Այս պահին նռնակով քաղաքացին Մասիսի քաղաքապետարանի շենքում է Ես 99 տոկոսով գիտեմ, որ հրավառ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքևից. առևտրական ՀԱՊԿ երկրների շփումները Մոսկվայի համար ոչ բարեկամ երկրների հետ չպետք է վնասեն Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը. ՌԴ ԱԳՆ
20
Հալուք Բայրաքթար. Զելենսկին իր ժողովուրդի և բանակի առաջնորդն ու հերոսն է ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին. Տեսանյութ Փաշինյանի ինքնագովազդի փորձը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին այս անգամ չստացվեց Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Մենք վրդովված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Բարդակիզմ և դիլետանտիզմ Մահվան ու կործանման խորհրդանիշը Պատերազմ Արցախում
Մասիսի քաղաքապետարանի շենքը գրաված նռնակավոր տղամարդը Մասիսից է, ունի երկու զավակ. նոր մանրամասներ Օգոստոսի 25-ին ևս 5 օր են ավելացրել` վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է Այս պահին նռնակով քաղաքացին Մասիսի քաղաքապետարանի շենքում է ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին Օգոստոսի 19-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետի հանդիպումը Գողը տնից է, սահմանադուռն էլ ներսից են բացում ՌԴ ԱԻՆ ղեկավարը ցավակցել է «Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ Հալուք Բայրաքթար. Զելենսկին իր ժողովուրդի և բանակի առաջնորդն ու հերոսն է Քրեական մարմիններն ամեն ինչ անում են Սոնա Մնացականյանին վարույթի ընթացքն անհարկի ձգձգելու համար Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել. Քրիստինե Վարդանյան Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց․ ԱՆ Ուսումնավարժանքներ Թուրքիայում՝ Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում Փլված սյուներ, ավերված տաղավարներ. «Սուրմալուի» պայթած շենքը՝ ներսից. Տեսանյութ Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը Թուրքիայում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը Արցախի ԱԽ քարտուղարը խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքը Սահակ Վարդանյանն ազատվել է պաշտոնից. Երևանի մետրոպոլիտենը նոր ղեկավար ունի Ես 99 տոկոսով գիտեմ, որ հրավառ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքևից. առևտրական ՀԱՊԿ երկրների շփումները Մոսկվայի համար ոչ բարեկամ երկրների հետ չպետք է վնասեն Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը. ՌԴ ԱԳՆ Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում. Դավիթ Բաբայան Իշխանությունը Տավրոս Սափեյանի միջոցով փորձում է Թալինում ազդեցիկ դեմքերին իր դաշտ բերել Ադրբեջանցիները շտապում են՝ քանի դեռ աշխարհը խառնված է, արագ լուծեն Արցախի հարցերը Ինքնահռչակ քաղաքապետը Մինչև այժմ ոչ ոք չի ներկայացրել «Սուրմալուից» գնված որևէ պայթուցիկ Քարոզարշավի մեկնարկը չի տրվել 0 արժանապատվությու՞ն, թե՞ «Վառել եմ տունս, որ թուրքը չգա ապրի, ինձ իրենց խոստացած 10 միլիոնը պետք չէ». Աղավնոյի բնակիչ Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլևս փաստ է ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին. Տեսանյութ

Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկ խոշորացվող համայնքից եկող ահազանգերը չեն դադարում զարմացնել. Տոտալ անիշխանության պարագայում թեկնածուներն անում են այն ամենն, ինչ ուզում են: Երեկ ահազանգ ստացանք, որ Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ով հիմա էլ ցանկանում է նախկինի նման «փառքով» ղեկավարել խոշորացված Արթիկ համայնքը «Միասնական Արթիկ» դաշինքով, նոյեմբերի երկրորդ շաբաթում որոշել է համայնքի բնակչության վճարներից ձևավորվող բյուջեից պարգևավճարներ բաժանել համայնքային բյուջետային աշխատողներին: Ակնհայտ նախընտրական նպատակներ հետապնդող այս քայլը ոչ միայն ծաղր է համայնքային աշխատողների ու քաղաքի խղճուկ բյուջեի նկատմամբ, այլ խախտում է ընտրական պրոցեսի կարևոր սկզբունքներից մեկը` հավասարության սկզբունքը:

Այն, թե ինչպիսի քաղաքական անցյալ ունի Վարագյանը, թերևս, հայտնի է բոլորին, նախկին ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր, ով այդպես էլ ելույթ չի ունեցել ԱԺ-ում, էլ ուր մնաց, ծրագիր կամ տեսլական ունենար: Ի դեպ` մեզ փոխանցեցին, որ Վարագյանի օրոք նախկինում եղել է դեպք, երբ բաժանվել, ապա ինչ-ինչ ձևերով հետ է հավաքվել պարգևավճարը ու պարզ չէ, այս անգամ ինչ է լինելու:

Նման տեղեկությունները ստիպեց մեզ ուսումնասիրել Վարագյանի կողմից գլխավորած ավագանու ցուցակի անդամներից որոշների կենսագրությունը, նախ ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները` աչք է զարնում այն, որ Վարագյանի ցուցակում ընդգրկված են բավական թվով սոցապ ծառայության աշխատողներ, ովքեր ասոցացվում են մարդկանց թոշակների ու նպաստների հաշվին հարստանալու հետ, տվյալ ոլորտի աշխատակիցներից են օրինակ` Մուշեղ Մկրտչյանը, Մեսրոպ Վարագյանը, ում կնոջ դեմ հարուցվել էր քրեական գործ` կապված նույն ոլորտում ֆինանսական չարաշահումների հետ, որից հետո նա ազատվեց աշխատանքից, ցուցակում ընդգրկված է նաև նույն համակարգից Արտակ Չոպիկյանը: Ի դեպ` մեր աղբյուրները պնդում են, որ Մխիթար Վարագյանի գլխավորած ցուցակում ընդգրկված մարդկանցից օրինակ Ոսկան Վարդանյանը և Արմեն Նիկողոսյանը (մականունը` Կուկու) ոչ իրենց, այլ փոխկապակցված անձանց անունով դեռևս քաղաքապետ աշխատող Վարագյանից ստացել են համայնքապատկան տարածքներ` հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ նշյալ բիզնեսներում աշխատանքի են տեղավորվում «զարմանալիորեն» հենց Վարագյանի ազգականները: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասնում առ այն, որ այնուամենայնիվ իրավապահ համակարգը ռեյդներ է անելու Արթիկում, թե կոնկրետ ինչ գործերով, պարզ չէր, սակայն խոստացան, որ բավական թեժ է լինելու իրավիճակը:

Արթիկի մասին մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ այստեղ 30 տարի ոչինչ չի արվել ու քաղաքը սկսել է ստանալ խղճուկ տեսք, բայց արի ու տես, որ քաղաքի ու տարածաշրջանի զարգացման համար այդ շրջանի պատասխանատուները փոխանակ պատժված լինեին, կամ գոնե չկարողանային նայել իրենց համաքաղաքացիների աչքերի մեջ, ոչ միայն թեկնածու են, այլև կարողանում են նայել ջրափոսերի միջով դպրոց ու մանկապարտեզ գնացող երեխաների ու նրանց ծնողների աչքերի մեջ: Թերևս մեղավորն ընտրողներն են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan