Արցախը չկա, ՊՆ-ին հանում են այնտեղ գնալու համար, Փաշինյանն էլ չի գնում․ էլ ի՞նչ նախապայման մնաց. Տեսանյութ Թուրքիայի և Ադրբեջանի ինչի՞ն է պետք «Զանգեզուրի միջանցքը». Մոդեստ Կոլերովը տալիս է պատասխանը Ռուսաստանը ցանկանում է կորցնե՞լ Հարավային Կովկասը. Բաղդասարով
18
Անդրանիկ Թևանյան․ «Ալիևը ոգևորվել է Փաշինյանի վերջին ասուլիսից ու անցել գրոհի». Տեսանյութ Տպավորություն է՝ ներդրումներին խանգարում էր Արցախը և հազարավոր զոհված տղաները. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․Տեսանյութ Քոչարյանի և Փաշինյանի մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում գրեթե 180 աստիճանով տարբեր են Ե՞րբ է ՌԴ ԱԳՆ-ին հաջողվել համալրել «Հայաստանի հակահեղափոխական ուժերի» շարքերը Իշխանափոխության համար ոչ ստանդարտ մոտեցումներ են պետք. Արմեն Բադալյան. Տեսանյութ Ռուսաստանը մտահոգված է, որ ՄԽ համանախագահները չեն կարողանում այցելել Ղարաբաղ. Լուկաշևիչ Ներսես Երիցյանն իր գումարները պահում է կանխիկ. ինչո՞ւ. Տեսանյութ Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ հայ-թուրքական գործընթացը տապալվելու դեպքում մեղավոր կլինեն նաև հայ թուրքագետները Այսօրվա «հերոսը» 1998-2008 թթ․ ավելի շատ նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու․ երկրորդ նախագահի գրասենյակ Պատերազմ Արցախում
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Արմեն Սարգսյանը բժշկական հետազոտություն է անցնելու. նա արձակուրդում է Դիմադրությունն է, որ պետք է կանխի Հայաստանի թրքացումն ու Արցախի կորուստը. Սաղաթելյան. Տեսանյութ Կրեմլը չի բացառել, որ Ղազախստան մեկնած ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մասնակիցները կպարգևատրվեն Մենք՝ լրագրողներս, այս իշխանության ներկայացուցիչների հետ աշխատելու լուրջ խնդիր ունենք. Սյուզի Բադոյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան․ «Ալիևը ոգևորվել է Փաշինյանի վերջին ասուլիսից ու անցել գրոհի». Տեսանյութ Նիկոլն է ասել, որ ինքը բանակցային գործընթացի մասին տեղեկանում և հետաքրքրվում է Ալիևից. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Տպավորություն է՝ ներդրումներին խանգարում էր Արցախը և հազարավոր զոհված տղաները. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Հունաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ է կազմել Ադրբեջանցիներն Արցախի գյուղեր ազատ մուտք չեն գործում․ ԱԱԾ-ն հերքում է Գործարկվելու է Աչաջուր բնակավայրի շչակը «Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Վարդաշեն ՔԿՀ․ Նարեկ Մանթաշյանի ծնունդն է. Տեսանյութ ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․Տեսանյութ Դատարանը հերթական անգամ թույլ չտվեց Արմեն Գեւորգյանին մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին Երբ Փաշինյանը մեկին մեկ Ադրբեջանի թեզերն է կրկնում, ո՞ր երկրի շահերն է ներկայացնում. Աննա Գրիգորյան. Տեսանյութ 24-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ 25-ամյա երիտասարդն առևանգել է իրեն և տեղափոխել Էջմիածին քաղաքի իր տուն Դատարանը միասին քննարկեց Արմեն Գևորգյանի նախկին ու ներկա պաշտպանների միջնորդությունները․ որոշումը կհրապարակվի վաղը ԵՊՀ խորհրդի նիստը կրկին փակ է ընթանում. ներկա է ՊՆ նախարարը՝ իր թիկնապահներով Բանագնացն, իր անհավասարակշիռ պահվածքով ու վարքագծով, ինքն է իրեն վարկաբեկում․ Ղազինյան. Տեսանյութ Փաստեր ունե՞ք՝ ազդեցության գործակալներ ենք, ներկայացրե՛ք․ Մինասյանի ելույթից հետո ԱԺ-ն ցնցվեց. Տեսանյութ Արցախը չկա, ՊՆ-ին հանում են այնտեղ գնալու համար, Փաշինյանն էլ չի գնում․ էլ ի՞նչ նախապայման մնաց. Տեսանյութ Նազարբաևը հայտնվեց. «2019 թվականին ես լիազորություններս փոխանցել եմ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ ժամանակվանից թոշակառու եմ». Տեսանյութ Քոչարյանի և Փաշինյանի մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում գրեթե 180 աստիճանով տարբեր են Պուտինը հունվարի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի նախագահի հետ Արցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների տնօրենությանը Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 2 մահ ՄԻԵԴ-ը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի գործով վճիռը «Չենք կարող մեկնաբանել Ալիևի հայտարարությունները». ԵԱՀԿ նախագահությունը` Մինսկի խմբի մասին Ուսումնասիրվել է Առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի հրապարակած կորոնավիրուսից մահվան դեպքերի տարբերությունը Թուրքիայի և Ադրբեջանի ինչի՞ն է պետք «Զանգեզուրի միջանցքը». Մոդեստ Կոլերովը տալիս է պատասխանը Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. գործը դատարանում է Գարիկ Սարգսյանն ու նրա զորքը` ընդդեմ ուրցաձորցիների Մենք դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Տղերքը զոհվեցին, կարեւորը թուրքերը գան, էստեղ բուժվե՞ն. Գեղամ Նազարյանը՝ իշխանությանը. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն էր բառացի ասում, որ Թուրքիան վարձկաններ է բերում, «Բայրաքթարներն» է սպասարկում. Տեսանյութ Գնաճը տարվա ընթացքում աստիճանաբար նվազելու է․ ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու Պարոն Ռուբինյան այսպիսի թույլ ներվային համակարգով ինչպե՞ս կարելի է Հայաստանը ներկայացնել. ընդդիմադիր. Տեսանյութ «Փթիրնե՛ր, ձեզ թվում է՝ հերս իզո՞ւր ա զոհվել 1990-ին». Շպռոտ. Տեսանյութ Ինքն իր համար՝ մինչև նոր աղետ. Վահե Հովհաննիսյան Արարատի մարզում դպրոցի 52-ամյա տնօրենը որդու գերեզմանին ինքնասպանության փորձ է արել Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը կմեկնարկի այս տարի Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ես վստահում եմ կյանքիս հաջորդ էտապին, քանի որ ես գիտեմ հեղինակին Քննարկում «Մամուլը մամլիչի տակ. զսպաշապիկ խոսքի ազատությանը» թեմայով. ՈւՂԻՂ Առողջապահության նախարարության աշխատակիցները՝ փակ տարացքում, հենց նախարարության շենքում առանց դիմակ նստած «ՂԺՈՒՄ ԵՆ» Ձեզ վրա... Լուսանկարներ Երեքշաբաթյա դադարից հետո շարունակվում է «Սիլվայի գործը». Ուղիղ ՀԱՊԿ-ի խաղաղապահներով քառասուն ինքնաթիռ է Ղազախստանից Ռուսաստան ժամանել մեկ օրում Նենց մի հատ շոկ եք շուկա մտցնելու, որ եղած պահանջն էլ չկարողանաք բավարարել․ Արթուր Խաչատրյան. Տեսանյութ Հայ-թուրքական «գործընթացի» մեկնարկը և աշխարհաքաղաքական ենթատեքստը

Ընտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին
Մեծարգո՛ Դմիտրի Անատոլևիչ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Նախ՝ թույլ տվեք շնորհակալություն հայտնել «Եդինայա Ռոսիա» համառուսաստանյան քաղաքական կուսակցությանը և նրա նախագահ պարոն Մեդվեդևին՝ այսչափ յուրաժամ նախաձեռնության և մեր ժողովուրդների առջև ծառացած գլոբալ մարտահրավերները, խնդիրներն ու հեռանկարները քաղաքական կուսակցությունների միջազգային ընտանիքի շրջանակներում քննարկելու ընձեռված հնարավորության համար:
 
Հարգելի՛ Դմիտրի Անատոլևիչ,
Ես ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումները և, օգտվելով առիթից, ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ և Ձեր գլխավորած քաղաքական ուժին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
 
Հարգելի գործընկերներ,
 
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով քննություն ենք հանձնում պատմության և մեր սերունդների առջև: Մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ պայքարում են կյանքի իրենց իրավունքի համար, և մեր պետական համակարգերը պարտավոր են դեմքով շրջվել դեպի քաղաքացիներն ու ապացուցել իրենց արդյունավետությունը։
 
Ավաղ, այս իրավիճակում ոչ բոլոր երկրների ժողովուրդներին են բաժին ընկել բանիմաց, պատասխանատու և արդյունավետ ղեկավարներ։ Նախքան կորոնավիրուսը՝ աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանը, ախտահարվեցին ծայրաստիճան վտանգավոր մեկ այլ վիրուսով. պոպուլիզմի վիրուսով։ Սա մեծ ցավով եմ նշում, քանի որ իմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները, և կորոնավիրուսը մեզ բաժին ընկած բնավ միակ փորձությունը չէր։
 
Անցած տարվա սեպտեմբերի 27-ին մենք լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեցինք Ադրբեջանի կողմից, որին անմիջականորեն և անթաքույց սատարում էին Թուրքիան և Մերձավոր Արևելքից բերված վարձկանները։
 
Պատերազմը, որտեղ կիրառվում էին միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, աղետալի հետևանքներ ունեցավ իմ ժողովրդի համար՝ խլելով հազարավոր երիտասարդների կյանքեր, անօթևան թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց, թշնամական գերության մեջ նետելով մեր հարյուրավոր հայրենակիցների, որոնց գերակշիռ մասին Ադրբեջանը մինչ օրս, պատերազմից ավելի քան մեկ տարի անց, պահում և խոշտանգումների է ենթարկում Բաքվի բանտերում։
 
Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ և պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաև շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ահաբեկում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ քաղաքացիներին, սադրում ռազմական բախումներ և շարունակում գերեվարել նոր զինվորների։
 
Հայաստանը դարձել է մի երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները։
 
Բանակն ու դիվանագիտական կորպուսը, որոնք երեք տարվա ընթացքում հիմնովին փլուզվել են պոպուլիստական ռեժիմի կողմից, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոչ թե մեր ժողովրդի, այլ հանցավոր անպատասխանատու դեմագոգների խմբի պարտությունն է։
 
Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը ինչպես ակտիվ ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ գործադրած ջանքերի, այնպես էլ Խաղաղապահ զորակազմի տեղակայման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման համար և կոչ ենք անում ավելի ամուր կանգնել հրադադարի պահպանման դիրքերում:
 
Իմ գործընկերներին կոչ եմ անում նաև անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումը՝ կառուցված հիմնարար սկզբունքների վրա, որոնք բազմիցս հնչեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ 
 
Հայաստանում վերջերս տեղի ունեցած արտահերթ ընտրությունները ելք չդարձան խորքային ճգնաժամից երկրի դուրսբերման համար։ Մենք ընդամենը մտանք դժոխքի նոր շրջան՝ ադրբեջանական շարունակվող ագրեսիայով, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում։ Տարածաշրջանային վերջին զարգացումների և մարտահրավերների համատեքստում չի կարելի անտեսել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի դիտարկել պատերազմի կործանարար և անարդար հետևանքները որպես նոր իրողություն։ Մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ։
 
Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել այս ներկայացուցչական համաժողովի բոլոր մասնակիցների առջև, որ Արցախի հարցը լուծված չէ, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ, որ Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից:
 
Մենք ականատես ենք քաղաքական գործընթացների էթիկայի և փիլիսոփայության գլոբալ վերաձևաչափմանը, ինչը տանում է դեպի միջազգային ինստիտուտների ճգնաժամ և միջազգային իրավունքի տոտալ էրոզիա։
 
«Տեկտոնիկ» շարժերը շոշափում են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը «սեյսմիկ առումով» վտանգավոր է դարձել նաև աշխարհաքաղաքական իմաստով։
Ընդունված է հավաստիացնել, թե պետությունների արտաքին քաղաքականությունն ավելի ռացիոնալ է դարձել։ Այս համատեքստում պետք է խոստովանել, որ ռացիոնալիզմը ցինիզմից բաժանվում է փխրուն սահմանագծով, որը կոչվում է պարկեշտություն։ Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ. ահա թե ինչն եմ ես համարում կարևոր մարտահրավերներից մեկը համաշխարհային վերաիմաստավորումների ժամանակակից միտումներում։ Օրինակ, դժվար է համոզիչ կերպով բացատրել հայ հասարակությանը, թե ինչու են ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ ողջունում և շնորհավորում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրին՝ ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ տարած ռազմական հաղթանակի կապակցությամբ։
 
Տարիների հեռավորությունից կարող եմ վստահաբար ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման վերաբերյալ իմ ընդունած որոշումը ճիշտ էր, որ Ձեզ հետ միասին, Դմիտրի Անատոլևիչ, մեր համատեղ նախաձեռնությունները՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգման և նրա լիազորությունների ընդլայնման առնչությամբ, որոնք ստորագրվել են 2010 թվականին, ճիշտ էին։ Առ այսօր առկա է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հզոր, չիրացված ներուժ։ Ցավոք, այդ ուղղությամբ նույնպես Հայաստանի ներկա կառավարության ջանքերն անբավարար են, անարդյունավետ, իսկ երբեմն նաև հակադիր։
 
Վերջում ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել տեսակոնֆերանսի կազմակերպիչներին այս նախաձեռնության համար, բոլորին մաղթել հաջողություն, իսկ մեր երկրների ժողովուրդներին՝ խաղաղություն և առողջություն:
 
Շնորհակալություն համագործակցության և ուշադրության համար:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan