Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

Ընդդիմադիրները չեն մասնակցի այն նիստերին, որտեղ օրակարգում միայն հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն է

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի Հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը, իրականացնելով Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով իր իրավունքները, որպես Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանին, մինչդեռ հանձնաժողովի քաղաքական մեծամասնությունը՝ օգտագործելով իր քանակական առավելությունը, միտումավոր կերպով մեկ տասնյակից ավելի անգամ տապալել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Ավելին այն օգտագործելով որպես պատրվակ խաթարում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը:

Հարկ է նշել, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորներ դեռևս նախորդ՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովում հանդիսացել են նույն հանձնաժողովի անդամներ,  սակայն պատշաճ կերպով չեն ապահովել հանձնաժողովի  Սահմանադրությունից բխող խորհրդարանական վերահսկողություն:

Պատասխանատվությունից խուսափելու, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հանգամանքների խորհրդարանական քննության հարցում անկհայտորեն շահերի բախում ունենալու հանգամանքով պայմանավորված, միտումնավոր չարաշահում են սեփական լիազորությունները, կատարում անհիմն, իրականությանը չհամապատասխանող և այն նենգորեն խեղաթյուրող հայտարարություններ։

Խուսափելով Հայաստանի և Արցախի առջև ծառացած պաշտպանական և անվտանգային հրատապ հարցերի քննարկումներից, շարունակաբար դրսևորելով հանցավոր անգործություն՝ վերոնշյալ անձինք 8-րդ գումարման Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին փաստացի զրկում են խորհրդարանական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից։

Հանձնաժողովի նախագահն, ըստ երևույթին, կամ չի տիրապետում օրենսդրական կարգավորումներին, կամ կանխամտածված խեղաթյուրում է դրանք, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կատարում հայտարարություններ, որոնք պատգամավորական էթիկայի կանոնների կոպտագույն խախտումներ են, իսկ որոշ դեպքերում՝ առերևույթ քրեական հանցակազմի տարեր պարունակող արարքներ:

Ըստ այդմ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարում են, որ․

«Հայաստան» խմբակցությունը իրացրել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իր իրավունքը: Արթուր Ղազինյանի թեկնածության օգտին կողմ են քվեարկել թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների բոլոր ներկայացուցիչները: Հետևաբար առկա չէ թեկնածուի վերանայման որևէ անհրաժեշտություն, ինչպես նաև օրենքի կարգավորման տեսակետից թեկնածուին վերաառաջադրելու պահանջ՝ անկախ այս հարցով հանձնաժողովում քվեարկությունների քանակից:

Որպես քաղաքական համարժեք և զսպիչ գործողություն են համարում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների չմասնակցելը հանձնաժողովի այն նիստերին, որտեղ օրակարգը վերաբերում է միմիայն հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությանը, քանի դեռ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուի վերաբերյալ քաղաքական մեծամասնության վարքագիծը չի փոփոխվել:

Նշված դեպքերում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների չմասնակցելը անհարգելի բացակայություն համարելու վերաբերյալ հանձնաժողովի նախագահի հայտարարությունները ապօրինի են, քանի որ նա, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, ունի հանձնաժողովի նիստից պատգամավորի բացակայությունը միմիայն հաշվառելու լիազորություն: Այսինքն. օրինականության սկզբունքն ամրագրող Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանձնաժողովի նախագահը չունի պատգամավորի բացակայությունը հարգելի կամ անհարգելի համարելու լիազորություն:

Դատապարտում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի՝ կառավարող խմբակցության որոշ պատգամավորների կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպտագույն խախտումները և հակաիրավական արարքները:

Շարունակելու են կիրառել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց տրված լծակները՝ օրինականության վերահաստատման և հանձնաժողովի բնականոն գործունեության վերականգման համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan