Ես էս մարդկանց չեմ մեղադրում. ապրում են սահմանամերձ բնակավայրում, որտեղ ինտերնետ չկա, միակ լրատվականը, որ դիտում են, խունտայի զավթած Հ1ն է...
Ես էս մարդկանց չեմ մեղադրում. ապրում են սահմանամերձ բնակավայրում, որտեղ ինտերնետ չկա, միակ լրատվականը, որ դիտում են, խունտայի զավթած հ-1ն է, հենց էն բանի համար, որ դրան այլընտրանք չունենան, մուլտիպլեքսի լեցենզիայից զրկեցին Հ-2 հեռուստաընկերությանը, ու էս մարդկանց ուղեղն առավոտից իրիկուն լվանում են հ-1-ի ֆեյք նյուզով:
Հայկական երկրորդի՝ իրապես օբյեկտիվ լրատվության ժամին էլ՝ ուղիղ 20:00 ին, նույն հաճախականության տակ հիմա նրանք դիտում են կիսաբաց լուսամուտներ հաղորդումը: Էս մարդիկ մեղավոր չեն. նրանց ուղեղները խունտայի ձեռքում են: Մենք նաև պարտական ենք ազատագրել նրանց ուղեղներն ու վերադարձնել իրենց:
Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից