Հանրահավաք-երթ՝ Ստեփանակերտում․ ուղիղ հեռարձակում Այս լուսանկարի համար հեռացրել են պետական համակարգում աշխատանքից Սարդարապատն այդ համախմբման խորհրադնիշ է. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
28
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրության» շարժման հանրահավաքը և երթը. ՈՒՂԻՂ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել շվեյցարական Julius Baer բանկում Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս «Դիմադրություն» շարժումը ավտոերթ է իրականացրել Գյումրիում. ուղիղ Շուրջ 3 միլիարդ դրամ՝ ԱԱԾ-ին. մեկ ամսում արդեն երկրորդ հատկացումն է Կառավարության պահուստային ֆոնդից Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել Միջազգային իրավունքը չի գործում. այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոն. Ալիևը՝ Արցախից Հայաստանի իրական օրակարգը Թուրքիայի խորհրդարանի նախագահն աջակցություն է հայտնել Փաշինյանին. Չի կարելի թույլ տալ, որ «հայկական սփյուռքի արմատական խմբերը» գերության մեջ պահեն Հայաստանը Մայիսի 28-ին` հայոց պետականության վերկերտման օրը վերահաստատենք անվտանգ ապրելու և արարելու մեր կամքը. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրության» շարժման հանրահավաքը և երթը. ՈՒՂԻՂ Հանրահավաք-երթ՝ Ստեփանակերտում․ ուղիղ հեռարձակում Այս լուսանկարի համար հեռացրել են պետական համակարգում աշխատանքից ՈՒՂԻՂ․ «Դիմադրություն» շարժման ծաղիկների խոնարհումն ու ավտոերթը Սարդարապատից Փաշինյանը Սարդարապատից հեռացավ «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո. Տեսանյութ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել շվեյցարական Julius Baer բանկում Ժամանակավորապես դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը Նախնիներին նզովողը ներկա ու ապագա սերունդներին դավաճանողն է Կիպրոս մուտք գործող զբոսաշրջիկներն այլևս կարիք չեն ունենա ցույց տալ պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ Ոնց եմ կարոտել. Էրիկ Կարապետյանը արխիվային լուսանկար է հրապարակել Հայկոյի հետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս Այս մեծ տոնի խորհրդով և պատմական դասերով կերտելու ենք նոր Արշալույս «Դիմադրություն» շարժումը ավտոերթ է իրականացրել Գյումրիում. ուղիղ Սարդարապատն այդ համախմբման խորհրադնիշ է. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ Շուրջ 3 միլիարդ դրամ՝ ԱԱԾ-ին. մեկ ամսում արդեն երկրորդ հատկացումն է Կառավարության պահուստային ֆոնդից Համոզված չեմ, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ․ Վարդան Օսկանյան Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում և զինվորական պանթեոնում Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ.՝ Գուրզադյանի ղեկավարությամբ Կոչ ենք անում Ադրբեջանին ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել քննարկումները. ՀՀ ԱԳՆ Արթուր Վանեցյանը մեկնել է Եվրոպա Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաները Սարդարապատի մուտքի մոտ երգեցին «Զարթնիր լաո»-ն. Տեսանյութ Սյունիքի նորանշանակ փոխմարզպետը նախկինում քննադատել է իշխանություններին Հայկական օրակարգ. Ռազմավարություն՝ առանց բարդույթների» Արմեն Գեւորգյան Հայաստանի Առաջին Հանրապետության պետական շինարարության առանցքային արդյունքների շուրջ «Դիմադրությունը արդեն Արցախում է». իրազեկման երթ Ստեփանակերտում. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռազմական համալսարանի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել Քաղաքացուն բերման են ենթարկում «Նիկոլ, դավաճան» գոռալու համար Այսօր էլ մեր ուժերի համախմբումը անհետաձգելի հրամայական է. Առուշ Առուշանյան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անկասելի է ու ենթակա չէ սակարկման. Արթուր Թովմասյանի ելույթը կիպրահայերի առջև Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը բերման է ենթարկվել Ինչու մե՛նք չենք կարող Արցախի հանձնումից, կապիտուլյացիայից երկու տարի անց նորից միավորվել․ Օհանյան Հայաստանի հետ դելիմիտացիան ու դեմարկացիան չպետք է ազդեն Արցախի ներկա ու ապագա կարգավիճակի վրա 15:00-ին լինելու ենք Բաշ Ապարանում ու ավտոերթով շարժվելու Երևան․ Գեղամ Մանուկյան Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել են Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից Այս տոնը միասնության և արդար պայքարի խորհուրդն ունի, որով մեր ժողովուրդը պիտի հաղթահարի բարդ մարտահրավերները. Գարեգին Բ Երբ ՔՊ-ական դեպուտատկան առաջին հարցազրույցը տալիս է այն մասին, որ ինքը բարձրագույն կրթություն չունի Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը. Արայիկ Հարությունյան Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին Կյանքի գնով պաշտպանել հող հայրենի՞ն, թե ծնկի գալ թշնամու առջև. Սերժ Սարգսյանի ուղերձը Ինքնորոշումն է արցախահայերի անվտանգության ու իրավունքների հիմքում, որոնց իրական երաշխիքն էլ Արցախի` Ադրբեջանի հետ որևէ կապ չունեցող կարգավիճակն է Ադրբեջանը և Նիկոլը, զինվորական երգչախմբին հարիր սինխրոնությամբ, ստում են Հենց սա հայտնվում է Սյունիքում մի բան սահմանին լինում է ՔՊ-ն չի մասնակցելու Արցախի հարցով ԱԺ արտահերթ նիստին Ընդդիմադիր երկու պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Ապագա կա» տիեզերքում. Հայկական արբանյակն այնքան էլ հայկական չէ ու գուցե արբանյակ չէ. Տեսանյութ Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը Դեսպանները մրցում են միմյանց հետ

Հայաստանի նոր օրակարգը

44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության զարգացման նոր տրամաբանություն ձևավորվեց՝ հիմնականում ռուսական պատկերացումներով։ Այս դասավորվածության մեծ մասը հասանելի չէ մեզ և հայտնի չէ մինչ օրս: Ռուսաստանի հեռանկարային ռազմավարությունը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

Փուլ 1. Զինադադարի հաստատում և խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտության գոտում.

Փուլ 2. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների և հաղորդակցությունների բացման հարցերի շուրջ հիմնարար պայմանավորվածությունների ձեռքբերում.

Փուլ 3. Տարածաշրջանային լայն համագործակցության ընդհանուր փոխըմբռնման և նոր մեխանիզմների զարգացում, այդ թվում՝ Թուրքիայի հետ։

Փուլ 4. Արցախի հիմնախնդրի լուծման և խաղաղության պայմանագրի կնքման կամ երկարաժամկետ ստատուս քվոյի պահպանման շուրջ կոնսենսուսի ձեռքբերում:

Ռուսաստանը կարող է ելնել այն ենթադրությունից, որ յուրաքանչյուր նոր փուլ պետք է գա նախորդ փուլի հիմնական նպատակին հասնելուց հետո։ Դա հնարավորություն կտա` ճիշտ և ռացիոնալ պլանավորել սեփական ռեսուրսները և հնարավորինս չեզոքացնել մեր տարածաշրջանում նոր լարվածության բռնկման ռիսկերը։ Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում ընդլայնվում է խնդիրների շրջանակը։ Բացի Հարավային Կովկասից, իրավիճակը թեժանում է Ուկրաինայի շուրջ, լուրջ խնդիրներ Բելառուսի և ԵՄ-ի սահմանին, թյուրքական էքսպանսիան հետխորհրդային տարածքում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանին որոշ ուղղություններով անհրաժեշտ է որոշակիություն՝ մյուսների վրա կենտրոնանալու համար։

44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Հայաստանի իշխանություններն աշխատում էին ռուսական տրամաբանության շրջանակներում։ Բայց ինչ-որ պահի` այս տարվա հոկտեմբերի երկրորդ կեսին – նոյեմբերի սկզբին, սկսվեցին շեղումները: Դրանք դրսևորվեցին նրանով, որ խախտվեց տարածաշրջանում իրադարձությունների զարգացման ռուսական տրամաբանությունը։ Առանձին հարց է, թե ով և ինչու է փորձում փոխել իրադարձությունների այս ընթացքը` գլխացավանք ստեղծելով Ռուսաստանի համար։

Արդյունքում՝ երեկ Սոչիում Ռուսաստանը իրադարձությունների զարգացումը վերադարձրեց սկզբնական, պլանավորված ընթացքին։ Թե որքան կշարունակվի Ռուսաստանի այս հեգեմոնիան առաջիկա գործընթացներում, ցույց կտա ժամանակը։

Նկատելի է, որ հայկական կողմը չունի վճռականություն և նախաձեռնողականություն։ Դժվար է այս որակները ցույց տալ Հայաստանի ներքին իրավիճակի ներկա պայմաններում։ Փոխվարչապետերի աշխատանքի մեկնարկից անցել է մեկ տարի, և միայն հիմա են կառավարությունում մտածում` գնահատել ապաշրջափակման տնտեսական հետևանքները, և անգամ գումար չեն կարողանում գտնել այդ գործի համար։ Քննարկումներն ընթանում են ոչ թե Հյուսիս-Հարավ տրամաբանությամբ, ինչը ձեռնտու է առաջին հերթին մեզ, այլ՝ Արևմուտք-Արևելք համատեքստում, ինչն ուրվագծված է թյուրքական պետությունների Ստամբուլյան հռչակագրում։

Հայաստանի ներկայիս իշխանությունները կենտրոնացած են սեփական լեգիտիմության միջազգային ընդլայնման խնդիրների վրա, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում իր ազգային օրակարգը բոլոր արտաքին հարթակներում։

Այս ընթացքում չունեցանք ազգային կոնսենսուս երկրի հետպատերազմական զարգացման ռազմավարության վերաբերյալ, չտեսանք, որ Հայաստանը միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի մշտական մեխանիզմ նախաձեռնի՝ հաղորդակցությունների և տնտեսական հեռանկարների իր սեփական օրակարգն առաջ մղելու համար։ Հայաստանը միայնակ է, նույնիսկ՝ տարբեր գործընկերների տեսանելի աջակցության պարագայում։

Ակնհայտ է, որ նման աջակցությունն առաջին հերթին սպասարկում է հենց Հայաստանի գործընկերների ազգային շահերը։

Այդ իսկ պատճառով տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» գաղափարը պետք է փոխարինվի ողջամիտ ազգային անվտանգության, տնտեսության իրական զարգացման, տարածաշրջանային փոխշահավետ գործնական համագործակցության և համազգային համախմբման օրակարգով:

Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի

հանձնաժողովի նախագահ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan