Մեր ձեռքի այս դեղնած թուղթը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակագրի բնօրինակն է
Մեր ձեռքի այս դեղնած թուղթը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակագրի բնօրինակն է։
1918թ. մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց այս տեքստը, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:
Բոստոնի ՀՅԴ արխիվներում պահվող էջի մեկ երրորդում տեղավորվող այս մի քանի նախադասությունը խորհրդանշեցին Հայոց պետական վերականգնումը, որ ավարտվել էր 14-րդ դարում։ Հաճախ դժվար է պատկերացնել, թե որքան ջանք, եռանդ, կյանք է պահանջվել առաջին հանրապետությունը կերտելու համար։ Իսկ այսօրվա պետությունը ժառանգն է Առաջին հանրապետության։ Բոլոր դժվարություններով ու փորձություններով հանդերձ այսօր դեռևս գոյություն ունեցող Հայաստան պետությունը հարյուրամյա պայքարների արդյունք է։ Իսկ այն պահելու ու զարգացնելու համար պետք է արդեն մեր՝ անկախության սերնդի պայքարը, ջանքն ու պատասխանատվությունը։
Մոտից տեսնելով այս սրբությունը՝ ավելի ոգևորված ենք շարունակելու մեր համեստ ջանքերը հանուն հավերժական հայկական պետության։
#հավերժականհայաստան #հայկականնախագիծ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի Ֆեյսբուքյան էջից