Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Վանաձորի բժշկական կենտրոնում մարդ է մահանում, իսկ տնօրենն ակտիվ ընտրապայքարի է․ «ապագա կա» է քարոզում

«Yerevan.today»-ը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քաղաքացին ահազանգել էր «Վանաձորի բժշկական կենտրունում» տիրող բարձիթողի վիճակի մասին: Նա, մասնավորապես, նշել էր, որ մայրը տեղափոխվել է Covid 19 ախտորոշմամբ, բայց բժիշկներն անգամ թոքերի հետազոտություն չեն արել: Դեպքի հետ կապված մանրամասներ ճշտելու համար զանգահարեցինք բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանին: Վերջինս, ի դեպ, Վանաձորում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի չորրորդ համարն է, իսկ ցուցակը գլխավորում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն արձակուրդի մեջ է, նախըտրական քարոզչություն է իրականացնում և տեղյակ չէ, թե ինչ իրավիճակ է հիվանդանոցում, այնուհետև հորդորեց քաղաքացուն դիմել ոստիկանություն: Ինչից հետո հեռախոսն անջատեց և այլևս չպատասխանեց մեր հարցերին:

Նշենք, որ Վահագն Մկրտչյանը կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է իշխանափոխությունից հետո: Նա Լոռու նակին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մտերիմ ընկերն է: Հետո նորից վերընտրվել է այդ պաշտոնում, քանի որ միայն ինքն էր առաջադրվել:

Բայց ստացվում է, որ Վահագն Խաչատրյանը Վանաձորում քարոզչություն է անում, բուկլետներ բաժանում, «ապագա կա» կոչեր անում, երբ ներկայում իր գլխավորած բուժկենտրոնում մարդիկ են մահանում ոչ պատշաճ բուժօգնության հետևանքով: Ինք էլ այնքան է տարված նախընտրական աշխատանքներով, որ անգամ չի հետաքրքրվում, թե ինչու է իր ղեկավարած հիվանդանոցում երիտասարդ կին մահանում: Հարց է առաջանում, եթե այս փուլում է նման իրավիճակ, ապա ի՞նչ է լինելու, երբ օրինակ Մկրտչյանի քաղաքական թիմը հաղթի Վանաձորում և ինքն էլ դառնա ավագանի։

Այս ֆոնին նաև հետաքրքիր է հիշել, թե ինչպես օրեր առաջ նույն Վանաձորում պոլիկլինիկայի բժշկին և գլխավոր բժշկին աշխատանքից ազատեցին մի «լայքի» պատճառով: Մամուլը գրել էր, որ բժիշկը լայքել էր մի հրապարակում, որտեղ Լոռու մարզպետ, այժմ նաև Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արամ Խաչատրյանի նկարով բուկլետն է՝ գետնին ընկած, նկարին կից էլ գրված՝ «աղբի տեղը աղբամանն է»։ Արդյունքում մարզպետի ուղիղ ցուցումով բժիշկն ու իր կոլեգային պաշտպանող գլխավոր բժիշկը ազատվել են աշխատանքից:

Հարց է առաջանում՝ եթե հիպոկրատի երդվյալներին չի թույլատրվում քաղաքականությամբ զբաղվել, ապա ինչու է Վանաձորի ԲԿ տնօրենը ընդգրկված ցուցակում, հետն էլ ակտիվ քարոզ անում, մասնակցում քաղաքացիների հետ հավաքներին, որտեղ, ի դեպ, չեն պահվում հակահամաճարակային միջոցները, համատարած դիմակ չեն կրում: Թե՞ հիպոկրատի երդվյալներին չի կարելի, բայց ՔՊ երդվյալներին կարելի է ամեն ինչ»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan