Ինչ եղանակներով է իշխանությունը զոհի հեռախոսը վարակում Pegasus-ով

Դիտել նաև
Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան
Նախկին ընկերներիցս մեկն ասաց.«ախր ո՞նց գնամ Նիկոլին ասեմ, թե արի քեզ քրֆող բնակչությանն օգնենք». Բաբայան
Կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև, իսկ դրա համար անհրաժեշտ է սառնասրտություն. Դավիթ Բաբայան
Շուտով նույն վիճակն է լինելու Տիգրանաշենում, իսկ հետո՝ Տավուշի 7 գյուղերում
«Աստված չանի, նորից լայնամասշտաբ պատերազմ սկսվի՝ ո՞ւմ կոչերին կհավատաք». Արսեն Ջուլֆալակյան
Հայտնի Pegasus-ի մասին այս օրերին շատ խոսվեց: Իշխանությունը, ինչպես գիտեք, միլիոնավոր դոլարներ ծախսելով այդ ամենահզոր ու ամենաանմարդկային կիբեր զենքը կիրառեց ընդդիմադիր գործիչների նկատմամբ:
Իսկ հիմա ներկայացնեմ, թե ինչ եղանակներով է իշխանությունը զոհի հեռախոսը վարակում Pegasus-ով:
1) Սովորական հեռախոսազանգով: Նույնիսկ առանց այդ հեռախոսազանգին պատասխանելու, չպատասխանված զանգի միջոցով, օպերատորի օգտագործմամբ Pegasus-ի ծրագիրը տեղադրվում է հեռախոսի սարքում: Այն անհնար է ջնջել անգամ հեռախոս սարքի ամբողջական ֆորմատի դեպքում:
2) SMS-ի միջոցով: Ամենասովորական SMS-ն ուղարկելով, օպերատորի օգտագործմամբ, անկախ այն հանգամանքից դուք կբացեք այդ SMS-ը, թե առանց բացելու կջնջեք: SMS-ը հենց հասավ ձեր հեռախոսի սարքին՝ վերջ, սարքը վարակված է:
3) Նույն գործողությունները, որոնք նկարագրված են 1-ին և 2-րդ կետերում, կատարվում է WhatsApp հավելվածի միջոցով:
Այս ամբողջ տեղեկությունը հրապարակված է միջազգային մամուլում և google-ի որոնմամբ շատ հեշտությամբ կարող եք կարդալ դրանք:
Ի դեպ, սրա դեմ պայքարի համար գոյություն չունի որևէ իրական անտիվիրուս կամ որևէ այլ համակարգ: Բայց 99 տոկոսվ պաշտպանվել հնարավոր է:
Հետագայում պաշտպանվելու մասին էլ կխոսեմ, բայց միանգամից ասեմ, որ դա պատվաստումը չէ:
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից