական դժվարություններ (օրինակ՝ կան բնակիչներ, որոնք չեն կարողանում մասնավոր կամ անհատական կարգով կատարել գնումներ, ասենք, Գորիսից կամ Կապանից, քանի որ մեքենաներն անցանելի չեն): 

Որոտանում բնակվող երեխաների մի մասը չի կարողանում հաճախել Գորիսում սպորտի և պարի խմբակների. սա խնդրահարույց է, քանի որ երեխաները լուրջ հաջողություններ են գրանցել: 

Երեխաները չեն կարողանում նաև հաճախել ուսուցիչների մոտ լրացուցիչ դասընթացների Գորիս քաղաք։ Գնալու դեպքում խնդիր է նաև երեխաների վերադարձը Գորիսից՝ կապված ժամերի անհարմարությունների հետ (օրինակ՝ ժամը 13-ին կամ 14-ին դասը վերջացնող երեխան պետք է ևս մի քանի ժամ սպասի տրանսպորտային միջոցի ժամին): 

Բոլոր ծնողները նշել են, որ իրենց համար առաջնային հարցը ճանապարհի անվտանգության ապահովումն է, ինչը հնարավոր չէ լուծել այլընտրանքային ճանապարհի բարեկարգմամբ՝ հատկապես հաշվի առնելով, որ երեխաների դասից վերադարձին արդեն մեքենան գալիս է երեկոյան ժամի: Որոշ ծնողներ նշել են, որ անգամ անհատական ամենագնաց մեքենա ունեցողների համար է իրենց երեխաների անվտանգության ապահովումն առաջնահերթ, քանի որ ճանապարհն անմիջականորեն դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից:

Այն բնակիչները, ում աշխատանքը կապված է ճանապարհային շինարարության կամ բեռնափոխադրման հետ կամ պահանջում է ամենօրյա այցեր աշխատանքի՝ Գորիս քաղաք կամ այլ վայր, զրկվել են աշխատանքից ու ընտանիքի եկամտի աղբյուրից կամ էլ բաժանվել են ընտանիքից և չեն կարող միասին լինել, ստիպված են բնակվել այլ վայրում, որ կարողանան աշխատանքի հաճախել: Բնակիչներից մեկն, օրինակ, տեղեկացրել է, որ աշխատանքը չկորցնելու համար ստիպված բաժանվել է ընտանիքից և փաստացի չի բնակվում տանը. իր տուն է գալիս 15 օրը մեկ անգամ:

Բոլոր գյուղերում էլ, այդ թվում՝ Որոտանում առաջ են եկել գյուղատնտեսական ապրանքների (օրինակ՝ խաղող, արքայանարինջ և այլն) իրացման խնդիրներ: Բանն այն է, որ մինչև ճանապարհի փակվելը տարբեր գնորդներ էին գալիս գյուղեր կամ իրենք գյուղերի բնակիչներն էին վաճառքի համար իրենց ապրանքը տանում Գորիս կամ այլ վայրեր:

Որոտանի այն բնակիչները, որոնք ուսանող են և սովորում են Գորիսում, զրկվել են դասերի բնականոն հաճախելու հնարավորությունից. դասերը սկսվում են ժամը 9։00-ին, իսկ այդ ժամին երիտասարդները հասնել չեն կարողանում։ Ուսանողների համար խնդիր է նաև Գորիսում դասերի ավարտից հետո Որոտան վերադարձը, քանի որ լինում են դեպքեր, երբ ամենագնաց մեքենայով երթուղային տրանսպորտային միջոցն արդեն մեկնած է լինում:

Որոտանում պարզվեց, որ այս պահին դպրոցը չունի ռուսերենի ուսուցիչ և այդ առարկան ստիպված դասավանդում են այլ ուսուցիչներ (ոչ մասնագիտական), քանի որ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հղիության վիճակում գտնվող ուսուցիչը չի կարողանում հաղթահարել ճանապարհը։ Իսկ Որոտանի ուսուցիչներն առհասարակ ստիպված են Գորիսից դուրս գալ առավոտյան ժամը 7:30-ից։

Խնդիրներ են առաջ գալիս նաև այն դեպքերում, երբ պետք է բանկերում գործարքներ անեն, բայց բանկերի աշխատանքային ժամերով պայմանավորված՝ չեն կարողանում հասցնել:

Արդեն նշել եմ, որ Որոտան տանող այլընտրանքային ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է։

Բացի այն, որ որևէ հիմք չունեցող ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով մարդիկ զրկվել են Գորիս-Կապան ճանապարհով [M2] ազատ ու անվտանգ տեղաշարժվելու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից, այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն)։

Նշվածից բացի, Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղեր (նույնը վերաբերում է նաև Նոր Առաջաձորին) տանող ճանապարհի փակումը մարդու իրավունքների և մեկուսացման լուրջ խնդիրներ է առաջ բերել նաև այն առումով, որ եթե մինչև նոյեմբերի 11-ը՝ ճանապարհը փակվելը, Գորիսից Կապան ճանապարհը անցնում էր այս գյուղերով ու հետևաբար՝ ընդհանուր տեղաշարժն էլ էր այս գյուղերով, ապա հիմա այս գյուղեր գալիս են միայն կա՛մ բնակիչները, կա՛մ հենց նպատակային գյուղեր այցելողները: Նաև իրանական բեռնատար մեքենաներն են երթևեկում: 

Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:

Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխում է միջազգային փորձից ու ԵԱՀԿ, ՄԱԿ-ի այլ միջազգային չափանիշներից։ 

Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում և վերջ:

Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմ միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan