Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչ. Տեսանյութ

Դիտել նաև
Կրակոց՝ Կոտայքի մարզում. «Կիսաբաց լուսամուտներ»-ի «պատճառով» հորեղբայրը կրակել է եղբորորդու հետույքին
Կրակոցներ Երևանում
Կրակոց՝ ապօրինի զենքից. 38-ամյա ոսկետափցին ձերբակալվել է. Տեսանյութ
Վեճը, կրակոցներ, ծեծկռտուք՝ ռեստորանում. կասկածյալները՝ նախկին թաղապետն ու «Ճվ-ճվ Արոյի» որդիներն են
Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա
Ադրբեջանցիներն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, 12։00-ի սահմաններում կրակ են բացել Կարմիր շուկայի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր շուկայի բնակիչներից մեկը։ «Ադրբեջանցիներն են սկսել կրակել փոքր տրամաչափի զենքերով, մերոնք պատասխան են տվել, մոտավորապես 10 րոպե են տևել կրակոցները, որից հետո դադարել է։ Գյուղի և տների ուղղությամբ չեն կրակել, ոչ ոք չի տուժել»,- նշեց Կարմիր շուկայի բնակիչը։ Նշենք, որ քիչ առաջ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ լսվում են կրակոցների ձայները։