Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Պատերազմ Արցախում
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը մեր պատմության հիմքը դրեց 1994 թվականին` մեր հաղթանակի օրերին

Հարգելի ընթերցող, մեր վերջին պատերազմում պարտության պատճառը ոչ թե մեր թուլությունն էր, այլ մեր երկրի իշխանական օղակներում առկա դավադրությունը: Վաղուց մեր ներքին թշնամիների կողմից պլանավորված է եղել մեր պարտությունը Ադրբեջանի հետ պատերազմում:  Իմ այս պնդումներում դուք ևս կհամոզվեք, եթե պահանջեք Լեւոն Տեր- Պետրոսյանից հանդես գալ հանրության առաջ և պատասխանել հետեւյալ հարցերին:

1. Ինչո՞ւ Լ.Տ.Պ.-ն 1994 թ.-ին կանխեց մեր զորքերի հարձակումը Եվլախի ուղղությամբ (Ադրբեջանի տրանսպորտային հանգույցն է), որի գրավումով կաթվածահար կաներ Ադրբեջանի երկաթգծային համակարգը (ըստ ռազմական գործողությունների ղեկավարների հեռուստատեսությամբ տված վկայությունների):

2. Ինչո՞ւ երբ Ղարաբաղը 1990թ․ դեկտեմբերին հանրաքվեի օգնությամբ հայտարարեց իր անկախությունը և միացումը Հայաստանին, Հայաստանի նախագահն ամեն կերպ խոչընդոտեց և չընդունեց Ղարաբաղի այդ որոշումը։ Քայլ, որը լրիվ իրավական էր և ընդունելի ԽՍՀՄ Սահմանադրության տեսանկյունից։

  3. Ըստ Ղարաբաղա-Ադրբեջանական կոնֆլիկտի ռուսական միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի` 2014թ.-ի ապրիլի 26-ին Շանթ հեռուստատեսությամբ արած հայտարարության` հայ-ադրբեջանական զինադադարը նախատեսված էր կնքել միայն Ադրբեջանի և Ղարաբաղի միջև, սակայն կնքման նախորդ երեկոյան Հեյդար Ալիևը հեռախոսով հայտնել է Կազիմիրովին, որ իր համար շատ ցանկալի կլինի, որ Լ.Տ.Պ.-ն նույնպես ստորագրի այդ զինադադարը: Վլադիմիր Կազիմիրովը ընդդիմանում է, որ Հայաստանը կռվող կողմ չէ, և Հայաստանի ստորագրությունը չպետք է դրվի: Սակայն Ալիևը խնդրում է Վլադիմիր Կազիմիրովին, որ նա իր ցանկության մասին տեղյակ պահի Լ.Տ.Պ-ին: Կազիմիրովը այս մասին հայտնում է Լ.Տ.Պ-ին։ Ինչո՞ւ է Լ.Տ.Պ-ն սիրով համաձայնում ստորագրել, որը կատարվում է հենց իր ցուցումով Վազգեն Սարգսյանի կողմից: Լ.Տ.Պ-ի այս քայլով զրոյացվում են Ղարաբաղյան շարժման քաղաքական հետևանքները. հետագա բանակցություններում Ղարաբաղի ստորագրությունը արդեն չի դիտարկվում, և փոխարենը լինում են միայն Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությունները: Սա հիմք է տալիս Ադրբեջանին միջազգային բոլոր օղակներում Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր երկիր, և սկսվում են անհասկանալի ու անպտուղ բանակցությունները: Եթե Լ.Տ.Պ-ն չդներ իր ստորագրությունը, այնտեղ լինեին միայն նույն երկրի՝ Խորհրդային Ադրբեջանի երկու բաղադրիչների ստորագրությունները, ապա դա կնշանակեր, որ, ըստ միջազգային բոլոր նորմերի, Ադրբեջանը ավտոմատ ճանաչում էր Ղարաբաղի ինքնիշխանությունը, Հայաստանը չէր դիտվի կոնֆլիկտի կողմ, և չէին լինի սրանից բխող բոլոր բացասական հետևանքները:

4. Ինչո՞ւ միայն 2001 թ.-ին է բացահայտվել Լ.Տ.Պ.-ի օգնականի` թուրքական հետախուզության գործակալ լինելու փաստը: Ինչո՞ւ է Լ.Տ.Պ.-ն իր աշխատակազմում հանդուրժել թուրքական հետախուզության գործակալի առկայությունը, ով 2001թ.-ին դատապարտվել է 12-ամյա բանտարկության:  Վերջին պատերազմին ՀՀ ռազմական և քաղաքական իշխանության առաջնորդների գաղափարական կնքահայր է հանդիսացել Լ.Տ.Պ.-ն, սակայն հիմա  հանդես է գալիս մարգարեի դերում` հայտարարելով, թե՝ «Ես ձեզ չէի ասու՞մ»:  Հարգելի ընթերցող, Ձեզ ցանկանում եմ տեղյակ պահել, որ, սկսած 2003 թ.-ից մինչև 2021 թ.-ի ապրիլը, վեց անգամ դիմել եմ իրավասու օրգաններին` պահանջելով բանտարկել Լ.Տ.Պ.-ին, սակայն փորձերս անցել են ապարդյուն:

  ՀԱՊՀ պրոֆ․ Էդուարդ Նշանի Մանուկյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan