ՀՀ պետական պարտքն աճել է թռիչքաձև՝ 3 միլիարդ 933 միլիոն 424 հազար ԱՄՆ դոլարով կամ 58,7 տոկոսով Արցախի հարցն օրակարգից հանել եք ու դարձրել Ադրբեջանի ներքին հարց. Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Ուրբաթ օրվա «գաստրոլները» ցանկալի ու արագ արդյունք տվեցին. վերադասները որդուն ազատեցին պատասխան տալուց
9
«Կար Նախիջևանի և Ադրբեջանի կողմից Հայաստանին կրկնակի հարված հասցնելու ծրագիր, որին պետք է հաջորդեր տարածաշրջանում վերջին պրոռուսկան պետության լիկվիդացումը, և Հայաստանի ղեկավարությունը գիտեր այդ ծրագրի մասին». Միխայիլ Խազի. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները ստորադասում է հայ-թուրքականին․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ի՞նչ կարող է պատմել ՀՀ իշխանության և Լաչինի միջանցքի շրջափակման մասին լեհ փորձագետը, ով 2018-ին անկեղծանում էր Արևմուտքի` «ՌԴ-ի դեմ մինչև վերջին ուկրաինացին կռվելու» մտադրության մասին. Տեսանյութ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը սպառնացել և մեղադրանք է ներկայացրել Ադրբեջանի հասցեին՝ վերջին հարձակումների կապակցությամբ ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը իրատեսական չէ. միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր Խաչը. ՌԴ ԱԳՆ Ուղիղ միացում Ազգային ժողովում հերթական նիստից. փակ նիստերը շարունակում են ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքականությունը կհանգեցնի հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը. Responsible Statecraft Կադիրովը հայտարարել է Լեհաստանը «դենացիֆիկացնելու» մտադրության մասին Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել. Տեսանյութ Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա Պատերազմ Արցախում
Անելու եմ ինձնից կախված ամեն ինչ՝ իմ ընտանիքի դեմ թուրքական շարասյան գրոհը կասեցնելու համար. Ռուզաննա Խաչատրյան. Տեսանյութ Ալեն Սիմոնյանը «փրկել» է դատախազին Ռուսաստանում, մեղմ ասած, ոգևորված չեն «փոխարինման» մասին խոսակցություններից Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը՝ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով Այսպիսի Հայաստանի հետ ոչ ոք չի ուզում գործ ունենալ. Կարեն Քոչարյան. Տեսանյութ Գլխավոր դատախազի ծառայողական ավտոմեքենան դատարկ էր. որ մեքենան է սպասարկում տիկնոջը Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ Ամերիաբանկն ամփոփել է Visa-ի հետ համատեղ արշավը. հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլը շահողը «Կար Նախիջևանի և Ադրբեջանի կողմից Հայաստանին կրկնակի հարված հասցնելու ծրագիր, որին պետք է հաջորդեր տարածաշրջանում վերջին պրոռուսկան պետության լիկվիդացումը, և Հայաստանի ղեկավարությունը գիտեր այդ ծրագրի մասին». Միխայիլ Խազի. Տեսանյութ ՀՀ ՊՆ-ն հերքում է՝ Հայաստանն ու Իրանը չեն պատրաստում հարձակում Ադրբեջանի դեմ ՀՀ պետական պարտքն աճել է թռիչքաձև՝ 3 միլիարդ 933 միլիոն 424 հազար ԱՄՆ դոլարով կամ 58,7 տոկոսով Հիմա էլ դադարեցվել է «Ոսկու շուկայի» աշխատանքները Փաշինյանի՝ ԱԺ դահլիճ մտնելիս Վահե Ղազարյանը ոտքի կանգնեց, բայց տեսնելով որ մյուսները չեն կանգնում՝ արագ.Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում սենսացիոն հայտարարություն արեց. Արմեն Աշոտյան Օրվա կադր․ արցախցի երեխան փորձում է տաքացնել ձեռքերը գազօջախի մոտ Ադրբեջանը արգելափակել է Հայաստան-Արցախ միակ գազատար խողովակը Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները ստորադասում է հայ-թուրքականին․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ գազատար խողովակը Ռուս-հայկական գործարար խորհրդի հիմնադիր նիստ. Տեսանյութ Կառավարության հետ հարցուպատասխանը․ ՈւՂԻՂ «Որևէ միջազգային կառույց Թուրքիայում մեր փրկարարներին անվտանգության երաշխիքներ տվե՞լ է». ադրբեջանագետ Աննա Վարդապետյանը Փաշինյանի ցուցումով քաղաքական հետապնդման գործիք է դարձել. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Հայ հասարակությունը «հող հանձնող» չէ և պատրաստ չէ հաշտվել Արցախի կորստի հետ. հարցում Արցախի հարցն օրակարգից հանել եք ու դարձրել Ադրբեջանի ներքին հարց. Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Արցախում 10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 8,5 հազարը Թուրքիայի կենտրոնական հատվածում սեյսմոլոգները 4,5 մագնիտուդով նոր երկրաշարժ են գրանցել Ձենդ կտրի, մարդասիրություն է․ ՔՊ-ական Աղազարյանը՝ թշնամի երկրին օգնելու մասին. Տեսանյութ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում. Արարատ Միրզոյան Ես պատգամավոր եմ, հարց եմ տալիս. Ռուբինյանը՝ իր հարցին պատասխան չտված Վարդապետյանին. Տեսանյութ

Ադրբեջանը վարձում է լոբբիստական և PR չորս ընկերություններ

Թուրքիայի կառավարության վարձած լոբբիստական ​​և PR ընկերությունները բացահայելուց հետո, այժմ տեղեկացնում ենք Ադրբեջանի վարձած չորս համանման ընկերությունների մասին:

Դիտարկելով Ադրբեջանի նենգամիտ մոտեցումները արտաքին քաղաքականությանը, ես նկատեցի հետևյալ պատկերը.

1) Ինչպիսի գործողություններ էլ որ ձեռնարկեն ամերիկահայերը իրենց հարցերի լուծման համար, Ադրբեջանը ձգտում է նմանակել նրանց և հակազդել Միացյալ Նահանգներում իր վարձու ընկերությունների միջոցով: Նախագահ Ալիևն 2013 թ. իր ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանի «հիմնական թշնամին հայկական լոբբին է»: Նա նաև նշեց, որ «հայկական լոբբին ​​օր ու գիշեր փորձում է զրպարտել Ադրբեջանին, վարկաբեկել նրա հեղինակությունը: Նրանք մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեն: Նրանք սերտորեն կապված են իրենց երկրների իշխանությունների հետ, որտեղ «լոբբինգի» անվան տակ նվիրատվություններ են անում օրենսդիրներին: Բայց իրականում դա կաշառք է: Այսպիսով, հայկական լոբբին մեր դեմ կազմակերպված պայքարի առաջատարն է»: Իր քննադատական ծավալուն ճառում, Ալիևը կեղծորեն հայերին վերագրեց կաշառելու հետևողական արշավն ամբողջ աշխարհում, որն իրականացվում է իր իսկ կառավարության կողմից:

2) Ադրբեջանը հետևում է Թուրքիայի ավելի փորձառու պաշտոնյաների քայլերին Հայաստանի և հայկական հարցերի վերաբերյալ իր քաղաքականության մեջ, ներառյալ Հայոց ցեղասպանության ժխտումը և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունների համար հայերին մեղադրելը: Ցավոք, Ադրբեջանը նաև նմանակում է Թուրքիային իր սեփական քաղաքացիներին ճնշելու հարցում՝ դժվարացնելով որոշել, թե այս երկու երկրներից որն է ավելի բռնատիրական:

3) Ադրբեջանի կառավարությունն ընդունելով, որ իր իմիջը մարդու իրավունքների խախտումների պատճառով վարկաբեկվել է Արևմուտքում, վարձել է PR և լոբբիստական ընկերություններ իր բացասական հեղինակությունը մաքրազերծելու համար: Պետք էր ակնկալել, որ եթե վարչակարգն այդքան մտահոգ է արտասահմանում իր վատ համբավով, նա իր երկրում պիտի բարելավեր մարդու իրավունքները, ուստի անհրաժեշտ չէր լինի միլիոնավոր դոլարներ վատնել ամերիկյան ընկերությունների վրա՝ իր իմիջի մաքրման անհնարին գործն իրականացնելու համար: Ալիևն 2013 թ. իր ելույթում Ադրբեջանը բաղձանքով նկարագրեց որպես «ժամանակակից, առաջադեմ, բաց, հանդուրժողական երկիր»: Ո՞վ կարող է խաբվել նման բացահայտ ստերով:

Ադրբեջանի կառավարությունը տարիներ շարունակ վարձել է տասնյակ PR և լոբբիստական ընկերություններ, սակայն այս պահին, նրա համար աշխատում են ընդամենը չորս նման ընկերություններ:

1) Podesta Group, Inc-ին Ադրբեջանը վճարում է ամսական 45 հազար դոլար. «[Ադրբեջանին] վերաբերող հարցերի ուսումնասիրության և վերլուծության համար. խորհրդատվություն [Ադրբեջանին] ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, գործունեություն Կոնգրեսում և գործադիր ճյուղում և ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում կապերի հաստատում Կոնգրեսի անդամների, նրանց աշխատակազմերի և գործադիր ճյուղի պաշտոնյաների, լրատվամիջոցների և հասարակակական կազմակերպությունների հետ»:

2) SOCAR USA-ը (Ադրբեջանի պետական ​​նավթընկերության ԱՄՆ դուստր ձեռնարկությունը) վճարում է Roberti White ՍՊԸ-ին 125 հազար դոլար «[Ադրբեջանին] վերաբերող հարցերի ուսումնասիրության և վերլուծության համար. խորհրդատվություն [Ադրբեջանին] ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, գործունեություն Կոնգրեսում և գործադիր ճյուղում և ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում կապերի հաստատում Կոնգրեսի անդամների, նրանց աշխատակազմերի և գործադիր ճյուղի պաշտոնյաների, լրատվամիջոցների և հասարակակական կազմակերպությունների հետ»: Զարմանալի չէ, որ Roberti White-ի կատարած գործառույթները SOCAR USA-ի համար նույնն են, ինչ Podesta Group, Inc.-ինը Ադրբեջանի կառավարության համար:

3) Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը ամսական 50 հազար դոլար վճարում է BGR Government Affairs ՍՊԸ-ին, «ռազմավարական ուղղորդում և խորհրդատվություն տրամադրելու համար պետական գործերի և PR գործունեության առնչությամբ Միացյալ Նահանգներում: Սա է հարկ եղած մոտեցումը Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և այլ անհատների Միացյալ Նահանգներում»:

4) Լոս Անջելեսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսությունը, 2009 թ. չորս ամիս ժամկետով, միանվագ 35 հազար դոլար վճարով վարձել է Tool Shed Group ընկերությանը, որի գլխավոր գրասենյակը սկզբում գտնվում էր Վուդլենդ Հիլզում, Կալիֆորնիա, իսկ այժմ՝ Պարկերում, Կոլորադո: Tool Shed Group-ն այժմ նաև ներկայացնում է Ադրբեջանի Հանրապետությունը: Այդ ժամանակից ի վեր պայմանագիրը թարմացվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Tool Shed-ը ղեկավարում է Ամերիկայի հրեական կոմիտեի հասարակայնության հետ կապերի նախկին տնօրեն Ջեյսոն Կացը: Tool Shed-ը տրամադրում է «խորհրդատվական ծառայություններ հյուպատոսությանը, ներառյալ ճեպազրույցների և դասախոսությունների կազմակերպում, հանդիպումների դյուրացում համայնքի անդամների, ընտրված և նշանակովի պաշտոնյաների, ձեռնարկությունների ղեկավարների հետ, «հեղինակային կարծիքների» շարադրում ու տարածում»:

Վերջերս, Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը տարածեց՝ «Լեռնային Ղարաբաղ. պատմություն և փաստեր» խորագրով մի գունավոր գրքույկ Լոս Անջելեսում գտնվող բոլոր հյուպատոսություններին, և հավանաբար շատ ուրիշների: Այս 16-էջանոց քարոզչական նյութը, լի Արցախի մասին խեղաթյուրումներով, ամենայն հավանականությամբ, պատրաստվել էր Ադրբեջանի և նրա հյուպատոսության PR և լոբբիստական ընկերության՝ Tool Shed Group-ի կողմից: 16-րդ էջի վերջում նշված է՝ «Հրատարակված է Ադրբեջանի հյուպատոսության կողմից Լոս Անջելեսում»: Հետաքրքիր է, որ այս նախադասության մեջ նշված չէ, թե ով է պատրաստել գրքույկը, այլ պարզապես, թե ով է հրատարակել այն...

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan