Հանրապետության հրապարակում այս տարի կտեղադրվի ամանորյա տոնածառ

Դիտել նաև
Վառվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը
Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու. քաղաքապետի մամուլի խոսնակ
Դեկտեմբերի 31-ի գիշերը ցուցակագրված ավտոբուսներով Հրապարակ են բերվելու ոչ միայն մարզերի բնակիչները
325 միլիոնանոց տոնը փակ է երևանցիների համար․ ամանորյա հրապարակի ու մարդկանց միջև ճաղեր են. Տեսանյութ
Հայաստանում կա մարդու ցեղատեսակ, որը կշտանում է տոնածառով և նախկին պաշտոնյաների կալանքներով
Երևանի քաղաքապետարանը հայտնում է․ «Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում:
Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում: Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ»: