Արդարադատության հետ կապված մի՛ ծիծաղեցրեք, տեսնում ենք ինչ է կատարվում. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Դուք նորից փորձում եք մանիպուլացնել. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Bastion»-շոուն կփրկի՞ «Ժողովրդավարության բաստիոնին»․ Բոլթոնի պլանի եզրափակիչ փուլը
7
Ձեր գովերգած խաղաղության խաչմերուկը ի՞նչ օգուտներ է տալու, որտե՞ղ է հաշվարկը. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չէինք ցանկանա, որ հայ ժողովուրդը խաբվեր իր, այսպես կոչված, «արևմտյան ընկերներին». Զախարովան ֆրանսիական Bastion-ը «ոչ լիկվիդային» է որակել Ներկայում քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Միշելի մասնակցությամբ նոր հանդիպման հավանականությունը. Ալիև Դա հիշեցնում է երեխայի պահվածք. Բոգդան Բեզպալկոն՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին Ադրբեջանցին պնդում է, թե գաղտնի այցելել է Երևան. նա տեսանյութ է հրապարակել ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ալավերդիում իրենց փայլուն դրսևորեցին փաշինյանական «ժողովրդավարության» «կարմիր գլխարկները» Հայկական ժառանգության ալբանացման միտումը սկսվել է շատ վաղուց. Անդրեյ Արեշև (տեսանյութ) Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին Պատերազմ Արցախում
Արդարադատության հետ կապված մի՛ ծիծաղեցրեք, տեսնում ենք ինչ է կատարվում. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ձեր գովերգած խաղաղության խաչմերուկը ի՞նչ օգուտներ է տալու, որտե՞ղ է հաշվարկը. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Դուք նորից փորձում եք մանիպուլացնել. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Չէինք ցանկանա, որ հայ ժողովուրդը խաբվեր իր, այսպես կոչված, «արևմտյան ընկերներին». Զախարովան ֆրանսիական Bastion-ը «ոչ լիկվիդային» է որակել Հերթը հասավ Գյումրուն. ՔՊ-ն խզում է համագործակցության հուշագիրը «Բալասանյան դաշինք»-ի հետ Հերթը հասավ Գյումրուն. ՔՊ-ն խզում է համագործակցության հուշագիրը «Բալասանյան դաշինք»-ի հետ ՀՀ քաղաքացին չի ունենա արդարադատության զգացում, մինչև որ հղի կնոջը մահ պատճառածները պատասխանատվության չենթարկվեն. Փաստաբան Ներկայում քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Միշելի մասնակցությամբ նոր հանդիպման հավանականությունը. Ալիև «Bastion»-շոուն կփրկի՞ «Ժողովրդավարության բաստիոնին»․ Բոլթոնի պլանի եզրափակիչ փուլը Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024»-ին Ադրբեջանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է խաղաղության հասնել. Ալիև Փաշինյանը ժողովրդին ասում է` ես եմ միապետը. Արսեն Բաբայան (տեսանյութ) Ռուսական շուկան կորցնելն ի՞նչ կապ ունի ինքնիշխանության հետ. Հարություն Մնացականյան (տեսանյութ) 2 տնտեսագետ, միլիցա, պատմության ուսուցիչ․ իսկ ի՞նչ էինք ուզում, ժողովուրդ. «Կարճ ասած» (տեսանյութ) Դա հիշեցնում է երեխայի պահվածք. Բոգդան Բեզպալկոն՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» Սենց բան անելը աշխարհի վերջը չէ, որ իրար տաք․ ՔՊ-ականը՝ ադրբեջանցու կողմից Երևանում նկարահանված տեսանյութի մասին Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը մերժեց (տեսանյութ) Ադրբեջանցին պնդում է, թե գաղտնի այցելել է Երևան. նա տեսանյութ է հրապարակել Լարսը բաց է Իմպիչմենթի անվան տակ իշխանազավթման բացարձակ ապօրինի գործողություն արվեց ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Որոշել է մաղարիչ անել իր վերադարձի առիթով եւ գինարբուք է կազմակերպել թաղապետարանի շենքում ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել կարմիր գծերը, բայց փոխարենը նախագծում է 12 հազար դրամ տարեկան վճարը հասցնել 160 հազար դրամի Ո՞ւր է անհետացել 1 տոննա կոկաինը, ովքե՞ր են կանգնած դրա հետևում. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ Թռածների հաշվին ձեր գործն առաջ եք տանում, դրանից լավ փչանալ պարո՛ն Կոնջորյան․ Արմենուհի Կյուրեղյան. Տեսանյութ Ավտոմեքենան կայանելու համար վարձը թանկացնելը ցինիզմ է և անբարոյականություն․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Դրա համար էլ էս օրին ենք ՀՀ երկրորդ նախագահն իրականում ակտիվ է. հանդիպումներ, քննարկումներ է ունենում. Լևոն Քոչարյան

Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ կրկին գրավ կիրառվեց, այս անգամ 55 մլն դրամի չափով

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ երկրորդ անգամ գրավ կիրառվեց՝ 55 մլն դրամի չափով։ Նա կրկին ազատ արձակվեց։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Սուքիասյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա է դարձրել պաշտպանի դիմումի հիման վրա։ Նշենք, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից փոփոխվել էր և կիրառվել գրավ՝ 50 մլն դրամի չափով։ Դատախազությունը բողոքարկել էր Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը, սակայն, մինչ բողոքի քննությունը, քրեական գործով նախաքննությունն ավարտվել էր և գործն ուղարկվել է դատարան։ Գործը՝ դատաքննության նախապատրաստելիս դատավոր Կարեն Ֆարխոյանը, ում վարույթում այժմ գտնվում է քրեական գործը, քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողել անփոփոխ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումից հետո Վերաքննիչ քրեական դատարանը քննել է դեռևս նախաքննության ընթացքում Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և բավարարել այն՝ կայացնելով Սուքիասյանին կալանավորելու որոշում, Սուքիասյանը կալանավորվել է։

Փաստաբանը դիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Սուքիասյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման նպատակով նիստ հրավիրելու վերաբերյալ։ Արդյունքում՝ դատարանը քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և որոշել նրա նկատմամբ նորից որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 55 մլն դրամի չափով։ Դատական հաջորդ նիստը կկայանա 2022թ հունվարի 19-ին, ժամը՝ 15.30-ին։ Հիշեցնենք, որ Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Հնչել էին կրակոցներ, որի հետևանքով կան նաև տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Սուքիասյանի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։ Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Սուքիասյանից բացի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ.Արման Ապինյանը, որը ևս մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, Սարգիս Աբգարյանը, որը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մեջ և Վարազդատ Գասպարյանը, որը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan