Իրավակա՞ն, թե՞ քաղաքական
ԻՐԱՎԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աշոտ Մինասյանը կալանավորվեց։ Շուտով կլսենք նրա փաստաբանների խոսքը, կալանքի ապօրինի լինելու և կալանքի որոշումը բողոքարկելու մասին։Ամիսներով այս նույն շրջապտույտի մեջ են Արմեն Չարչյանը, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը և ուրիշներ։ Իհարկե, փաստաբաններն իրենց մասնագիտական աշխատանքն են կատարում։ Բայց, արդյոք, պա՞րզ չի որ այս ամենը ոչ թե իրավական հարթության մեջ է, այլ՝ քաղաքական։ Պա՞րզ չի, որ վարչապետ կոչեցյալը, ՀՔԾ,ՔԿ, ԱԱԾ, Դատախազության, նաև ԲԴԽ միջոցով քաղաքական պատվերներ է իջեցնում՝ բռնել, կալանավորել, գործ հարուցել։ Այնպես որ, այս ամեն ինչի դեմ առաջին հերթին պետք է դիմադրել քաղաքական միջոցներով։ Իսկ հայտարարված դիմադրության տարբեր շարժումներն ի՞նչ եղան․․․ Հաա, մոռացել էի՝ միայն սահմանադրական ճանապարհով․․․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից