Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է

Դիտել նաև
Ակցիաների արդյունքում կաթվածահար է եղել մետրոյի բնականոն երթևեկությունը. Խոսնակ
Ժամը 08։41 րոպեի դրությամբ մետրոյի «Երիտասարդական» կայարանի երթեւեկությունը վերականգնվել է
Ստորգետնյա քաղաքի մուտքը դիմակով է
Կասկածելի անձիք նկարահանել են մետրոյի թունելը. կապարակնքվել են շախտայի բոլոր մուտքերը․ մանրամասներ
Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են․ ոստիկանություն
«Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է քաղաքապետարանի ծրագրով: Բառացիորեն նույն նյութով, նույն ձեւով ու ծավալներով վերականգնվում է, ընդ որում, աշխատանքներին մասնակցում է համահեղինակ ճարտարապետը։
Վերանորոգման կարիքն առաջացել է ոչ միայն արտաքին մաշվածության բերումով, այլեւ «անտեսանելի» խնդիրների, ինժեներական էլեմենտների վերականգնման անհրաժեշտությամբ:
Քարերը, որոնք շատ մաշված չեն, նույնությամբ դրվելու են իրենց տեղը, մաշված քարերը նույն կարմիր տուֆով են փոխարինվելու, տարածքի սիզամարգերը վերջապես հնարավորություն կունենան ոռոգվելու: Նորմալ կանաչ հանրային տարածք ենք ստանալու եւ վերականգնված պատմաճարտարապետական միջավայր»:
Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից