Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը

Վետերանները կարևորել են մարշալ Բաղրամյանի հիշատակի պահպանումը

Հայ ժողովրդի ականավոր գործիչ, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 124-րդ տարելիցը լրանում է դեկտեմբերի 2-ին, և նրա կերպարի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի բոլոր մասնակիցների սխրանքների կարևորությունը ընդգծվում է նրանով, որ դեկտեմբերյան այս օրը Բաղրամյանի՝ Երևանում տեղակայված հուշարձանի մոտ հավաքվել են պաշտոնյաներ, վետերաններ և շարքային քաղաքացիներ, այդ թվում՝ երիտասարդներ։ Այս մասին ասել է Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, ում հետ Երևանի Ռուսական տունը կազմակերպել էր մարշալի հուշարձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու արարողությունը։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսական տնից, Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 124-ամյակի կապակցությամբ նրա պատվին անվանակոչված Երևանի կենտրոնական պողոտաներից մեկում գտնվող արձանի մոտ դեկտեմբերի 2-ին ՀՀ Վետերանների միության և Երևանում Ռուսական տան նախաձեռնությամբ հավաքվել էին ՀՀ պաշտպանության նախարարության, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, զինծառայողներ, դպրոցականներ և ուսանողներ:

«Բաղրամյանը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, այլև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։ Նա սերտ կապեր է ունեցել գիտնականների, գրողների, երաժիշտների և շատ ուրիշ հայրենասեր գործիչների հետ։ Հայ ժողովուրդը միշտ հիշելու է մարշալ Բաղրամյանին։ Նման գործիչները ծնվում են 100 տարին մեկ, նրանց հերոսական կերպարը օգնում է երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։ Ոչ ոք ամբողջ Կովկասում Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչումներ չունի, բացի Մարշալ Բաղրամյանից և Նելսոն Ստեփանյանից»,-ասել է Եսայանը։

Հայրենական մեծ պատերազմի վետերան Հենրիկ Խառատյանի կարծիքով՝ նման միջոցառումները շատ կարևոր են ողջ հասարակության համար։ «Կարևոր է, որ այսօր այստեղ են հավաքվել նաև մեր երիտասարդ սերնդի ներկայացուցիչները՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմի հերոսին։ Հուսով եմ, որ այստեղ հավաքված վետերանները կմասնակցեն Մարշալի ծննդյան 125-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին նույնպես։ Բոլորս արդեն 90 տարեկան ենք, իսկ երկու օրից կլրանա իմ 105-ամյակը, մենք կյանք տեսած մարդիկ ենք, և շատ ենք ուզում տեսնել ու լսել, թե ինչպես են երիտասարդները գնահատում և հիշում իրենց հայրերի ու պապերի սխրանքները։ Իսկապես, շատ կարևոր է հիշել Բաղրամյանի և բոլոր հերոսների սխրագործությունները։ Թող երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը շարունակի մնալ մեր պետությունների և ժողովուրդների առաջնահերթությունների շարքում»,-նշել է Խառատյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan